Սամվել ջան չեմ ուզում օֆֆտոպ սարքել, բայց երեևի իմ գրածից պետք է պարզ լիներ, որ իրոք այն հակառակ ազդեցություն է թողնում, ավելորդ համարեցի երկար բարակ բացատրել՝ մտածելով, որ հասկանալի կլինի![]()
Սամվել ջան չեմ ուզում օֆֆտոպ սարքել, բայց երեևի իմ գրածից պետք է պարզ լիներ, որ իրոք այն հակառակ ազդեցություն է թողնում, ավելորդ համարեցի երկար բարակ բացատրել՝ մտածելով, որ հասկանալի կլինի![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Պարզ է...հա, ես էլ գրառումը չէի կարդացել...
Նման երևույթ ես հաստատում եմ, որ կա.../ընկերուհիներ ունեմ աշխարհի չափ.../
Բայց ես գիտեմ՝ ինչու են իրանք էդպես վարվում...
Դեռ չգտած վախենում են էդ տղային կորցնելուց ու իրենց խորամանկ մեթոդներն են կիրառում...
Մտածում են ոչ թե այն մասին, որ տղան պատրաստ չի, այլ վախենում են անորոշությունից, ուզում են կողմնորոշվել իրենց զգացմունքներում
Ես օրինակ նման մեթոդներ չեմ կիրառել երբեք ու չեմ կիրառում ու չեմ էլ կիրառի..ասեմ` ինչու...
Որովհետև անկախ նրանից ինչ չափով ա զգացմունքը իմ կամ նրա մոտ /դե ասենք, չեմ ասում նման բան կա/, ես հավատարիմ եմ մնում այդ փոքրիկին իմ և նրա սրտում ծնված.../գուցե կ-ով գրեմ..ավելի լավ կլինի...ես ներկա ժամանակը սիրում եմ պարզապես/...
Ու խորհուրդ կտայի սարքովի խաղերից հեռու մնալ...մինչև անգամ միտքը մթագնելու չափ ձանձրալի ա...
Այդպես խելացի մարդիկ կորցնում են, չեն ամրապնդում...![]()
Վերջին խմբագրող՝ Ծով: 10.08.2007, 22:41:
Սամվել ջան, իմ վրա այդ էքսպերիմենտը դրել են, իմ բոլոր ընկերուհիները և նույնիսկ չընկերուհիները: Պատճառը կարծում եմ նրանում է, որ կանայք խանդի բացակայությունը դիտարկում են որպես սիրո բացակայություն (այդպիսի տղաներ էլ կան), իսկ ես խանդը համարում եմ տղամարդկային թուլություն և ամեն կերպ իմ մեջ հաղթահարում եմ այդ զգացումը, իսկ այն չհաղթահարված փոքր մասը՝ վարպետորեն թաքցնում: Խորհուրդ եմ տալիս «չնկատել» նմանատիպ կանացի «տրյուկները» այնքան ժամանակ, քանի դեռ համը չեն հանել: Հենց տեսնում ես, որ համը հանում է միհատ լեզվա-բարոյա-հոգեբանական դնգստոց ես կազմակերպում և վերջ: Համ քեզ կսկսի ավելի շատ սիրել համ էլ էլ ախմախ բաներ չի անի![]()
Խանդը որպես զենք կիրառելը պատկանում է այն ամենավատ մտածված մեթոդների թվին, որոնք իբրև թե պետք է նպաստեն շատ սիրելուն, ինչն իհարկե այդպես չէ, էլ չեմ ասում, որ հաճախ հակառակ արդյունքի է բերումAlize_etoilik-ի հետ համամիտ եմ, որ այս մեթոդն օգտագործում են, երբ վախենում են կորցնել իրենց սիրած էակին, այնինչ իրականում չեն էլ հասկանում, որ այդ ամենը կհանգեցնի նրան, որ մի օր նա իրոք կհոգնի նման արհեստական խաղերից ու կհեռանա, քանզի չեմ կարծում, որ լինի մեկը, ում դուր գան իրենց սիրած աղջկա կամ տղայի՝ այդչափ ոգևորվածությունն այն մասին, որ մի քանիսը բավականաչափ հետաքրքրված են իրենցով և այլն, և այլն:
Հաճախ մտածում ես, որ խանդը որպես զենք կիրառում են հիմնականում մի որոշակի տարիքում, երբ դեռ ամբողջովին չեն գիտակցում, որ սերը հնարավոր չէ խանդի միջոցով կոփել, ամրապնդել, որ ՍԵՐ-ն անկախ է, ինքնուրույն, այն ոչինչ էլ հաշվի չի առնում, բայց, ցավն այն է, որ անգամ շատ հասուն մարդիկ, անգամ ամուսնացած, ծնող դարձած, դեռ շարունակում են հակառակը մտածել՝ դիմելով նման «խթանների» օգնությանը
Հետաքրքիր էր, ՁայնալարՀենց տեսնում ես, որ համը հանում է միհատ լեզվա-բարոյա-հոգեբանական դնգստոց ես կազմակերպում և վերջ: Համ քեզ կսկսի ավելի շատ սիրել համ էլ էլ ախմախ բաներ չի անիՓաստորեն նման դնգստոցի արդյունքում սկսում են շատ սիրելը, հ՞ա
![]()
Վերջին խմբագրող՝ Selene: 11.08.2007, 15:21:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ