User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Սմբատ Սեթյան

  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սմբատ Սեթյան

    Այս պոեմը անցած դարի մի հանճարեղ, բայց երբեք չհրապարակված բանաստեղծի գործերից է: Ես այն շատ եմ սիրում, երևի մի հարյուր անգամ կարդացել եմ: Հուսով եմ ձեզ էլ դուր կգա:

  2. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    ՍՈՆԱՏ

    Դեղնած անուրջներից հոգնած,
    Ձանձրացած սին վաելքներից`
    Հին աստվածների գերեզմանին
    Իմ արծվային մագիլներով
    Մի նոր երգ եմ նտագրում:


    ԱԿՈՐԴ 1.

    Դո .-
    Այսինքն` ինչ-որ մի տեղ, կույսը թաքուն,
    Դուռը ամուր ներսից կողպած իր սենյակում,
    Հայելու դեմ մերկ մարմնի
    Տենչադողդող երգն է լսում,
    Ու մոռացած առասպելը “պարկեշտության”`
    օրորվում է իր իսկ ձեռքի մեղմ հպումից:

    Դո .-
    Այսինքն` ինչ-որ մի տեղ շշնջում են սիրո խոսքեր,
    Ինչ-որ մի տեղ հարսանիք է,
    Ինչ վոր մի տեղ իր երեսը խաչակնքեց մի ջահել հայր,
    Ինչ վոր մի տեղ հենց նոր զարթնեց
    Մի ժիր մանուկ օրորոցում
    Ու երեսը չլվացած` կուրծք պահանջեց:

    Դո .-
    Այսինքն` կյանքը հենց նոր վերածնվեց,
    Ու թղթերին շարականները երգեցին…

    Դո .-
    Այսինքն` կյանքը շատ լավ կոմեդիա է…

  3. #3
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    ԱԿՈՐԴ 2.


    Ռե .-
    Այսինքն` ինչ-որ մի տեղ պատերազմ է,
    Մեռելներ են մերկ ու անթաղ,
    Նոտագրված հրհռոցներ ատոմային
    Ու հենակով հրաձիգներ,
    Որ չեն եղել իրենց կյանքում սիրահարված:

    Ռե .-
    Այսինքն` ինչ-որ մի տեղ մարդիկ վաղուց
    Դարձել են խենթ ու խելագար
    Եվ հրթիռներ են արձակում դեպի երկինք,
    Որ չծնված հանճարներին դարձնեն ի չիք:

    Ռե .-
    Այսինքն` մեռելներին մի արթնացրու անրջանքից .
    Նրանք շատ են ջղագրգիռ,
    Մեկ էլ տեսար երկիրը ողջ տարան դժոխք
    Ու դրախտը բերին երկիր:

    Ռե .-
    Այսինքն` ինչ-որ մի տեղ այսօր պայթեց
    Հսկա մի ռումբ ու կործանեց երկու հոգու:
    Աստված նրանց հոգիները լուսավորի…

  4. #4
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    ԱԿՈՐԴ 3.


    Մի .-
    Այսինքն` սին աղոթքները
    Ձեռքից- ձեռք անցած դրամի նման
    Իրենց ձանձրույթն են թքել մեր հոգուն
    Ու մեզ կերակրել հին աստվածների `
    Խունկի նման հին վրեժխնդրությամդ:

    Մի .-
    Այսինքն` պետք է հրդեհել ,
    Ինչ-որ ծնվել է հին աստվածների մեռնելուց հետո…
    Իսկ մենք, միամիտ, նույնն ենք մտածում,
    Եվ դեռ չենք եղել այնքան խելամիտ,
    Որ մոռանանք մեզ կաշկանդող աստվածներին
    Ու ստեղծենք մի նոր հավատ`
    Հավատ լուսո, հավատ կյանքի…

    Մի .-
    Այսինքն` մի մոռացեք հանուն կնոջ ընկածներին,
    Քանզի կինը` ինքն է ծնել հայրենիքը,
    Քանզի կինը` ինքն է փորել գերեզմանը աղոթքների
    Ու Աստծո սերը պղծել սուրբ մայրությամբ:
    Ինչու? իզուր դժոխք գնալ, երբ ինչ-որ տեղ
    Դեռ իշխում է խաղողաբույր գինու կթղան,
    Ու կանացի նուրբ շորորն է նոտագրվում
    Որպես սուրբ էջ “Երգ երգոցի”:
    Ուրեմն ինչու? ողջ էությամբ չդառնալ բաս,
    Ու լիաթոք երկրին ի լուր չորոտալ…
    -Ողորմի ձեզ, հին աստվածներ,
    Ողորմի ձեզ…

  5. #5
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    ԱԿՈՐԴ 4.



    Ֆա .-
    Այսինքն` գնա, չեմ տենչում վերադարձդ,
    Ինձ ամենեվին Աստվածներ պետք չեն,
    Եվ ես կպաշտեմ ոչ թե միայն քո,
    Այլ նաև նրա շողե մատները,
    Որ մի օր գուցե երկինք կարկառվեն
    Այնտեղից մի կուց սեր աղերսելու:

    Ֆա .-
    Այսինքն` ինձ չեն հուզում աշունների
    Տրտմաթախիծ հնչյունները ,
    Ես գարունների տրուբադուրն եմ…
    Ու եթե հարցն եք մի խելագարի,
    Նա կհաստատի, որ սիրո միակ զավակը ցավն է:

    Ֆա .-
    Այսինքն` ես վաղուց եմ թաղել գեհենի ծոցում
    Իմ երազների կապույտ մանուկին,
    Թաղել եմ նաև թույր, թույր ու բիլ
    Երազանքները հայրության մասին…
    Եվ չի լինելու ոչ մի պատարագ,
    Եվ երգեհոններ չեն ղողանջելու…
    Վերջ… չի լինելու ոչ մի պատարագ:

    Ֆա .-
    Այսինքն` յասամանները մեռած օրիորդի
    Դագաղին փարված երազանքներ են,
    Բայց, ավաղ, ուշ է, չկա վերադարձ:

  6. #6
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    ԱԿՈՐԴ 5.

    Սոլ,-
    Այսինքն`դագաղագործ փայտփորիկի պես
    Ծերացող երիտասարդության արցունքները
    Կտցահարում են անվերջ չննջող հուշերս,
    Եվ ես գնում եմ ընկերանալու
    Չարաճճիությունից ձանձրացած քամուն...
    Ու հավաքարար լուսինը
    կորացած ծերունու նման
    Սրբում է խավարի ոտնահետքերը,
    Որ երիտասարդները վերադառնան տուն
    Ու կիսեն իրենց դժբախտ բարձի հետ
    Հանդիպման չվաելած մնացորդները:

    Սոլ,-
    Այսինքն՝ ես սկսում եմ ձանձրանալ
    Գարնան անձրևից, անմարմին սիրուց,
    Տոներից... նույնիսկ,
    Իսկ անջատման արցունքները
    Անտեր շան նման դեգերում են իմ մեջ:

    Սոլ,-
    Այսինքն՝ ես մանրում եմ հուշերս սուրճի պես,
    որ հետո բախտս գուշակես

    Սոլ,-
    Այսինքն՝ մոխրամանում հանգած ծխախոտը
    Ոչինչ չի խորհրդանխում,
    Ծխախոտը մխացող հուշ չէ:

    Սոլ,-
    Այսինքն`դագաղագործ փայտփորիկի պես
    Ծերացող երիտասարդության արցունքները
    Կտցահարում են անվերջ չննջող հուշերս,
    Եվ ես գնում եմ ընկերանալու
    Չարաճճիությունից ձանձրացած քամուն...
    Ու հավաքարար լուսինը
    կորացած ծերունու նման
    Սրբում է խավարի ոտնահետքերը,
    Որ երիտասարդները վերադառնան տուն
    Ու կիսեն իրենց դժբախտ բարձի հետ
    Հանդիպման չվաելած մնացորդները:

    Սոլ,-
    Այսինքն՝ ես սկսում եմ ձանձրանալ
    Գարնան անձրևից, անմարմին սիրուց,
    Տոներից... նույնիսկ,
    Իսկ անջատման արցունքները
    Անտեր շան նման դեգերում են իմ մեջ:

    Սոլ,-
    Այսինքն՝ ես մանրում եմ հուշերս սուրճի պես,
    որ հետո բախտս գուշակես

    Սոլ,-
    Այսինքն՝ մոխրամանում հանգած ծխախոտը
    Ոչինչ չի խորհրդանխում,
    Ծխախոտը մխացող հուշ չէ:

    Սոլ,-
    Այսինքն`դագաղագործ փայտփորիկի պես
    Ծերացող երիտասարդության արցունքները
    Կտցահարում են անվերջ չննջող հուշերս,
    Եվ ես գնում եմ ընկերանալու
    Չարաճճիությունից ձանձրացած քամուն...
    Ու հավաքարար լուսինը
    կորացած ծերունու նման
    Սրբում է խավարի ոտնահետքերը,
    Որ երիտասարդները վերադառնան տուն
    Ու կիսեն իրենց դժբախտ բարձի հետ
    Հանդիպման չվաելած մնացորդները:

    Սոլ,-
    Այսինքն՝ ես սկսում եմ ձանձրանալ
    Գարնան անձրևից, անմարմին սիրուց,
    Տոներից... նույնիսկ,
    Իսկ անջատման արցունքները
    Անտեր շան նման դեգերում են իմ մեջ:

    Սոլ,-
    Այսինքն՝ ես մանրում եմ հուշերս սուրճի պես,
    որ հետո բախտս գուշակես

    Սոլ,-
    Այսինքն՝ մոխրամանում հանգած ծխախոտը
    Ոչինչ չի խորհրդանխում,
    Ծխախոտը մխացող հուշ չէ: 5

    Սոլ,-
    Այսինքն`դագաղագործ փայտփորիկի պես
    Ծերացող երիտասարդության արցունքները
    Կտցահարում են անվերջ չննջող հուշերս,
    Եվ ես գնում եմ ընկերանալու
    Չարաճճիությունից ձանձրացած քամուն...
    Ու հավաքարար լուսինը
    կորացած ծերունու նման
    Սրբում է խավարի ոտնահետքերը,
    Որ երիտասարդները վերադառնան տուն
    Ու կիսեն իրենց դժբախտ բարձի հետ
    Հանդիպման չվաելած մնացորդները:

    Սոլ,-
    Այսինքն՝ ես սկսում եմ ձանձրանալ
    Գարնան անձրևից, անմարմին սիրուց,
    Տոներից... նույնիսկ,
    Իսկ անջատման արցունքները
    Անտեր շան նման դեգերում են իմ մեջ:

    Սոլ,-
    Այսինքն՝ ես մանրում եմ հուշերս սուրճի պես,
    որ հետո բախտս գուշակես

    Սոլ,-
    Այսինքն՝ մոխրամանում հանգած ծխախոտը
    Ոչինչ չի խորհրդանխում,
    Ծխախոտը մխացող հուշ չէ:



    ԱԿՈՐԴ 6.


    Լյա .-
    Այսինքն` ես ծամում եմ ծխախոտի ծուխը,
    Որ մտքերս մարսեմ,
    Կամ վանդակեմ նրանց
    Գազանանոցի առյուծների պես,
    Իսկ նրանք կարծես չեն էլ կամենում
    Հաշտվել այն մտքին, թե գազանները
    Կարող են դառնալ ձեռքի խաղալիք:
    Ու ոռնում են հանկարծ,
    Ու կան•նում են իրենց հետին թաթերին`
    Պատրաստ փշրելու իմ գանգ-վանդակը:
    Եվ ես իմ դողդոջ ձեռքն եմ երկարում
    Դեպի այն հիվանդ ինքնահոս-գրչին,
    Որը իր տենդոտ շարժուձևերով
    Թռչող ձիեր է նկարում թղթին:


    Լյա .-
    Այսինքն` ես գազան սանձող եմ
    Եվ պիտի քննեմ
    Այս առյուծներին սանձելու մասին իմ ծրագրերը:


    Լյա .-
    Այսինքն` Լուսինը կախվել է ժայռի պռնկից,
    Որ չընկնի քիվին ու չփշրվի…

  7. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    ԱԿՈՐԴ 7.



    Սի .-
    Այսինքն` ես զարկերակն եմ
    Այս գժված դարի,
    Նրա մունետիկը խենթ ու խելագար,
    Օ, իմ սրտով է անցնում ամեն մի
    Սիրո բեկըալ գիծ,
    Եվ բոլոր պղտոր գետերը վշտի,
    Ու ես չեմ տնքում,
    Եվ չեմ տրտնջում
    Ինձ բաժին հասած տառապանքներից.
    Մարդ ենք չէ?, հոգիս, համբերել է պետք:

    Սի .-
    Այսինքն` հոգ չէ ինձ համար ,
    Թե մեկը մի օր կցանկա որսալ կարոտները,
    Որ ասուպի պես շաղ տա իր հոգում.
    Էլ կարոտ չկա, վերջ է ու վախճան…
    Առինքնող ձանձրույթ…




    Սպասեք մի քիչ,
    Ես կգամ ու կպատմեմ ձեզ
    Իմ պես խելագար ծաղրածուների
    Ու նրանց թաքուն խոհերի մասին…
    Գնու?մ եք: Դե ինչ…

    ՍՄԲԱՏ ՍԵԹՅԱՆ
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.08.2006, 07:22:

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    Հետաքրքիր ակորդ էր...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    Լավն էր....
    Իսկ.... ո՞ւր է սոլը....
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  10. #10
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից
    Լավն էր....
    Իսկ.... ո՞ւր է սոլը....
    Չգիտեմ, իմ մոտի տարբերակում այն չկա, բայց ենթադրում եմ, որ պիտի լինի, կփորձեմ գտնել:

  11. #11
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Չգիտեմ, իմ մոտի տարբերակում այն չկա, բայց ենթադրում եմ, որ պիտի լինի, կփորձեմ գտնել:
    Իսկ գուցե բանաստեղծը դիտավորյալ չի գրել դա, որ հասկացնի, որ ինչ-որ բան կա, որ ինքը իրավունք չունի գրել, բայց դա տանջում է իրեն
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  12. #12
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    Մեջբերում Esmeralda-ի խոսքերից
    Իսկ գուցե բանաստեղծը դիտավորյալ չի գրել դա, որ հասկացնի, որ ինչ-որ բան կա, որ ինքը իրավունք չունի գրել, բայց դա տանջում է իրեն
    Չի բացառվում, բայց ինձ ավելի հավանական է թվում , որ էդ մի հատվածն էլ պիտի եղած լինի:

  13. #13
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Չի բացառվում, բայց ինձ ավելի հավանական է թվում , որ էդ մի հատվածն էլ պիտի եղած լինի:
    Եթե Դո-ն կամ Սի-ն պակասեր, համոզված կլինեի, որ պարզապես քեզ մոտ չկա այդ հատվածը..... բայց Սոլ-ը.... մեջտեղի հատված....
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  14. #14
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    5-րդ ակորդի մի սևագիր տարբերակ գտել եմ, որը լրիվ մշակված չի, հեղինակը թղթի վրա նշել ա "մշակել", բայց ուրիշ տարբերակ չգտա:
    Ադմիններին, կամ մոդեռատորներին կխնդրեի տեղադրել իր համապատսախան տեղում:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 21.09.2006, 11:36:

  15. #15
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍՈՆԱՏ

    Մի երկու փոքրիկ բանաստեղծություն էլ Սեթյանից.


    ԵՐԱԶ

    Գիշերը կտավ մի լուսե,
    Ֆոսֆորե մի աղջիկ պատկերված,
    Ախ, ինչու տեսիլքը մարմարե
    Չմնաց սաղանիս քանդակված:

    ՍՄԲԱՏ ՍԵԹՅԱՆ
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 22.09.2006, 14:57:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •