User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Բարեկամներ

    12 60.00%
  • Թշնամիներ

    7 35.00%
  • Ինձ համար մեկ է

    1 5.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Հայեր ու վրացիներ: Բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հարց Հայեր ու վրացիներ: Բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ

    Այս տարի Վրաստանում մոտ 100 000 Հայաստանի քաղաքացի է հանգստանում, շատ են նաև Հայաստանում հանգստացող վրացիները: Բազմաթիվ վրացական արտադրության ապրանքներ են վաճառվում հայկական շուկայում, ինչպես նաև հակառակը: Չնայած ամեն ինչին կան չլուծված խնդիրներ: Այնուամենայնիվ բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ:

    http://xjar.narod.ru/arm_music/Armen...zia_Druzja.wma

    Պ.Ս. Թեման քաղականության հետ կապ չունի

  2. #2
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր ու վրացիներ: Բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս տարի Վրաստանում մոտ 100 000 Հայաստանի քաղաքացի է հանգստանում, շատ են նաև Հայաստանում հանգստացող վրացիները: Բազմաթիվ վրացական արտադրության ապրանքներ են վաճառվում հայկական շուկայում, ինչպես նաև հակառակը: Չնայած ամեն ինչին կան չլուծված խնդիրներ: Այնուամենայնիվ բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ:

    http://xjar.narod.ru/arm_music/Armen...zia_Druzja.wma

    Պ.Ս. Թեման քաղականության հետ կապ չունի
    Արտ ինչպես գիտես Վրաստանում եղա մի քանի ժամանակ առաջ:
    Հասկացա ուրեմն մի բան :
    Այո կա ինչ որ թշնամանք մեր ազգերի միջև: Դե այնպիսի չէ որ պատերազմենք բայց կա ինչ որ զգացմունք օդում:
    Չեմ կարող կոնկրետ ասել դա ինչ է բայց համենայն դեպս բարեկամներ չենք հաստատ:
    Այն մարդկանց տանը ում մոտ կանգ էի առել ասում էին թր միշտ էլ կա ու կլինի նախանձ հայերի ու վրացիների միջև:
    Vivir como hoy es el ultimo dia !!!!

  3. #3
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր ու վրացիներ: Բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ

    Ընդհանրապես հայերի մոտ ինչ-որ անորոշ բացասական վերաբերմունք կա վրացիների նկատմամբ։ Որոշ մարդկանց մոտ նույնիսկ ատելության է հասնում(էն որ ասում են. «Սաղ վրացիք են մեղավոր, որ մեր երկրի վիճակը սենց եղավ»)։ Նման վերաբերմունք հավանաբար ունեն նաև վրացիները մեր նկատմամբ։ Դա երևի գալիս է երկու ազգերին էլ բնորոշ հարևանին չար, նախանձոտ աչքով նայելու սովորությունից։ Էն որ միշտ մտածում ենք, թե հարևանը մեր տակը փորում է, կամ որ հարևանին ավելի լավ բախտ է բաժին ընկել։ Էդ երևույթը ոնց որ առօրյա կյանքում, նենց էլ ազգամիջյան հարաբերություններում է արտահայտվում։ Ու միշտ ձգտում ենք ցույց տալ թե. «Մենք ձեզնից դեմք ենք, դուք ու՞ր էիք, երբ մենք…»։

    Բայց տենց բացասական վերաբերմունքը լուրջ պատճառ չունի։ Դա մեր ազգերի վերը նշված վատ հատկանիշներից է գալիս։ Խնդիրներ իհարկե կան, բայց էդ խնդիրները լուրջ հիմնավորում չեն իրար նկատմամբ տենց վերաբերմունք ունենալու համար։ Խնդիրներ միշտ էլ առաջանում են։ Ցանկացած 2 հարևանի միջև էլ որոշ խնդիրներ լինում են։ Բայց իմաստուն մարդը դրանցից սերնդե սերունդ փոխանցվող անհանդուրժողականություն չի ձևավորում։ Չեղած տեղից կոնֆլիկտներ ենք ստեղծում։
    Հայերն ու վրացիները շատ նման են խառնվածքով, կենցաղով, աշխարհայացքով։ Հայն ու վրացին նույն երազանքներն ունեն։ Ու այդ դեպքում, ինչքան շուտ կարողանանք ազատվել միմյանց նկատմամբ կուտկված վատ վերաբերմունքից, նեղացածությունից, կարողանանք բարեկամանալ ու համագործակցել, այնքան ավելի հանգիստ ու լավ կապրենք։

    Ավելացվել է 3 րոպե անց
    Քվեարկել եմ՝ բարեկամներ։ Իմ ցանկությունն է, որ տենց լինի։ Որպես թշնամու վերաբերվելու պատճառ չունեմ։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 01.08.2007, 14:02: Պատճառ: Գրառման ավելացում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր ու վրացիներ: Բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քվեարկել եմ՝ բարեկամներ։ Իմ ցանկությունն է, որ տենց լինի։ Որպես թշնամու վերաբերվելու պատճառ չունեմ։
    Նույն կարծիքի եմ: Պետք չէ թշնամական լինել, հատկապես, որ յադ թշնամությունը գալիս է նախանձությունից: Իսկ ինձ հետաքրքիր է թե Վրացիները ի՞նչ կարծիքի են այս հարցի շուրջ:
    Իսկ թշնամի լինելու գտնում եմ անհեթեթություն, այդ դեպքում հայաստանը իրոք 4 կողմից չրջափակված կլինի թշնամիներով: Էհհ… կրկին ստիպվում եմ քաղաքականացնել: լավ…

    Կրկնում եմ, բայց դա ոչ թե թշնամություն է այլ նախանձություն: Իսկ բարեկամ լինելն էլ շատ կլինի ասել:

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր ու վրացիներ: Բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ

    բարեկամներ
    Ես ինձ Վրաստանում շատ լավ եմ զգում, այն կարծես իմ 2-րդ հայրենիքը լինի, ես դեռ շատ փոքր տարիքից այնտեղ էի հանգստանում, տատիկիս պապաիկիս մոտ: Ճիշտ է մայրս այնտեղ է մեծացել դպրոց գնացել, բայց ազգությամբ հայ է: Իսկ իմ մեջ Թիֆլիսի նկատմամբ մեծ սեր կա: Սիրում եմ այդ քաղաքը: Ի դեպ վրացիները ինձ շատ լավ են ընդունում, նրանց հետ շատ հեշտ եմ շփվում ունեմ շատ ընկերներ այնտեղ:
    Իսկ թշնամի լինելու ոչ մի պատճառ չունեմ, ու երբեք չեմ զգացել ինչ-որ լարվածություն այսքան անգամ այցելած լինելով:
    Սիրում եմ էլի Թիֆլիսը
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #6
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր ու վրացիներ: Բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ

    Վրացիների «բարեկամությունը» հայերի հետ զուտ պայմանական բնույթ ա կրում:

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր ու վրացիներ: Բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ

    Բարեկամներ, ամեն դեպքում ես նրանց այդպես եմ վերաբերվում; Բավականին հաճախ եմ լինում Վրաստանում գործուղման, ցավոք ոչ հանգստանալու: Շատ ու շատ վրացի ընկերներ ունեմ: Նրանք ունեն որոշ հատկանիշներ, որոնք ինձ շատ են դուր գալիս: Բայց կա նաև մի վատ բան արդեն 2 անգամ եմ հանդիպում այդ երևույթին: Երբ օտարերկրացիները, առաջինը հանդիպում են վրացիներին և նպատակ ունեն Հայաստան գալու, սկսում են չարախոսել.մի գորմանուհու ասել էին, որ հայերը ձեզ կասեն, որ իրենց լեռներն ոսկուց են, իսկ գետերում կաթ է հոսու ու մեկ այլ դեպք սրան շատ նման:
    Ինչ է մենք այդքան գլուխգովան ենք: Մենք էլ ենք նույն կերպ վարվում:
    Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
    Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
    Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
    Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

    ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

  8. #8
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր ու վրացիներ: Բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ

    Մեջբերում Լուսաստվեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ օտարերկրացիները, առաջինը հանդիպում են վրացիներին և նպատակ ունեն Հայաստան գալու, սկսում են չարախոսել.մի գորմանուհու ասել էին, որ հայերը ձեզ կասեն, որ իրենց լեռներն ոսկուց են, իսկ գետերում կաթ է հոսու ու մեկ այլ դեպք սրան շատ նման:
    Ինչ է մենք այդքան գլուխգովան ենք: Մենք էլ ենք նույն կերպ վարվում:
    Գլուխգովանը էն խոսքը չի Բայց դա մենակ վրացիները հայերի նկատմամբ չեն անեւմ, հակառակն էլ է տեղի ունենում, համոզված եմ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. #9
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր ու վրացիներ: Բարեկամնե՞ր, թե՞ թշնամիներ

    ճիշտն ասած, բոլոր գրառումները չկարդացի, բայց պատմությունից մի բան է տպավորվել իմ մեջ, որ վրացիների հետ մենք միշտ բարի դրացիական հարաբերությունների մեջ ենք եղել, բայց երբ հարցը հասել է աջակցելուն, նրանք բռնել են միայն սեփական շահերը պաշտպանող ուղին և "նենգաբար" (ներեցեք, այլ բառ չգտա) ուրացել են եղած "բարեկամությունը" և ինչպես տեսնում ԵՆՔ, պատմությունը կրկնվում է, ինչպես կրկնվում են այն տառերը, որոնցով գրում եմ և բացառություն չի կարելի անել նաև վրացիներին
    Վերջին խմբագրող՝ Dr. M: 02.08.2007, 20:02:
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ռուսախոս» հայեր
    Հեղինակ՝ Karina, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.02.2010, 00:47
  2. Նոր հայեր /KVN/
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 32
    Վերջինը: 03.02.2009, 09:36
  3. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 16.11.2008, 16:22
  4. Քրդախոս Հայեր
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.06.2008, 10:46
  5. Այլակրոն Հայեր
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.01.2008, 16:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •