Այստեղ կքննարկենք Opera-ի User JavaScript-երի ստեղծման հետ կապված հարցեր։

Ով որ չգիտի, թե ինչ բան է Opera-ի User JavaScript-ը, կարող եմ խորհուրդ տալ հետևյալ հղումները.
Take Control with User JavaScript
Что такое UserJS, и с чем его едят

Ես էլ նոր եմ փորձում User JavaScript գրել, ու սենց պրոբլեմի հանդիպեցի։
Հայերեն unicode սիմվոլները սխալ կոդավորմամբ են ընկալվում UserScript-ում։ Օրինակ, երբ ուղղակի alert("տեստ"); եմ անում, հայերեն ցույց չի տալիս, կրկնակի քանակով անկապ սիմվոլներ են alert լինում։
Մինչդեռ սովորական JavaScript-երի դեպքում ու ընդհանրապես Opera-ում unicode սիմվոլների խնդիր չկա, ամեն ինչ նորմալ երևում է։
Որևէ մեկը տեղյա՞կ է, թե պրոբլեմը որտեղ է։