Գուցե աշխատանքն է օգնում կնոջը չձանձրանալ կյանքից , Թե ...![]()
Խնդում եմ բացահայտել Ձեր մտքերը ...![]()
Կատակների մուտքը խստիվ ցանկալի է , շնորհակալություն ...![]()
Գուցե աշխատանքն է օգնում կնոջը չձանձրանալ կյանքից , Թե ...![]()
Խնդում եմ բացահայտել Ձեր մտքերը ...![]()
Կատակների մուտքը խստիվ ցանկալի է , շնորհակալություն ...![]()
Ճիշտն ասած՝ իմ վերաբերմունքը այս հարցին ճիշտ նույնն է, ինչ որ կլիներ տղամարդու դեպքում։ Չեմ հասկանում, թե ինչու պետք է որևէ տարբերություն դրվի։ Եթե գիտեք, թե տղամարդն ինչի համար է աշխատում, ապա, համենայնդեպս, իմ կարծիքով, նույն պատճառով էլ պետք է որ կինն աշխատի։ Ընդհանրապես մարդը (կին թե տղամարդ) աշխատում է փող վաստակելու և դրանով ընտանիքը պահելու, մարդկանց հետ շփվելու և հասարակությանը որևէ բանով պիտանի լինելու համար։ Ճիշտ է, շատ մարդկանց դեպքում թվարկածս պատճառներից միայն առաջինն է կարևոր։ Իսկ որոշ կանայք աշխատում են պարզապես ֆինանսապես անկախ լինելու համար։ Անձամբ ինձ համար նշածս պատճառներից բոլորն էլ գործում են։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Narinfinity-ի խոսքերից
Անկեղծ ասած, ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց աշխատանքի, նույնիսկ չգիտեմ ինչի համար է այդպես, երևի ավելի շատ թե ֆինանսապես, թե ընդհանրապես անկախ լինելու համար: Քանի դեռ ամուսնացած չեմ այդպես եմ կարծում, միգուցե ամուսնանալուց հետո, դա պարզապես ապրուստ վաստակելու միջոց լինի???
Ամեն դեպքում աշխատանքը օգնում է գոնե մի որոշ ժամանակ կտրվել առօրյա հոգսերից .......
Ես ՈՒլուանայի հետ համաձայն եմ: Մի քիչ էլ ավելացնեմ:
Ի՞նչ է նշանակում փողի կարիք չունենալ: Ցանկացած մարդ էլ փողի կարիք ունի, քանի դեռ իր սեփականը չի վաստակում: Սեռն այստեղ կապ չունի:
Ինչու՞ կինը չպետք է աշխատի: Ես չեմ հասկանում այս թեմայի իմաստը:
![]()
Իմ կարծիքով ցանկացած հասուն և ինքնասեր մարդ պետք է աշխատի, լինի դա տղամարդ թե կին...
Եթե չես կարող սիրել մեկին, ուրեմն սիրիր երկուսին, կամ երեք անց կես...![]()
Ամեն ինչ ասված է :Բյուրակն-ի խոսքերից
![]()
Քանի որ եկանք այն եզրակացության, որ սեռը այս հարցում կապ չունի, եկեք ես էլ ասեմ, թե ես ինչու եմ աշխատում:
Երբ 9-րդ դասարանում սկսեցի աշխատել, նպատակը ինձ մեծ զգալն էր:
10-ում ընկերների մոտ իմ աշխատելով հպարտանալու միտքը (էշություն)
I-ին կուրսում ես ինձ ուղղակի ուզում էի զբաղված մարդ զգալ, որի ամբողջ օրը լցված է...
II կուրսից սկսած փողի համար...
Իսկ հիմա... հիմա... չեմ հասկանում, ախր ինչու՞ եմ աշխատում: Չեմ ուզում աշխատել, ուզում եմ ազատ "ֆռֆռալ"![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մենք ունեինք Ֆիզիկայի դասատու, որի մարդը ամեն ինչով ապահովում էր իր ընատնիքին, դեռ մի բան էլ ավել, բայց դե ինքը աշխատում էր, դա ես հասկանում կամ որպես բարեգործություն կամ պարապ չմնալու միջոց, որովհետև ինքը դպրոցից ստացած փողի կարիքը հաստատ չուներ, իսկ մենք էլ իրա կարիքը ճիշտն ասած չունեինք:
ստորագրում եմ յուրաքանչյուր բառի տակ...Uluana-ի խոսքերից
![]()
Ավելացնեմ, որ ինքս աշխատում եմ հաճույքի համար...Անկախ նրանից, թե ինչքան գումար եմ վաստակում , ( չնայած պետք է խոստովանեմ, որ այս պահին շա~տ քիչ), բայց ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից..ու ամենակարևորը, օրվա ընթացքում անգամ չեմ էլ զգում, որ հոգնել եմ...![]()
Հարգելի հայ մարդիկ, ինձ շատ դուր եկան ձեր բոլորի կարծիքները և շնորհակալություն
որ միասին ենք մտածում ...
Իմ կարծիքն է , որ եթե թեկուզ հաշվի առնենք որ փողի խնդիր չկա , ապա աշխատանքը
անհրաժեշտ հաճույք է բոլորիս համար , և սխալվում են նրանք , որվքեր ստիպում են կամ համոզում , որ կինը տանը մնալով, և չշփվելով մնացած մարդկանց հետ դրսում կամ աշխատանքում նորմալ է նայվում :
Ես շատ կուզենամ, որ կինս աշխատի , և ինձանով չսահմանափակի իր հետաքրքրությունները , ազատ կամքը և նաև հաճույքները :
Իհարկե ասում են , որ լավ է երբ տարբեր վայրերում աշխատեն ամուսինները , որ իրար կարոտեն ձանձրացնելու փոխարեն :
Իսկ երեխաների համար կարծում եմ , որ պետք է այն ծնողը մնա տանը կամ պահի , որը
դա ավելի լավ կարող է անել , կախված բնավորությունից և այլն ...![]()
Իսկ ես աշխատում եմ, որովհետև ուզում եմ ամառային պրակտիկաս Եվրոպայում անցկացնել:![]()
Իհարկե , դրա համար ամենածույլն էլ պիտի աշխատել սկսի ,Բյուրակն-ի խոսքերից
Ցանկանում եմ ծրագրերիդ հաջողություն , հետո կպատմես Եվրոպայից ...![]()
Ես , որ հաճախ ծուլանում եմ , Եվրոպայի համար / Իտալիա / իհարկե կաշխատեի ու կաշխատեմ դեռ , բայց նախ կուզենայի լսել քո կարծիքը , տպավորությունները Եվրոպայից վերադառնալուց հետո ,Բյուրակն-ի խոսքերից
Այնպես որ Հաջողություններ եմ ցանկանում ...![]()
Քեզ հենց պրակտիկա՞ն է հետաքրքրում, թե՞ ընդհարապես: Եթե երկրորդը, ապա ես Եվրոպայում շատ եմ եղել, և եթե հարցեր ունես, կարող ես թեմա բացել: Ինձ թվում է՝ այս ֆորումում շատերը կլինեն, որ կուզենան կիսվել իրենց տպավորություններով:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ