Այս թեմայում առաջարկում եմ քննարկել այն երևույթը, երբ աղջիկները խանդը փորձում են որպես զենք, Խթան կիրառել…
Բացատրեմ ինչումն է հարցը…երբ նա զգում է որ դու նրա նկատմամբ անտարբեր չես, և դու էլ զգում ես որ նա քո նկատմամբ անտարբեր չէ
, բայց քեզ ինչոր բան խանգարում է առաջին քայլը անել
…գուցե ժամանակ է հարկավոր…գուցե հոգեվիճակտ չի համապատասխանում…գուցե ուզում ես նրան ավելի լավ ճանաչել…դե դա երևի այդքան էլ էական չէ…էականը այն է, որ դեռ դու պատրաստ չես անցնել հաջորդ փուլին…
Եվ հանկարծ նա որոշում է, որ քեզ խթան է հարկավոր, որպեսզի կատարես առաջին քայլը…Եվ որպես խթան փորձում է կիրառել քո խանդը…այսինքն քո մոտ սկսում է Պատմել այս կամ այն տղայի մասին կամ այդ տիպի ինչոր բան, որպեսզի այսպես ասած դու մրցակցություն զգաս ու առաջ նետվես…
Բայց իրականում օրինակ իմ վրա դա լրիվ հակառակ ազդեցությունն է գործում…Չգիտեմ միգուցե շատ դեպքերում այդ մեթոդը իրոք արդյունավետ է…մի խոսքով ինչ կասեք այս երևույթի վերաբերյալ…
![]()
Էջանիշներ