Ճիշտն ասած՝ իմ վերաբերմունքը այս հարցին ճիշտ նույնն է, ինչ որ կլիներ տղամարդու դեպքում։ Չեմ հասկանում, թե ինչու պետք է որևէ տարբերություն դրվի։ Եթե գիտեք, թե տղամարդն ինչի համար է աշխատում, ապա, համենայնդեպս, իմ կարծիքով, նույն պատճառով էլ պետք է որ կինն աշխատի։ Ընդհանրապես մարդը (կին թե տղամարդ) աշխատում է փող վաստակելու և դրանով ընտանիքը պահելու, մարդկանց հետ շփվելու և հասարակությանը որևէ բանով պիտանի լինելու համար։ Ճիշտ է, շատ մարդկանց դեպքում թվարկածս պատճառներից միայն առաջինն է կարևոր։ Իսկ որոշ կանայք աշխատում են պարզապես ֆինանսապես անկախ լինելու համար։ Անձամբ ինձ համար նշածս պատճառներից բոլորն էլ գործում են։