Հայկական Armenian Navy Band խումբն արժանացել է BBC-ի 2006 թվականի մրցանակին
Ապրիլի 7-ին կայացած "Radio 3 Awards for World Music 2006" մրցանակաբաշխությանը Armenian Navy Band խումբը ճանաչվել է "Եվրոպական լավագույն խումբ": Խումբը ստեղծվել է Ստամբուլում ծնված, հարվածային գործիքների վարպետ Արտո Թունջբոյաջյանի կողմից, որը իր շուրջն է համախմբել 12 հայ երաժիշտների: Ոճը, որը Արտոն անվանում է "հայկական ավանգարդ", իրենից ներկայացնում է ջազի և հայկական ժողովրդական երաժշտության միահյուսում: Նվագախմբի գործիքների շարքում են ինչպես ջազի համար ավանդական սաքսաֆոնը, դաշնամուրը, կոնտրաբասը, այնպես էլ հայկական դուդուկը, զուռնան և քանոնը, հաղորդում է BBC-ին:
Աղբյուր. http://www.panarmenian.net/news/arm/?nid=17339
Շնորհավորում եմ Արտո Թունջբոյաջյանի ու հայկական նավատորմի բոլոր երկրպագուներին, ինչպես նաև ընդհանրապես բոլոր հայերին, այս հաղթանակի կապակցությամբ![]()
Շնորհավորում եմ նրանց՝ մեր սիրելի երաժիշտներին, հերթական հաղթանակի կապակցությամբլ![]()
Ովքեր չգիտեն Արտո Թունջբոյաջյանի ու հայկական նավատորմի մասին, կարող են այցելել այս կայքը -> http://www.naregatsi.org/Artoistan/
Էջանիշներ