Ես քեզ հետ համամիտ եմ, և հենց դրա համար ես ասել եմ ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, քանի որ դա լոկ իմ սուբյեկտիվ տեսակետն է և այն կարող է ոմանց համար լինել ընդունելի, իսկ ոմանց համար խիստ անընդունելի, սակայնկա այսպիսի մի ասացվածք «Յուրաքանչյուր ոք չափում է դիմացինին իրենով», և քանի որ ես շատ ավելի ռեալիստ եմ, քան իդեալիստ կամ ռոմանտիկ անձնավորություն, ապա ինձ համար հասցված ապտակը շատ ավելի գերադասելի է, քան անորոշությունը, քանի որ հասցրած ապտակից կարելի է որոշակի եզրահանգումներ անել, իսկ երակարատև անորոշությունից կարող ես նույնիսկ խելագարվել:
Թույլ տուր չհամաձայնվել քեզ հետ, քանզի ես գտնում եմ որ խանդելու առաջին պայմանը սիրելն է, թեպետ դա էլ պայման չե, եթե իրոք սիրում ես մեկին, ապա վստահում ես, հավատում ես նրան, և եթե հավատում ես ուրեմն խանդելու առիթ չունես, քանի որ խանդի հիմքում, ըստ իս, ընկած է կա՛մ կասկածը, կա՛մ տվյալ մարդուն կորցնելու վախը, կա՛մ անառողջ միտքը, իսկ քո ասածը պարզապես վախի տարատեսակ է, այլ ոչ թե խանդ, քանի որ հենց քո նշած սիրահարվածության ժամանակ դու ամբողջովին չես ճանաչում դիմացիցիդ և քո մեջ առաջանում է վախ որ կարող է նա քոնը չլինել, և հենց այդ պատճառով սկսում ես ինքդ քո մեջ եռալ և քեզ թվում է թե դու խանդում ես:Գիտես այսքանի հետ համամիտ չեմ…քանի որ հարաբերությունների այդ փուլում մարդկանց մոտ կարող է լինել /և սովորաբար լինում է/ սիրահարվածություն և օրինակ իմ մոտ խանդ առաջանում է նույնիսկ այդ փուլում …այնպես որ պարտադիր չի որ խանդը լինի սիրո արդյունք , ցանկացած սիրահարված մարդ իմ կարծիքով խանդում է և խանդում է ավելի ուժեղ քան սիրող մարդը…
Հ.Գ Ամեն դեպքում էլի եմ ասում, խանդ առաջացնելով, կոնկրետ իմ դեպքում, հաստատ ոչ մի լավ արդյունքի չեն հասնի:
Էջանիշներ