Սիրելիներս , ահա եկավ իմ ` ակումբին հրաժեշտ տալու ժամանակը: /Մի քիչ ծիծաղալույա չէ ոնց որ են Մատրիցայի մեջի պահը ` То что имеет начало, имеет и конец./: Ամեն դեպքում ես կուզենայի, որ Դուք ինձ ճիշտ հասկանաք ու փոխըմբռնումով մոտենայիք: Որոշումը իմն է և այն պետք է ի կատար ածվի, ոչ մի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ չկան, ընդհակառակը , կան բազմաթիվ պատճառներ մնալու, բայց թույլ տվեք մինչև վերջ տարօրնակ մնալ և ոչ մի պատճառի մասին չխոսել , որովհետև կարևորը ոչ թե պատճառն է այլ այն ինչ ես ստացա և դուք ստացաք ինձանից: /Վեռ դու ին 50 դրամ պարտքես, հիշում եմ/
Ինձ համար մեծ հաճույք էր շփվել Ձեր հետ , կարդալ Ձեր գրառումները , ճանաչել Ձեր մտածողության գործիքները, քանի որ դրանով իսկ ես ավելի մեծ պատկերացում ստացա իմ երկրի ներկայի ու ապագայի մասին: Բոլորդ էլ լավնեք յուրովի /իսկ ով որ լավը չի նրա մականունը Itallic-ովա գրված /, բոլորդ էլ տարբեր մտածելակերպ ու երազանքներ ունեք, ու իմ համար մեծ պատիվ էր Ձեր հետ ինչ որ պահի դրությամբ մասնակցել ակումբի զարգացմանը:
Ես չեմ հեռանում ` ասելով մնացեք բարով , ես հեռանում եմ ասելով ցտեսություն, քանի որ սարը սարին չի համդիպում բայց մարդը մարդուն հանդիպում է , ու կյանքում մենք հաստատ մի օր հանդիպելու ենք, բացի դրանից իմ ICQ-ն բաց է բոլորիդ համար, և եթե ես ինչ որ բանով կարող եմ Ձեզ օգնել , միշտ պատրաստ եմ ծառայելու...
/ բայց հաշվի առեք որ ջրիկություների սեզոնը վերջացելա , լուրջ եմ լինելու /
Գիտեք շատ բան կա որ կուզենայի ասեի, բայց այդքանը թղթին չես հանձնի , պարզապես ուզում եմ Ձեզանից մի քանիսին բարեմաղթանքեր ուղղել, ասածներս ոչ խորդուրդ են լինելու ոչ էլ քննադատություն , այլ պարզապես սովորական ` “հրաժեշտի” մաղթանքեր: Ուզում եմ չընդունեք սա որպես ինչ որ ներկայացում կամ “անուն” հանելու փորց , այդ նպատակը կյանքում իմ համար վաղուց է կորցրել իր նշանակությունը, սա պարզապես իմ անկեղծ խոսքն է Ձեր մասին:

Ուզում եմ սկսել հենց բրգի գագաթից `

1. Angelina – ես տենց էլ չիմացա դու մարդ ես թե կլոն / դրա համար առաջինը քո մասին եմ գրում. չվիրավորվես անկեղծությանս համար/ , շատ հետաքրքիր կլիներ իմանալը ու այդ գործը ես կտակում եմ ակումբի մնացած անդամներին: Եթե ես ջին ունենայի երկրոդ ցանկությունս կլիներ որ քո ` ամեն անգամ ասած ես կարգի ` “Ապրես, լավ էր , շարունակի նույն տեմպերով “ նախադասության համար քիթդ 1 սանտիմետր երկարեր, քեզ կմնար կամ փաթաթել մարմինդ քթովդ կամ էլ գոնե մի ենպիսի բան գրել ֆորումում , որը առնվազն մի անշունչ առարկայի իմաստ կարտահայտեր: Գուցե սա անտակտություն է.... կներես , ես միշտ առհամարել եմ կացնությունը , դրա համար ել ցանկանում եմ քեզ որ գոնե դու ինքդ քեզ երբեմն լավ բաներ ցանկանաս, գուցե ետ դեպքում աչքերումդ բարձրանաս:

Անցանք հաստատ մարդկանց ....

2. Chuk – Չուկի մասին կարելի է տարիներով խոսել ու միայն դրականը ասել, ես իմ կողմից պարզապես ուզում շնորհակալություն հայտնել նրա նրա համար, որ կազմակերպել է մի հրաշալի գործ ինչպիսիք թվարկված են ակումբի կանոնադրության մեջ , անկասկած Չուկը լիդեր է, որը ոչ միայն հավասարակշռված է դատում այլ նաև վերին աստիճանի համեստ մարդ է: Ու անկախ նրանից ինչ կարծիք ունի իմ մասին ես իրեն հեռակա կարգով հարգում եմ իր մարդկային արժանիքների համար : Ցանկանում եմ քեզ որ այն ինչի համար շատ ջանքեր ես գործադրել ու ժամանակ ծախսել արդարացնի իրեն բոլոր բարձր առումներով: Գործը որ դու կատարում ես , միայն դու չես կատարում ,բայց միայն դու ես այս ամենի մեջ իրոք ենպիսի իմաստ դրել,որ իսկականից մի բան արժե ոչ միայն քո երկրի ապագայի այլև ներկաի պահպանման գործում, որովհետև մենք այսօր ունենք ոչ միայն ապագա կերտելու խնդիր, այլ ներկան պահելու պրոբլեմ:
3. Artgeo
Սիրուն լավ պոնչո տղա ես , պռոստո տարիքիդ հետ կապված մի քիչ բաբնիկոտ ես / Ուլուանա ճանաչիր ըզ իմաստություն .. տո լի չգիտեմ ոնց էր առաջին նախադասությունը / ու մի քիչ էլ մեծամիտ , բայց ետ կանցնի, կարևորը խելոք տղա ես, մենակ որ քիչ դաղալություն անես կայանքում աավելի շատ բան կշահես, մաֆիա խաղալուց էլ նենց մի անմեղի հայացք ես անում…Առտո ջան կյանքում մնայուն արժեքների համար կյանքդ չխնայես , ցանկանում են քեզ որ անսանձ հոգիդ վերջապես իր հանգստությունը գտնի ինչ որ մեկի մեջ և հակառակը, բարգավաճի հոգով ու միշտ հարազատ մտերիմներիդ կայուն ու տղամարդավարի նեցուկ լինես, հա մոռացա ասեմ,այ տղա հերիքա խեղճ աղջիկներին ճնշես քիչա մնում գոգներին նստես
4. Արշակ
Արշակ ես հիացա քո համբերատարությամբ ու համեստությամբ իզուր չեն ասում որ ընտանիքը մեծ դեր ունի մարդու էության ու բնավորության գծերի կազմավորման մեջ: Քո համեստ ու ինտիլիգետ անձին հետևելով անմիջապես կարելի է ամենադրական կարծիքը կազմել քո ընտանիքի ու քո ապագա ընտանիքի մասին: Միշտ ետպես ազնիվ, սիրուն ու հոգով գեղեցիկ մնաս , ու այն ինչ պարփակում ես հոգուդ ամենախոր անկյուններում սփռեսա նրանց վրա ովքեր քո օգնության կարինքը կզգան:
5. Ուլուանա
Ուլու վերջապես ի կատար ածվեծ քո մանկության երազանքը, թեմա փակելը այժմ ոչ մի այն ոք սիրած զբաղմունքն է այլև նաև անմիջական կամավորական գործը .. իսկ հիմա լուրջ , ակումբը առանց քեզ ակումբ չէր կոչվի , քանի որ դու ակումբին տալիս ես ընտանիքի գաղափարը , միասնականության, փոխադարցության ու ընկերության հիմքը , դու մի մարդ ես որ ամեն մի անդամի համար իր յուրովի դուռնես բացում քո հոգու բազայում , ու մարդիկ կարող են քեզ վստահել իրենց ամենանվիրական գաղտնիքները ու «ակումբի մայրից» անցում ես կատարել “ակումբի իմաստուն տատիկ» կարգավիճակին, որը իր վերջնական «վետտոն» ունի ընտանիքի բարգավաճման գործում, դու անձնուրաց մարդ ես, հետևաբար և լավ ընկեր , ցանկանում եմ քեզ միայն մի բան միշտ շրջապատված լինես բարի նախանձով մարդկանցով ու երջանկությունը անսպասելի ենպես դուռդ թակի, թևերի վրա քեզ երազանքների երկնքում ենպես տարու բերի , որ տակ ու վրա անի են ամեն ինչը ինչ կարծում ես սերտել ես ու գիտս կյանքից
6. Network.am
Նեթվորքի հետ ուշ ծանոթացանք , սակայն ես Հայկին հեռակա կարգով գիտեմ , ու գիտեմ որ լավ մարդ է ու լավ գործեր է անում: Հաջողություն եմ ցանկանում քո գործերին ինչ գործ էլ որ բռնես թող քո ուզածով լինի:
7. Guest
Հայկին հետևելուց անեկեղծ ասած երբեմն ինձ եմ հիշում այդ տարիքում …կարևորը մարդը ձգտում ունի իր մեջ ու դժվարինին հասնելու ու անցնելու ջիղ,
Բայց ափսոս որ այծեղջուր չի Հայկ դու արժանավոր մարդ ես ու լավ ընկեր. Կյանքում միշտ պայքարելով են հասնում նրան ինչ ունենում են , ամեն ինչ իր գինն ունի , ոչ մի պատնեշի չընկրկես , ոչինիչ լսումես ? ոչինչ անկարող է կոտրել մարդու կամքը երբ որ նա դրա մեջ իր կյանքն է դնում:
8. John
Ինձ բավականին հաճելիորեն զարմացրեց որ քո տարիքի տղան կարող է սթափ ու իրական մտահորիզոն ունենալ: Ցանկանում եմ քեզ այն ինչ հիմա ունես հիմնաքար լինի քո ապագա զարգացման գործում:
9. քաղաքացի
Սասուն ջան քեզ էլ ցանկանում եմ ոնց հավեսով ու սիրուն կաս տենց էլ հոգով շարունակես լինել:
10. Arisol
Արիսոլը լավ երեխայա, շատ հավեսով ու մռութ, պռոստը ինքը չգիտի դրա մասին հլը , հա ու որ մեկ մեկ էլ քեզ կարճ Սոլ եմ ասում ու մեջը սխալ տառ գրում ստացվումա Ստոլ … կռիվ անելու կարիք չկա , որովհետև այժմ էլ քեզ ոչ մեկ տենց չի ասի: