User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: "Հայկական նավատորմը" լավագույն եվրոպական խումբ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. "Հայկական նավատորմը" լավագույն եվրոպական խումբ

    Իրականում, ամեն ինչ այնքան էլ ճիշտ չէ գրված, ես եղել եմ մամլո ասուլիսին ու գրել եմ նրանց մասին, հիմա փորձեմ պարզաբանել...

    Armenian Navy Band խումբը BBC-ի «Radio 3 Awards for World music 2006» պրեմիայում եղել է ներկայացված 2 նոմինացիայում`"Եվրոպական լավագույն խումբ" և “Audience Planet Award” , և հացթել է ոչ թե առաջին, այլ 2-րդ նոմինացիայում: պարզապես “Audience Planet Award” նոմինացիան , որում նրանք հաղթել են, միակն է եղել բոլոր 10 –ից, որում հաղթողին որոշել է որ թե ժյուրին, այլ հեռուստադիտողը, քվեարկելով ինտերնետի միջոցով, այդ է պատճառ, որ բոլորը շփոթում են, չնայած, ինչպես անդամներին են ասում, եթե աշխահով մեկ հեռուստադիտողը ձայն տալով հաղթող է քեզ ճանաչում, դա ինչ-որ տեղ նշանակում է, որ հենց աշխարհի լավաբույն խումբ ես ճանաչվել …ինչևէ, շնորհավորում եմ բոլորին, իրոք շատ լավ պումբ է, չնայած ես քիչ էի լսել նրանց մասին, բայց շատ ուրախ եմ. Իմիջիայլոց, մեր “Audience Planet Award” նոմինացիան միակն էր, որի հաղթոցին հայտարարել են հանդիսավոր արարողության ժամանակ Լոնդոնում , համ ել Արդո Թունջբոյաջյանը 2 կատարումով ելույթ է ունեցել արարողության ժամանակ , մի կատարումը եղել է հատուկ գործիքով, չեմ հիշում ով էր պատրաստել, կոչվում է բուլար, ինչքան հասկացա հատուկ իր համար էր պատրաստված:

    խումբը12 երաժիշտներից է կազմված, 90-ականների վերջրին է ստեղծվել : Շատ տարածված է Եվրոպայում, հատկապես Իսպանիայում Իտալիայում, Հոլանդիայում ու Անգլիայում:
    Իմիջիայլոց, նրանց գլխավոր պրոդյուսերը իտալացի է, անունը` Claudio Di Rocco:
    Հա, ասեմ նաև, որ նրանց հիմնական երաժծտական գործիքները հայկական ավանդական գործիքներն են`դուդուկ, զուռնա, քանոն, ու հենց այն բուլարը : բայց ոչ միայն` օգտագործում են նաև ջազային գործիքներ:

    Մի քանի բան էլ ավելացնեմ նրանց հետագա պլանների մասին:
    "Emi Music" ձայնագրման ստուդիան առաջարկել է ձայներիզը ձայնագրել ու թողարկել Լոնդոնում: 2006 թվականի հոկտեմբերին գնալու են մեկ շաբաթյա տուռնեի Իսպանիայով, ու դեռ շատ առաջարկներ ունի: Նաև Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման արարողությանը ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին: Իսկ ապրիլի 20-ից հետո Երևանում “Ավանգարդ-ֆոլկ” ավանգարդ-ֆոլկ-ջազ երաժշտության ամենամյա փառատոնին են մասնակցելու, ինչպես միշտ
    Ելի շատ բան կա գրելու, բայց որ մեկն ասել, որը թողնել… շատ կլինի…
    Վերջին խմբագրող՝ kiki: 13.04.2006, 20:46:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. "ՍԹԱՐ" ֆուտբոլի առաջնության 10 լավագույն ֆուտբոլիստներ
    Հեղինակ՝ Վարդանանք, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.12.2008, 15:47
  3. "National Geographic" ամերիկյան ամսագրի 2009 թվականի լավագույն լուսանկարները
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 23.11.2008, 18:29
  4. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49
  5. Շատ Սպասված "NO NAME" Հիփ-հոփ խումբ
    Հեղինակ՝ Deluxe, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 06.09.2007, 11:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •