Թույլ տուր փնտրեմ քո ուզածը Google-ում
Ձեր ընկերներից որևէ մեկը ինչ-որ բան է փնտրում, բայց չի գտնում: Միգուցե, անհաջող հարցում է կատարել, և արդյունքները չեն համապատասխանում նրա սպասումներին: Իսկ Դուք գտել եք այն, ինչ նա փնտրում էր և ուզում եք ցույց տալ, թե ինչպես եք դա արել: lmgtfy.com-ը (Let me Google that for you) Ձեր լավագույն օգնականն է այս դեպքում:
Ենթադրենք մեկն ուզում է գտնել Վ.Ա. Մոցարտի «Կախարդական շվին» (կամ «Կախարդական ֆլեյտան») օպերայի գերմաներեն անվանումը: Փնտրողը Google-ում փորձել է հայերեն հավաքել երկու անուններն էլ, սակայն գերմաներեն անվանումը ոչ մի տեղ չի երևացել: Փնտրողը խնդրում է Ձեզ օգնել: Դիցուք Դուք ևս չեք հիշում այն, բայց հիշում ենք անգլերեն անվանումը՝ The Magic Flute: Google-ում փնտրում եք "The Magic Flute German title" և արդյունքների հենց առաջին էջում տեսնում եք գերամաներեն անվանումը:
Մնաց սովորեցնել հարցնողին:
ա. Բրաուզերի հասցեատողում հավաքեք http://lmgtfy.com
բ. Հավաքեք Ձեր հարցումը՝ "The Magic Flute German title" և սեղմեք Google Search կոճակը:
Ներքևում հղում կհայտնվի. պատճենեք այն (օրինակ՝ մեկ անգամ սեղմեք ստացված հղման վրա, որպեսզի այն նշվի, ապա սեղմեք Ctrl և C ստեղների զույգը) և ուղարկեք խնդրողին:
Օրինակը կարելի է տեսնել՝ հետևելով հետևյալ հղմանը.
http://lmgtfy.com/?q=The+Magic+Flute+German+title
Վերջիվերջո, չինական ասացվածքն ասում է՝ Եթե մարդուն մի ձուկ տաս, ապա կկերակրես նրան մեկ օրով, իսե եթե ձկնորսություն սովորեցնես՝ ողջ կյանքի ընթացքում:
(Give a man a fish and you feed him for a day; teach a man to fish and you feed him for a lifetime.)
Էջանիշներ