Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
III փուլ – Ապրիլի 11-ին միացյալ պարթևական և Մեծ Հայքի բանակը, գերազանցելով հակառակորդին հատկապես հեծելազորի թվով, կրկին անցավ հարձակման ու փորձեց թևանցել հռոմեական ֆալանգը: Սրան ի պատասխան հռոմեական բանակը ձգեց այն և արդյունքում բռնկված ու ողջ օրը տևած համառ և արյունահեղ մարտը կրկին առավելություն չտվեց կողմերից ոչ մեկին: Երեկոյան ծանր կորուստներ կրած հակառակորդները նահանջեցին ելման դիրքեր:
Լավ ճակատամարտ էր; Ընդհանրապես ես այն կարծիքին եմ, որ քո գրած գրքերով ռազմագիտության ամբիոններում պիտի հայրենասիրություն դասավանդեն ու հայրենասիրական ֆիլմեր նկարահանեն: Թե ով ինչքան է հավատում իսկությանը կարևոր չէ: Իմ կարծիքը գիտես;

ՄԻ հարց միայն, ի՞նչ է իրենից ներկայացնում Հռոմեկան ֆալանգը: