User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 112 հատից

Թեմա: Փոփոխություններ ակումբի ղեկավարությունում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոփոխություններ ակումբի ղեկավարությունում

    Մեջբերում Մանե-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես առաջարկում եմ,որ Էդոն ու Սասունը վերադառնան որպես մոդեր,ախր ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի,որ համարյա բոլորը 2-րդ նիկ ունեն,հո մենակ Էդո՞ն չէր
    Մանե՞։ Էս ի՞նչ անպատասխանատու հայտարարություններ են։ Ո՞վ ասեց, թե համարյա բոլորն էլ երկրորդ մականուն ունեն։ Նման բան չկա։ Ոմանք ունեցել են ու արգելափակվել են։ Իսկ այսուհետև այդ առումով և ընդհանրապես բոլոր առումներով ամեն ինչ ավելի խիստ է լինելու։ Այն, ինչ շատերին շատ դեպքերում ներվել է, այլևս չի ներվելու։
    Դե Սասունի մասին չասեմ Ուզում եմ Սասունը գա
    Անձամբ Սասունի մոդերատորությունից ես էլ առանձնապես բողոքներ չունեմ, բայց դե տարբեր նրբություններ կան, ամեն ինչ հնարավոր չի քննարկել, բացի դրանից, Սասունն ինքը չի դժգոհում, դուք ի՞նչ եք ուզում։
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց լուրջ կարելի ա ինձ մոդեր սարքել, մինչև Էդոյի վերադարձը
    Ի՞նչ վերադարձի մասին է խոսքը։ Հայկ, երևում է՝ սխալ ես հասկացել իրավիճակը։ Էդոն այլևս մոդերատոր չի, նա միայն որպես սովորական անդամ կարող է վերադառնալ, իսկ որպես մոդերատոր՝ արդեն ոչ։ Այնպես որ Սպորտ բաժնին նոր մոդերատոր է պետք։ «Մաուգլին» հիշեցի. "Вам нужен но՛вий вожак!"
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.12.2007, 20:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոփոխություններ ակումբի ղեկավարությունում

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ այսուհետև այդ առումով և ընդհանրապես բոլոր առումներով ամեն ինչ ավելի խիստ է լինելու։ Այն, ինչ շատերին շատ դեպքերում ներվել է, այլևս չի ներվելու։
    Շատ խիստ չի ասված։ Ի վերջո սա քննարկման վայր է երիտասարդների համար։ Ու եթե կրքերը երբեմն շիկանում են, դա նորմալ է։ Եվ դա առողջ է, անգամ եթե անցնում են անձնական վիրավորանքների։ Հակառակ դեպքում միապաղաղ կամ իրար համաձայնելով ինչ կստացվի՞...Ի վերջո, հենց այս կայքի հմայքն էլ հենց այդ զգացմունքների, կարծիքների, ինֆորմացիայի տատանումների մեջ է։ Ու եթե ոմանք մտնում են երկու մականունով, ապա դա ընդամենը խոսում է մի բանի մասին՝ նրանք այնքան են կարևորում այս կայքը, որ չեն ալարում երկու մականունով են մտնում...


    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ վերադարձի մասին է խոսքը։ Հայկ, երևում է՝ սխալ ես հասկացել իրավիճակը։ Էդոն այլևս մոդերատոր չի, նա միայն որպես սովորական անդամ կարող է վերադառնալ, իսկ որպես մոդերատոր՝ արդեն ոչ։
    Գուցե սխալ եմ, բայց որքան հասկանում եմ մոդերատորությունը հանրային ու կամավորության սկզբունքով է, այսինքն ոչ–ոք դրա համար չի վճարվում։ Ու շատ նորմալ է, որ մեկը զբաղվածության կամ այլ պատճառով դրանից հրաժարվի։ Բայց որոշ ժամանակ անց, պետք է նաև ցանկության դեպքում վերականգնի։ Ի վերջո, նորից եմ կրկնում, սա կարգապահական հաստատություն չէ։ Բոլորն էլ ջահել են, երբեմն կարող է փոքրիկ միջադեպը, սիրավեպը այնքան մարդու վրա ազդի, որ չուզենա անգամ համակարգչին մոտենալ։ Նորմալ է։ Բայց ինչու եք սահմանում օրենսգիրք՝ եթե հրաժարվում ես, ուրեմն՝ էլ վերջ։

    Ընդհակառակը, ակումբում ճկունություն է պետք, գուցե հենց դա էլ լավ է, որ մոդերները արագ–արագ փոխվեն, որ մարդիկ չհոգնեն, կամ ինչ–որ ռոտացիա սահմանեն։ Որ նոր մարդկանց հոսք էլ լինի, նոր գաղափարների ու նոր թեմաների։ Հակառակ դեպքում ինչ–որ փակ ակումբ է հիշեցնում...

    Չգիտեմ, ես ակումբի «ակունքներում» կանգնած չեմ, բայց կարծում եմ որ երկաթյա կանոնները կարող են ընդամենը վնասել, ու ոչ թե օգնել կայքին։

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոփոխություններ ակումբի ղեկավարությունում

    P.S., Ձեր գրածից երևում է, որ այնքան էլ ճիշտ չեք պատկերացնում ֆորում համակարգն ու դրա դրվածքները։
    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ խիստ չի ասված։ Ի վերջո սա քննարկման վայր է երիտասարդների համար։ Ու եթե կրքերը երբեմն շիկանում են, դա նորմալ է։ Եվ դա առողջ է, անգամ եթե անցնում են անձնական վիրավորանքների։ Հակառակ դեպքում միապաղաղ կամ իրար համաձայնելով ինչ կստացվի՞...Ի վերջո, հենց այս կայքի հմայքն էլ հենց այդ զգացմունքների, կարծիքների, ինֆորմացիայի տատանումների մեջ է։
    Չեմ կարծում, թե որևէ մեկի համար հաճելի են անձնական վիրավորանքները։ Այո, սա քննարկման վայր է, բայց քննարկելու համար բոլորովին պարտադիր չէ իրար վիրավորելը կամ ծաղրելը։ Կարելի է բացարձակապես տարբեր կարծիքներ ու անհամաձայնություն արտահայտել միանգամայն քաղաքակիրթ եղանակով՝ առանց որևէ մեկին վիրավորելու։ Ֆորումն ունի կանոնադրություն, որին պարտավոր են հետևել ինչպես սովորական անդամները, այնպես էլ մոդերատորներն ու ադմինիստրատորները։ Իսկ կանոնադրությամբ արգելվում է միմյանց վիրավորելը, ինչպես նաև մի շարք այլ բաներ, որոնք անդամները պետք է իմանան նախքան գրանցվելը, քանի որ գրանցվելով՝ համաձայնում են ընդունել այդ կանոնադրությունը։

    Ու եթե ոմանք մտնում են երկու մականունով, ապա դա ընդամենը խոսում է մի բանի մասին՝ նրանք այնքան են կարևորում այս կայքը, որ չեն ալարում երկու մականունով են մտնում...
    Ըստ Ակումբի կանոնադրության՝ արգելվում է նաև մեկից ավելի մականուններով գրանցվելը, հակառակ դեպքում ադմինիստրացիան իրավունք ունի հեռացնել տվյալ անձի երկու մականուններն էլ, երկրորդն ընդմիշտ, առաջինը՝ ըստ հայեցողության՝ ժամանակավոր կամ ընդմիշտ։

    Գուցե սխալ եմ, բայց որքան հասկանում եմ մոդերատորությունը հանրային ու կամավորության սկզբունքով է, այսինքն ոչ–ոք դրա համար չի վճարվում։
    Այո, մոդերատորությունը հանրային աշխատանք է՝ կամավորության սկզբունքով, և չի վարձատրվում, բայց այդ ամենով հանդերձ՝ մոդերատորը նույնպես ըստ կանոնադրության ունի մի շարք պարտականություններ ու լիազորություններ, որոնց պարտավոր է հետևել։
    Ու շատ նորմալ է, որ մեկը զբաղվածության կամ այլ պատճառով դրանից հրաժարվի։ Բայց որոշ ժամանակ անց, պետք է նաև ցանկության դեպքում վերականգնի
    ։
    Բնականաբար, ցանկացած մոդերատորի իրավունքն է ցանկության դեպքում հրաժարվել մոդերատորությունից, իսկ հետագայում՝ կվերականգնվի թե ոչ, արդեն կախված է ադմինիստրացիայից, «պետք է» սկզբունքն այստեղ չի գործում։ Ոչ ոք չի պարտավորվում նրան հետագայում անպայման նորից նշանակել մոդերատոր։ Բայց երբ մոդերատորը ոչ թե ինքն է հրաժարվում, այլ նրան հեռացնում են իր պարտականությունները չկատարելու, վատ կատարելու կամ Ակումբի կանոնսդրությանը հակասող որևէ այլ քայլ արած լինելու համար, ապա, կարծում եմ, պարզ է, որ նրա՝ իր ցանկությամբ վերականգնվելու մասին, բնականաբար, խոսք լինել չի կարող, քանի որ նա իր ցանկությամբ չէր հեռացվել։

    Ի վերջո, նորից եմ կրկնում, սա կարգապահական հաստատություն չէ։ Բոլորն էլ ջահել են, երբեմն կարող է փոքրիկ միջադեպը, սիրավեպը այնքան մարդու վրա ազդի, որ չուզենա անգամ համակարգչին մոտենալ։ Նորմալ է։ Բայց ինչու եք սահմանում օրենսգիրք՝ եթե հրաժարվում ես, ուրեմն՝ էլ վերջ։
    Ախր ինչի՞ մասին է խոսքը։ Ինչպես արդեն ասացի, Ակումբն ունի հստակ կանոնադրություն, և այդպիսով այն ինչ–որ առումով նաև կարգապահական հաստատություն է։ Բոլորս էլ երջանիկ կլինեինք, եթե մեր մոդերատորական գործողությունների կարիքն ընդհանրապես չզգացվեր, բայց կյանքը ցույց է տալիս, որ դա ուղղակի անհնար է։ Հակառակ դեպքում Ակումբը կվերածվի անկառավարելի շուկայի, ինչը հաստատ ոչ մեկի համար էլ հաճելի չի լինի։

    Ընդհակառակը, ակումբում ճկունություն է պետք, գուցե հենց դա էլ լավ է, որ մոդերները արագ–արագ փոխվեն, որ մարդիկ չհոգնեն, կամ ինչ–որ ռոտացիա սահմանեն։ Որ նոր մարդկանց հոսք էլ լինի, նոր գաղափարների ու նոր թեմաների։ Հակառակ դեպքում ինչ–որ փակ ակումբ է հիշեցնում...

    Չգիտեմ, ես ակումբի «ակունքներում» կանգնած չեմ, բայց կարծում եմ որ երկաթյա կանոնները կարող են ընդամենը վնասել, ու ոչ թե օգնել կայքին։
    Ճկունության համար պարտադիր չէ մոդերատորական կազմի անընդհատ փոփոխություն։ Թեև հանգամանքների բերումով ժամանակ առ ժամանակ նոր մոդերատորներ են ընտրվում։ Հոգնողներին երբեք զոռով չեն պահել ու չեն պահում, իսկ նոր գաղափարները գալիս են ինչպես օրեցօր Ակումբում գրանցվող նոր անդամների, այնպես էլ հին ու նոր մոդերատորների շնորհիվ։ Իսկ ինչ վերաբերում է կանոններին, ապա դրանք, ինչպես արդեն ասացի, խիստ անհրաժեշտ են, առանց դրանց Ակումբը մի օր էլ չէր գոյատևի։ Ես այս ամենն ասում եմ՝ հիմնվելով այս ոլորտում բավական երկար սեփական փորձի վրա, ընդ որում՝ ոչ միայն այս, այլև որոշ այլ՝ կանոնադրության ուժգնությամբ իրարից բավական տարբերվող ֆորումներում ունեցած փորձի վրա։ Առիթ ունեցել եմ տեսնելու նաև այնպիսի ֆորումի կործանումը, որտեղ կանոնադրությունն անտեսվում էր ոչ միայն սովորական անդամների, այլև հենց ադմինիստրացիայի կողմից, ու կատարյալ ամենաթողություն էր տիրում։

    Առաջարկում եմ գոնե հիմա կարդալ Ակումբի կանոնադրությունը, որպեսզի հետագայում նմանատիպ հարցեր այլևս չառաջանան։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.12.2007, 23:12:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոփոխություններ ակումբի ղեկավարությունում

    Թեկուզ ես նոր ակումբցի եմ, բայց արդեն հասցրել եմ Ալիզեից մի հատ -3 ստանալ, ու ասեմ, որ էնքան էլ հաճելի չէր
    լավ, իսկ թե լուրջ – ընդունում եմ, որ կանոնները պետք է պահպանվեն, ու որ չկատարողին պետք է պատժել, բայց սիրելի մոդերներ, եկեք չմոռանանք, որ կանոնները ստեղծվում են դրանք վարպետորեն շրջանցելու համար

  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Փոփոխություններ ակումբի ղեկավարությունում

    Որոշ չափով համաձայն եմ և P.S.-ի և Ուլուանայի հետ… Մի կողմից տեսել եմ, թե ինչպես է մեկ ուրիշ ֆորում կատարյալ հիմարությունից և տհաճությունից վերածվում նորմալ ու բոլորի կողմից սիրված ֆորումի, Չուկի ադմին դառնալուց հետո, մյուս կողմից գտնում եմ, որ դա ուներ կարճաժամկետ էֆեկտ և երկարաժամկետում չէր գործի:

    Իմ սուբյեկտիվ կարծիքով անհնար է միջին ազատությամբ ապրել: Տվյալ դեպքում գտնում եմ, որ ոմանց մոտ ֆորումային բանավեճերի մշակույթի բացակայության պատճառով անհրաժեշտ է մի ծայրահեղությունից մյուսը գնալ և հակառակը: Այսինքն խիստ ազատությունից խիստ կանոնադրական կարգերի: Ու անընդհատ տատանվել այդ միջակայքում քանի դեռ մենթալիտետը չի փոխվել: Ինչն էլ իմ կարծիքով տեղի է ունենում ֆորումում: Տրվում է ազատություն, մինչև մեղմ ասած «համը չհանեն»…

  6. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոփոխություններ ակումբի ղեկավարությունում

    Շնորհավորում եմ բոլորին, մաղթում անաչառ ու օբյեկտիվ մոդերավորումներ, իսկ ամենակարևորը-համբերություն

  7. #7
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոփոխություններ ակումբի ղեկավարությունում

    Շնորհավորում եմ բոլորին

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անբացատրելի փոփոխություններ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.11.2017, 20:28
  2. 17. Կառուցողական փոփոխություններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.11.2010, 10:15
  3. Օրացուցային փոփոխություններ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 06.03.2010, 14:18
  4. Փոքր փոփոխություններ ակումբի համակարգում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 11.01.2008, 12:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •