Հայկական Armenian Navy Band խումբն արժանացել է BBC-ի 2006 թվականի մրցանակին
Ապրիլի 7-ին կայացած "Radio 3 Awards for World Music 2006" մրցանակաբաշխությանը Armenian Navy Band խումբը ճանաչվել է "Եվրոպական լավագույն խումբ": Խումբը ստեղծվել է Ստամբուլում ծնված, հարվածային գործիքների վարպետ Արտո Թունջբոյաջյանի կողմից, որը իր շուրջն է համախմբել 12 հայ երաժիշտների: Ոճը, որը Արտոն անվանում է "հայկական ավանգարդ", իրենից ներկայացնում է ջազի և հայկական ժողովրդական երաժշտության միահյուսում: Նվագախմբի գործիքների շարքում են ինչպես ջազի համար ավանդական սաքսաֆոնը, դաշնամուրը, կոնտրաբասը, այնպես էլ հայկական դուդուկը, զուռնան և քանոնը, հաղորդում է BBC-ին:
Աղբյուր. http://www.panarmenian.net/news/arm/?nid=17339
Շնորհավորում եմ Արտո Թունջբոյաջյանի ու հայկական նավատորմի բոլոր երկրպագուներին, ինչպես նաև ընդհանրապես բոլոր հայերին, այս հաղթանակի կապակցությամբ![]()
Շնորհավորում եմ նրանց՝ մեր սիրելի երաժիշտներին, հերթական հաղթանակի կապակցությամբլ![]()
Ովքեր չգիտեն Արտո Թունջբոյաջյանի ու հայկական նավատորմի մասին, կարող են այցելել այս կայքը -> http://www.naregatsi.org/Artoistan/



Մեջբերել
իրոք շատ լավ պումբ է, չնայած ես քիչ էի լսել նրանց մասին, բայց շատ ուրախ եմ. Իմիջիայլոց, մեր “Audience Planet Award” նոմինացիան միակն էր, որի հաղթոցին հայտարարել են հանդիսավոր արարողության ժամանակ Լոնդոնում
, համ ել Արդո Թունջբոյաջյանը 2 կատարումով ելույթ է ունեցել արարողության ժամանակ , մի կատարումը եղել է հատուկ գործիքով, չեմ հիշում ով էր պատրաստել, կոչվում է բուլար, ինչքան հասկացա հատուկ իր համար էր պատրաստված:
շատ կլինի…

Էջանիշներ