Ի՞նչն է ամենաշատը հետաքրքրել մարդկանց վերջին շաբաթվա ընթացքում: Իսկ վերջին ամսո՞ւմ, տարո՞ւմ: Իսկ երկու հազար երեք թվականի սեպտեմբերի՞ն:
Google-ը այդ ամենի մասին հավաքած տեղեկություններ ունի, որոնք հասանելի են http://www.google.com/press/zeitgeist.html հասցեով:
Google-ը պատկերացում է կազմում Zeitgeist (արտասանվում է՝ «ցայտգայստ», գերմաներեն Zeit («ցայտ», ժամանակ) և Geist («գայստ», ոգի) բառերից)-ի մասին իր օգնությամբ կատարած հարցումների հիման վրա: Նախագիծը գործում է՝ սկսած 2001 թվականից: «Ժամանակի ոգին» կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից: Օրինակ՝ կարելի է իմանալ տարվա ընթացքում ամենաշատը ինտերնետ-հասարակությանը հետաքրքրող թեմաների մասին Year-End Zeitgeist հղման միջոցով (հաշվի են առնված միայն Google.com կայքում անգլերեն լեզվով կատարված հարցումները): Օրինակ 2008-ին մոլորակի մասշտաբով Google-ասեր հասարակությունն ամենաշատը հետաքրքրվել է Ալասկայի նահանգապետ Սարա Պեյլինով (հավանաբար, պարզապես, ամերիկացիներն իրենց համար բացահայտել են Սարային, ինչն այսպիսի դրամատիկ ազդեցություն է ունեցել վիճակագրության վրա), մինչդեռ Նորին Մեծություն Եղիսաբեթ Բ թագուհու հպատակների ազգայնամոլությունը հետաքրքրության պատվոհարթակի վերևում կանգնեցրել է Գորդոն Բրաունին (Միացյալ Թագավորության վարչապետ) http://www.google.com/intl/en/press/zeitgeist2008/#top:
Փորձենք պարզել, թե ինչով է «ապրել» մեր վիրտուալ հասարակությունը 2008-ին:
Սեղմում ենք Insights for Search, այնուհետև ընտրում ենք Locations տարբերակը և ցուցակից առանձնացնում երկիրը՝ Armenia: Տարին փոխում ենք 2008-ի և սեղմում search (փնտրել): Պարզվում է՝ ամենաշատը փնտրել ենք armenia բառը, հետո՝ mp3 (իզուր չեն ասում, որ «երգող ժողովուրդ» ենք): Աջ մասում ցույց է տրված, թե ինչ տիպի փնտրումների աճ է գրանցվել և ինչ տեմպերով: Հիրավի հիասթափեցնող վիճակագրությունը հուշում է, որ ինտերնետ-հասարակությունը մեր երկրում 2008-ին «ապրել և շնչել» է odnoklassniki կայքով. առափին երեք տեղերը զբաղեցնում են, համապատասխանաբար, www.odnoklassmiki.ru, odnoklassmiki.ru և odnoklassniki փնտրումները, ըստ որում՝ Google-ը չի հասցրել հետևել հետաքրքրության աճի տեմպին, այնքան մեծ է եղել այն: (հարևան Վրաստանում, օրինակ այն եղել է +3800%, ինչը սակայն, հայկական ցուցանիշից փոքր է)
Էջանիշներ