Փոքրիկ հայտարարություն.
1. Արշակն իր սեփական ցանկությամբ դուրս է եկել ադմինիստրատորությունից, ու այսուհետ ակումբի «շարքային» անդամ է: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նրան ակումբին մատուցած մեծ ծառայությունների, հսկայական օգնության համար: Արշակ, քո նոր ու հետաքրքիր գրառումներին, գիտես, որ միշտ էլ սպասել ենք անհամբեր, իսկ հիմա, երբ ադմինիստրատորական պարտականությունները քեզ չեն խոչընդոտում, սպասում ենք էլ ավելի հետաքրքիր գրառումներ, մտքեր, կարծիքներՔեզ բարի ժամանց ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում ակումբում և վստահ եմ, որ մեր համագործակցությունը (ակումբից դուրս) շատ արդյունավետ կլինի
Նորից շնորհակալություն:
2. Guest-ը իր սեփական ցանկությամբ, ինչպես նաև ղեկավարության ու իր մեջ ծագած որոշ տարաձայնությունների պատճառով, դուրս է եկել մոդերատորությունից և այսուհետ ակումբի «շարքային» անդամ է: Հայկ, գուցե քո մեթոդներն ավելի ճիշտ էին, քան մերը, սակայն մեր բռնած ուղղությունն ուրիշ է, որով և գնալու ենք: Ամեն դեպքում մենք հարգում ենք քո որոշումը: Շնորհակալություն ակումբի կողքին լինելու, նրան բազմիցս օգնելու, քո մոդերատորական գործունեության համար: Քեզ ևս բարի ժամանաց ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանու ակումբում, և ինչպե ս Արշակի դեպքում, այնպես էլ քո, վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունը արդյունավետ է լինելու
Տղերք, նորից շնորհակալություն Ձեզ ու կեցցեք: Մենք Ձեզ սիրում ենք![]()
Էջանիշներ