Էս ի՞նչ եք ասում...էս օպտիմիստն ի՞նչ մոդերատոր
Յուրաքանչյուր խախտում անող ստիպված կլինի փաստաբան վարձել
Իրականում կողմ եմ երկուսին էլ...երկուսն էլ արդար են երևում
Բայց դե Էդոյին ոչ մեկ չի հասնի
/Հիշեցնեմ, որ սպորտ բաժին չեմ մտնում/
Մորեդտաորը
Ախր ինքը շատ բարի էր Բարսայի երկրպագուների նկատմամբ
Չէ,էդ կատակ,իրոք արդար ա բոլորի նկատմամբՉէի ուզի,որ ինքը դուրս գա մոդերությունից,բայց դե որ պատահել ա,ուրեմն առաջարկում եմ... հմմ
Լավ,առաջարկում եմ ՀԱՅԿՈ-ին
Եկեք քվեարկություն բացենք
- H.A.Y.K.O
- ՀԱՅԿ
- ՆԻԳԳԱ
![]()
Մտածում էի գրեի, թե չէ, վերջը ասի պետք է էլի
Ես ընդոււնում եմ և հասկանում եմ Էդոյի հանելու պատճաները, էտ հա, բայց Սասունը ուղղակի կողքից հանելու միջո՞ց էր:
Ինչպես Ալիզեն ասաց այն մոդերներից է եղել, որը նորերին լավ խորհուրդնրրով օգնել է և դեռ կօգնի ինձ թվում է:
Շատերը ինձ հետ կհամաձայնվեմ, որ Սասունը պետք է մնար մոդեր և ես համոզված եմ, որ ով էլ լիներ Սասունի տեղը, նույնիսկ Արտակը իր ընկերոջ վստահությունը չէր անտեսի:
Շատ չխորանամ, քանի որ Արտակը այստեղ չի
Բայց ես խնդրոււմ եմ և նույնիսկ կարող եմ պահանջել, որ Քաղաքացուն մոդերության կրկին վերադարձնեն:Թեկուզ կրկին քվարկության դնելով:
Եվ ի վերջո բոլորն էլ սխալներ գործումԵս գիտեմ, որ Չուկը շատերինն է ներել և երկրորդ շանս տվել, կարող է Սասունը մարդ չէր, որ երկրորդ շանսին արժանանա՞ր:
![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Եթե կա մի բացատ`բուրումնավետ ծաղիկներով ու վնասատու մոլախոտերով, նրանք երկուսն էլ ենթարկվում են բարի այգեգործի հրամաններին ու հոգատարությանը:Երբ ծաղիկը կամ մոլախոտը, լրիվ գիտագցելով թռնում են հարևանի այգին, չնայած քաջատեղյակ են,որ բարի այգեգործը կտխրի, ոչ մի դեպքում ու տարվա ոչ մի եղանակին նրանք նույն բնահողին էլ չեն կարող կպնել, ինչքան էլ, որ գոմաղբով լի բարելահող լինի:
Մոդեռատրությունից դուրս էլ ակումբում կարող է անդամը մնալ ու ավելի լավ ապրել
Սասուն ջան, այսպես էլ չէ վա՞տ չես զգում![]()
Վերջին խմբագրող՝ Լէգնա: 04.12.2007, 13:11:
ինձ "Սպորտ"-ում մոդե՞ր
կարելի ա
բայց զգուշացնեմ՝ շատ դաժան եմ ըլնելու
Իսկ ես առաջարկում եմ,որ Էդոն ու Սասունը վերադառնան որպես մոդեր,ախր ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի,որ համարյա բոլորը 2-րդ նիկ ունեն,հո մենակ Էդո՞ն չէր
Դե Սասունի մասին չասեմՈւզում եմ Սասունը գա
![]()
Դա սպառնալի՞ք էրH.a.y.k.o.-ի խոսքերից
![]()
Վերջին խմբագրող՝ Մանե: 04.12.2007, 15:27:
Ջան,հաստատ չի,բայց ոնց էլ լինի,կունենան,բա առանց դրա՞Ո՞նց թե
լո՞ւրջ ես ասում
Եթե Չուկը գա ու սա հաստատի, ակումբից պետք է թռնել
Ես թռա,երևում ա ինձ էլ են ԲԵՆ անելու
Չէ,չմտածեք,ես 2-րդ նիկ չունեմ![]()
բայց լուրջ կարելի ա ինձ մոդեր սարքել, մինչև Էդոյի վերադարձը
Իրոք,Հայկոն մտքովս չէր անցնում ,Ես ուղղակի Ռեալիստին առաջարկեցի ,քանի որ գիտեմ ,որ նա կատարում է նման գործ և փորձ ունի,բացի ետ չեպեշնիկ չի:
Հայկոին ու Օպտիմիստին կողմ եմ 2 ձեռքով...
Մանե՞։ Էս ի՞նչ անպատասխանատու հայտարարություններ են։Ո՞վ ասեց, թե համարյա բոլորն էլ երկրորդ մականուն ունեն։ Նման բան չկա։ Ոմանք ունեցել են ու արգելափակվել են։ Իսկ այսուհետև այդ առումով և ընդհանրապես բոլոր առումներով ամեն ինչ ավելի խիստ է լինելու։ Այն, ինչ շատերին շատ դեպքերում ներվել է, այլևս չի ներվելու։
Անձամբ Սասունի մոդերատորությունից ես էլ առանձնապես բողոքներ չունեմ, բայց դե տարբեր նրբություններ կան, ամեն ինչ հնարավոր չի քննարկել, բացի դրանից, Սասունն ինքը չի դժգոհում, դուք ի՞նչ եք ուզում։Դե Սասունի մասին չասեմՈւզում եմ Սասունը գա
![]()
![]()
Ի՞նչ վերադարձի մասին է խոսքը։ Հայկ, երևում է՝ սխալ ես հասկացել իրավիճակը։ Էդոն այլևս մոդերատոր չի, նա միայն որպես սովորական անդամ կարող է վերադառնալ, իսկ որպես մոդերատոր՝ արդեն ոչ։ Այնպես որ Սպորտ բաժնին նոր մոդերատոր է պետք։ «Մաուգլին» հիշեցի. "Вам нужен но՛вий вожак!"![]()
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.12.2007, 20:52:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շատ խիստ չի ասված։ Ի վերջո սա քննարկման վայր է երիտասարդների համար։ Ու եթե կրքերը երբեմն շիկանում են, դա նորմալ է։ Եվ դա առողջ է, անգամ եթե անցնում են անձնական վիրավորանքների։ Հակառակ դեպքում միապաղաղ կամ իրար համաձայնելով ինչ կստացվի՞...Ի վերջո, հենց այս կայքի հմայքն էլ հենց այդ զգացմունքների, կարծիքների, ինֆորմացիայի տատանումների մեջ է։ Ու եթե ոմանք մտնում են երկու մականունով, ապա դա ընդամենը խոսում է մի բանի մասին՝ նրանք այնքան են կարևորում այս կայքը, որ չեն ալարում երկու մականունով են մտնում...
Գուցե սխալ եմ, բայց որքան հասկանում եմ մոդերատորությունը հանրային ու կամավորության սկզբունքով է, այսինքն ոչ–ոք դրա համար չի վճարվում։ Ու շատ նորմալ է, որ մեկը զբաղվածության կամ այլ պատճառով դրանից հրաժարվի։ Բայց որոշ ժամանակ անց, պետք է նաև ցանկության դեպքում վերականգնի։ Ի վերջո, նորից եմ կրկնում, սա կարգապահական հաստատություն չէ։ Բոլորն էլ ջահել են, երբեմն կարող է փոքրիկ միջադեպը, սիրավեպը այնքան մարդու վրա ազդի, որ չուզենա անգամ համակարգչին մոտենալ։ Նորմալ է։ Բայց ինչու եք սահմանում օրենսգիրք՝ եթե հրաժարվում ես, ուրեմն՝ էլ վերջ։
Ընդհակառակը, ակումբում ճկունություն է պետք, գուցե հենց դա էլ լավ է, որ մոդերները արագ–արագ փոխվեն, որ մարդիկ չհոգնեն, կամ ինչ–որ ռոտացիա սահմանեն։ Որ նոր մարդկանց հոսք էլ լինի, նոր գաղափարների ու նոր թեմաների։ Հակառակ դեպքում ինչ–որ փակ ակումբ է հիշեցնում...
Չգիտեմ, ես ակումբի «ակունքներում» կանգնած չեմ, բայց կարծում եմ որ երկաթյա կանոնները կարող են ընդամենը վնասել, ու ոչ թե օգնել կայքին։
P.S., Ձեր գրածից երևում է, որ այնքան էլ ճիշտ չեք պատկերացնում ֆորում համակարգն ու դրա դրվածքները։
Չեմ կարծում, թե որևէ մեկի համար հաճելի են անձնական վիրավորանքները։ Այո, սա քննարկման վայր է, բայց քննարկելու համար բոլորովին պարտադիր չէ իրար վիրավորելը կամ ծաղրելը։ Կարելի է բացարձակապես տարբեր կարծիքներ ու անհամաձայնություն արտահայտել միանգամայն քաղաքակիրթ եղանակով՝ առանց որևէ մեկին վիրավորելու։ Ֆորումն ունի կանոնադրություն, որին պարտավոր են հետևել ինչպես սովորական անդամները, այնպես էլ մոդերատորներն ու ադմինիստրատորները։ Իսկ կանոնադրությամբ արգելվում է միմյանց վիրավորելը, ինչպես նաև մի շարք այլ բաներ, որոնք անդամները պետք է իմանան նախքան գրանցվելը, քանի որ գրանցվելով՝ համաձայնում են ընդունել այդ կանոնադրությունը։
Ըստ Ակումբի կանոնադրության՝ արգելվում է նաև մեկից ավելի մականուններով գրանցվելը, հակառակ դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի հեռացնել տվյալ անձի երկու մականուններն էլ, երկրորդն ընդմիշտ, առաջինը՝ ըստ հայեցողության՝ ժամանակավոր կամ ընդմիշտ։Ու եթե ոմանք մտնում են երկու մականունով, ապա դա ընդամենը խոսում է մի բանի մասին՝ նրանք այնքան են կարևորում այս կայքը, որ չեն ալարում երկու մականունով են մտնում...
Այո, մոդերատորությունը հանրային աշխատանք է՝ կամավորության սկզբունքով, և չի վարձատրվում, բայց այդ ամենով հանդերձ՝ մոդերատորը նույնպես ըստ կանոնադրության ունի մի շարք պարտականություններ ու լիազորություններ, որոնց պարտավոր է հետևել։Գուցե սխալ եմ, բայց որքան հասկանում եմ մոդերատորությունը հանրային ու կամավորության սկզբունքով է, այսինքն ոչ–ոք դրա համար չի վճարվում։
։Ու շատ նորմալ է, որ մեկը զբաղվածության կամ այլ պատճառով դրանից հրաժարվի։ Բայց որոշ ժամանակ անց, պետք է նաև ցանկության դեպքում վերականգնի
Բնականաբար, ցանկացած մոդերատորի իրավունքն է ցանկության դեպքում հրաժարվել մոդերատորությունից, իսկ հետագայում՝ կվերականգնվի թե ոչ, արդեն կախված է ադմինիստրացիայից, «պետք է» սկզբունքն այստեղ չի գործում։ Ոչ ոք չի պարտավորվում նրան հետագայում անպայման նորից նշանակել մոդերատոր։ Բայց երբ մոդերատորը ոչ թե ինքն է հրաժարվում, այլ նրան հեռացնում են իր պարտականությունները չկատարելու, վատ կատարելու կամ Ակումբի կանոնսդրությանը հակասող որևէ այլ քայլ արած լինելու համար, ապա, կարծում եմ, պարզ է, որ նրա՝ իր ցանկությամբ վերականգնվելու մասին, բնականաբար, խոսք լինել չի կարող, քանի որ նա իր ցանկությամբ չէր հեռացվել։
Ախր ինչի՞ մասին է խոսքը։ Ինչպես արդեն ասացի, Ակումբն ունի հստակ կանոնադրություն, և այդպիսով այն ինչ–որ առումով նաև կարգապահական հաստատություն է։ Բոլորս էլ երջանիկ կլինեինք, եթե մեր մոդերատորական գործողությունների կարիքն ընդհանրապես չզգացվեր, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա ուղղակի անհնար է։ Հակառակ դեպքում Ակումբը կվերածվի անկառավարելի շուկայի, ինչը հաստատ ոչ մեկի համար էլ հաճելի չի լինի։Ի վերջո, նորից եմ կրկնում, սա կարգապահական հաստատություն չէ։ Բոլորն էլ ջահել են, երբեմն կարող է փոքրիկ միջադեպը, սիրավեպը այնքան մարդու վրա ազդի, որ չուզենա անգամ համակարգչին մոտենալ։ Նորմալ է։ Բայց ինչու եք սահմանում օրենսգիրք՝ եթե հրաժարվում ես, ուրեմն՝ էլ վերջ։
Ճկունության համար պարտադիր չէ մոդերատորական կազմի անընդհատ փոփոխություն։ Թեև հանգամանքների բերումով ժամանակ առ ժամանակ նոր մոդերատորներ են ընտրվում։ Հոգնողներին երբեք զոռով չեն պահել ու չեն պահում, իսկ նոր գաղափարները գալիս են ինչպես օրեցօր Ակումբում գրանցվող նոր անդամների, այնպես էլ հին ու նոր մոդերատորների շնորհիվ։ Իսկ ինչ վերաբերում է կանոններին, ապա դրանք, ինչպես արդեն ասացի, խիստ անհրաժեշտ են, առանց դրանց Ակումբը մի օր էլ չէր գոյատևի։ Ես այս ամենն ասում եմ՝ հիմնվելով այս ոլորտում բավական երկար սեփական փորձի վրա, ընդ որում՝ ոչ միայն այս, այլև որոշ այլ՝ կանոնադրության ուժգնությամբ իրարից բավական տարբերվող ֆորումներում ունեցած փորձի վրա։Ընդհակառակը, ակումբում ճկունություն է պետք, գուցե հենց դա էլ լավ է, որ մոդերները արագ–արագ փոխվեն, որ մարդիկ չհոգնեն, կամ ինչ–որ ռոտացիա սահմանեն։ Որ նոր մարդկանց հոսք էլ լինի, նոր գաղափարների ու նոր թեմաների։ Հակառակ դեպքում ինչ–որ փակ ակումբ է հիշեցնում...
Չգիտեմ, ես ակումբի «ակունքներում» կանգնած չեմ, բայց կարծում եմ որ երկաթյա կանոնները կարող են ընդամենը վնասել, ու ոչ թե օգնել կայքին։Առիթ ունեցել եմ տեսնելու նաև այնպիսի ֆորումի կործանումը, որտեղ կանոնադրությունն անտեսվում էր ոչ միայն սովորական անդամների, այլև հենց ադմինիստրացիայի կողմից, ու կատարյալ ամենաթողություն էր տիրում։
Առաջարկում եմ գոնե հիմա կարդալ Ակումբի կանոնադրությունը, որպեսզի հետագայում նմանատիպ հարցեր այլևս չառաջանան։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.12.2007, 23:12:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Թեկուզ ես նոր ակումբցի եմ, բայց արդեն հասցրել եմ Ալիզեից մի հատ -3 ստանալ, ու ասեմ, որ էնքան էլ հաճելի չէր
լավ, իսկ թե լուրջ – ընդունում եմ, որ կանոնները պետք է պահպանվեն, ու որ չկատարողին պետք է պատժել, բայց սիրելի մոդերներ, եկեք չմոռանանք, որ կանոնները ստեղծվում են դրանք վարպետորեն շրջանցելու համար![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ