Մոդերատորական։ Թեմայից դուրս ջրիկությունները ջնջվել են։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alizée
Բաժնին հետևելու համապատասխան ժամանակ չունենելու և սեփական առաջարկի համաձան հանվել է «Գրականություն» բաժնի մոդերատորությունից:
Selene
Իր առաջարկի և ակումբ այցելելու ժամանակ (հետևաբար բաժիններին հետևելու ժամանակ) չունենելու պատճառով հանվել է «հոգեբանություն, փիլիսոփայություն» և «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժինների մոդերատորությունից:
Eta Pegasi
Բաժնին հետևելու ժամանակ չունենալու, ինչպես նաև սեփական առաջարկի համաձայն հանվԵլ է «կինո, թատրոն» բաժնի մոդերատորությունից:
Մարկիզ
Սեփական առաջարկի համաձայն հանվել է «մարդ և շրջակա բնություն» բաժնի մոդերատորությունից:
Բոլորին խորին շնորհակալություն եմ հայտնում կատարած գործի ու ակումբին տված օգուտի համար![]()
Վերջին խմբագրող՝ Chuk: 08.08.2009, 02:17:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ambrosine (08.08.2009), Chilly (13.11.2009), masivec (08.08.2009), Yellow Raven (08.08.2009), Աբելյան (08.08.2009)
եթե մոդեռտոր պետք լինի ասեք պատրաստ եմ
Ինձնից վերև միայն երկինք
masivec (08.08.2009)
Մոդերատորական: Թեման զրուցարանի մի վերածեք:
Ռեդ (08.08.2009)
ivy-ն և Չամիչը սեփական ցանկության համաձայն դուրս են եկել մոդերատորությունից: ivy-ն այդ ցանկությամբ ինձ դիմել էր ավելի վաղ ու ներողություն եմ խնդրում հեռացնելն ուշացնելու համար: Մոդերատորությունից հրաժարվելու որոշման ու դրդապատճառների մասին, ցանկության դեպքում, կգրեն հենց իրենք:
Իսկ ես շնորհակալություն եմ հայտնում ակումբում կատարած իրենց մոդերատորության համար:
Քանի-որ ներկայումս Կրոն բաժնի մոդերատորները ակումբ դեռևս սակավ են մտնում խնդրում եմ, որպեսզի անկողմնակալ, անաչառ, որևէ կրոնի չդավանող և պարտաճանաչ մոդերատորի թեկնածություն ունենալու դեպքում ինձ այդ մասին տեղեկացնել նամակագրական համակարգով:
Շնորհակալություն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (13.11.2009), Chilly (13.11.2009), Kuk (13.11.2009), One_Way_Ticket (13.11.2009), Yellow Raven (13.11.2009), Դատարկություն (12.02.2010), Ինչուիկ (13.02.2010), Լուսաբեր (13.11.2009), Ֆոտոն (13.11.2009)
Dayana-ն դուրս է եկել ադմինությունից ու մոդերությունից:
Բառերով իմ շնորհակալություն Դայանային հայտնելն անհնար ա, բայց մի քանի բան կասեմ: Նախ շնորհակալ եմ, որ իմ համար շատ դժվար պահին ինքը համաձայնվեց ադմինիստրատորական բեռը հետս կիսելը ու պատվով կատարեց էդ գործը. մենակ լավագույն ընկերներն են էդպես կանգնում ընկերոջ թիկունքին: Շնորհակալ եմ այս ողջ ընթացքում բոլորի կապռիզներին, բազմապիսի մերկապարանոց մեղադրանք-նամակներին դիմանալու համար, շնորհակալ եմ ղեկավար եղած ժամանակ ակումբին բերած մեծ օգնության համար:
Արմ, ապրես որ կաս
Ափսոս, որ էլ «գործընկեր» չենք:
Քեզ հաճելի ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում ակումբում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (12.02.2010), cold skin (13.02.2010), Dayana (12.02.2010), Elmo (12.02.2010), Enigmatic (13.02.2010), Farfalla (13.02.2010), Gayl (12.02.2010), h.s. (15.02.2010), Monk (12.02.2010), One_Way_Ticket (12.02.2010), Rammstein (13.02.2010), Rhayader (13.02.2010), Yellow Raven (13.02.2010), yerevanci (23.03.2010), Աբելյան (13.02.2010), Դատարկություն (12.02.2010), Դեկադա (13.02.2010), Ժունդիայի (23.03.2010), Ինչուիկ (13.02.2010), ԿԳԴ (13.02.2010), Մանուլ (12.02.2010), Նաիրուհի (08.03.2011), Ֆոտոն (12.02.2010)
Ներսես_AM-ը դուրս է եկել մոդերատորությունից՝ սեփական ցանկությամբ, ժամանակի սղության ու պատասխանատվության բարձր զգացողության պատճառով, ինչը չի թույլատրում մնալ մոդերատոր ու փաստացի չզբաղվել մոդերատորությամբ:
Ներսեսի ներդրումը ակումբի կայացման հարցում ահռելի է, շատերը թերևս չգիտեն, բայց բացի մոդերատորությամբ զբաղվելուց ու թեմաներում արժեքավոր գրառումներ անելուց, Ներսեսը նաև շատ է օգնել ակումբի տեխնիկական սպասարկման առումով, փաստացի լինելով տեխնիկական ադմինիստրատոր, ակումբի բոլոր դժվար պահերին օգնելով ծագած խնդիրների լուծմանը: Ու իմ խորին շնորհակալությունը հայտնելով Ներսեսին՝ մինչ այժմ կատարած հսկայական աշխատանքի համար, նաև ուզում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ Ներսեսը համաձայնվել է շարունակել տեխնիկական ադմինիստրատիվ հարցերում օգնել ինձ, ակումբին:
Ներս, քեզ արդեն ոչ որպես մոդերի, այլ որպես «շարքային» ակումբցու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում ակումբում՝ ժամանակդ ներելուն պես
Շնորհակալություն![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
A.r.p.i. (01.08.2010), davidus (25.07.2010), Monk (25.07.2010), My World My Space (25.07.2010), One_Way_Ticket (25.07.2010), Rammstein (26.07.2010), tikopx (25.07.2010), Universe (06.11.2012), VisTolog (27.07.2010), Yellow Raven (25.07.2010), Աբելյան (25.07.2010), Աթեիստ (25.07.2010), Արևածագ (25.07.2010), Արևհատիկ (25.07.2010), Դատարկություն (25.07.2010), Մանուլ (25.07.2010), Շինարար (25.07.2010), Ռուֆուս (25.07.2010), Սամսար (26.07.2010)
Կար մի քայլ, որից ես միշտ փորձում էի հետ մնալ: Այս մարդիկ ակումբի կայացման գործում ահռելի ներդրում ունեն, նրանց մոդերատորական գործունեությունը մեծ օգուտ է տվել ամենքիս: Նրանցից շատերը ինձ վաղուց են առաջարկել իրենց հանել մոդերատորությունից, որովհետև փաստացի այլևս ժամանակ չունեին զբաղվելու դրանով, շատերը նույնիսկ ժամանակ չեն գտնում ակումբ այցելելու: Միշտ մի թաքուն հույս կար, որ ինչ-որ մի օր նրանք նորից ժամանակ կգտնեն ու սպասում էի, անընդհատ ձգձգում էի, չէի կատարում նրանց առաջարկը: Այսօր արդեն ժամանակն է ու տեղեկացնում եմ հետևյալ մարդկանց՝ մոդերատորության դադարեցման մասին.
Elmo (բաժիններ՝ «Հումանիտար և հասարակական գիտություններ», «Քաղաքականություն»)
Նորմարդ (բաժիններ՝ «Պատություն»)
Շինարար (բաժիններ՝ «Ստեղծագործողի անկյուն», «Գրականություն»)
Վարպետ (բաժիններ՝ «Ստեղծագործողի անկյուն», «Կրոն», «Գրականություն»)
Ուրվական (բաժիններ՝ «Բնական ու կիրառական գիտություններ», «Մաթեմատիկա», «Սպորտ», «Ֆիզիկա»)
քաղաքացի (բաժիններ՝ «Ակումբի անցուդարձ», «Դեսից-Դենից»)
Տղերք, բոլորիդ անչափ շնորհակալ եմ ակումբին տրամադրած ժամանակի համար: Եթե մի օր ժամանակ կգտնեք ու նորից կուզեք զբաղվել մոդերատորությամբ, ես միայն ուրախ կլինեմ
Տեղեկացնեմ նաև, որ Ուրվականը շարունակում է մնալ մոդերատոր և խմբի ղեկավար մի սպորտային փակ բաժնում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սա այն թեման է, որ չգիտես` գրառմանը շնորհակալ լինես, թե ոչ. մի կողմից երեխեքը դադարում են մոդերատոր լինելուց, մյուս կողմից շնորհակալություն ենք հայտնում` կատարած աշխատանքի համար: Ինձ կներեք, բայց ես պետք է առանձնացնեմ Սպորտի մոդերատորներին` Ներսես_AMին և Ուրվականին: Ուզում եմ իրենց առանձին շնորհակալություն հայտնել` ոչ միայն Սպորտում կատարած աշխատանքի համար, այլև` հատկապես սկզբնական շրջանում ինձ ցուցաբերած աջակցության համար:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ռուֆուսն այսուհետ նաև ավագ մոդերատոր է: Շնորհակալություն եմ հայտնում Հայկին համաձայնվելու համար: Հայկի հիմնական գործունեությունը կշարունակի լինել իր մոդերատորական բաժիններում (Կինո, Երաժշտություն), սակայն նաև կզբաղվի այլ բաժիններում առավել տեխնիկական բնույթի խնդիրներով (տրանսլիտով գրառումներ, սմայլերի չարաշահում և այլն): Սակայն անկախ դրանից ինքն ունի ավագ մոդերատորին վերապահված բոլոր լիազորությունները, ընդհուպ մինչև մասնակիցների արգելափակում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (24.05.2012), ivy (24.05.2012), Monk (25.05.2012), Moonwalker (24.05.2012), Rammstein (24.05.2012), Skeptic (24.05.2012), StrangeLittleGirl (24.05.2012), Varzor (29.05.2012), VisTolog (24.05.2012), Գալաթեա (24.05.2012), Դատարկություն (24.05.2012), Հայկօ (24.05.2012), Ձայնալար (24.05.2012), Նաիրուհի (24.05.2012), Շինարար (24.05.2012)
Իմ համար միշտ դժվար ա գրել էն մարդկանց մասին, ովքեր մոդերատոր էին ու հիմա արդեն չեն: Դժվար ա, որտև ինչ ուզում եք ասեք, էս մարդկանց հետ ճանապարհ ենք անցել, գործընկերային ճանապարհ, ու տխուր ա խոստովանել, որ այլևս այդ գործընկերային ճանապարհը չկա: Բայց բարեբախտաբար ամեն ինչ չի սկսվում ակումբում մոդերատոր լինել-չլինելով:
Ես անչափ շնորհակալ եմ իմ սիրելի ակումբցիներին և ոչ միայն ակումբցիներին, էն մարդկանց, ովքեր ակումբում հսկայական գործ են արել, ու նաև իրենց տեղն են գրավել իմ կյանքում, դառնալով հարազատ մարդիկ: Բայց էստեղ շնորհակալ եմ հատկապես ակումբին բերած իրենց նպաստի համար, իրենց անշահախնդիր աշխատանքի համար, իրենց՝ ակումբը շենացնելու համար: Այդ մարդիկ են Ֆոտոնը, ով այլևս «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնի մոդերատոր չի, Ծովը, ով այլևս «Ստեղծագործողի անկյուն» բաժնի մոդերատոր չէ, Kitaն, ով այլևս «Երաժշտություն» բաժնի մոդերատոր չէ, Monkը, ով այլև «Կրոն» բաժնի մոդերատոր չէ, ԿԳԴն, ով այլևս «Գեղարվեստ» բաժնի մոդերատոր չէ, Ռուֆուսը, ով այլևս «Երաժշտություն», «Երկիր մոլորակ», «Կինո, թատրոն» բաժինների մոդերատոր չէ, ինչպես նաև ավագ մոդերատոր չէ:
Շնորհակալություն, սիրելի՛ ընկերներ, ձեր արած անգնահատելի գործի համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (20.08.2013), CactuSoul (20.08.2013), Jarre (20.08.2013), Monk (03.09.2013), Moonwalker (20.08.2013), Norton (20.08.2013), Sambitbaba (20.08.2013), Աթեիստ (20.08.2013), Գալաթեա (19.08.2013), Հայկօ (20.08.2013), Նաիրուհի (20.08.2013), Ռուֆուս (20.08.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ