Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
Lion Ջան.

Իսկ ես գրքերը արդեն ստացել եմ, մի քանի ժամ առաջ.

Դուռը զանգեցին, մտածում եմ տեսնես ով է? ես այդ ժամին մարդ չեմ սպասում. Դուռը բացեցի եւ ինչ? պոչտայի աշխատողը, իր արժեքավոր ծրարով.

Լավ էր, որից հետո ծանոթս զանգահարեց ասաց, որ այսօր կարող է չգա, այդպիսով ես ժամանակ շահեցի եւ գրքերը կարդալու հնարավորություն ստացա.

Արդեն առաջին գրքի մեծ մասը կարդացել եմ, տպավորությունները ուժեղ են, նամանավանդ Հայկական պետականության Միջազգային Երեք Գերակայությունների առումով, նաեւ մի շարք բացահայտումներ արեցի ինձ համար, կապված Կիլիկիայի եւ Տրապիոզոնի (Պոնտոս) շրջակայքի ի սկզբանե Հայկական պատկանելիության հետ կապված.

Դեռ ընդերցանության հաճույքն եմ վայելում. Երկրորդ գիրքն էլ կարդալով, կգրեմ ընդանուր կազմածս կարծիքը եւ տպավորությունները.
Հարգելի Vishapakah, ես անչափ ուրախ եմ դրա համար Ես ինքս արդեն վատ էի զգում, որ դու գրքերը դեռևս չես ստացել, սակայն այսպես իմ հոգուն էլ մեծ թեթևություն եկավ

Եղբայր, ես շատ ուրախ եմ, որ գրքերը քեզ դուր եկան: Ավելի, երբ ես տեսնում եմ, որ այն օգնում է արտասահմանում գտնվող մեր ազգակիցներին ճանաչել իրենց ակունքները, զգալ իրենց հայ և իմանալ, թե իրականում իրենց ժողովուրդը ինչ պատմական ուղի է անցել, ինձ համար ավելին գրեթե պետք էլ չէ... Ես արդեն կարող եմ ասել, որ իմ լուման եմ ներդրել մեր մշակույթի մեջ, իսկ դա ինձ համար շատ կարևոր է...

Vishapakah ջան, այդ գրքի մեջ ամեն ինչ գրված է հիմնավորապես - այնտեղ անհիմն որևէ ՏԱՌ չկա... Այո, իրոք եղել են շամանակներ, երբ հայերը ունեցել են հզոր կայսրություններ, իսկ <<Հայաստան>> հասկացությունն իրոք ընդգրկում է իմ նշած տարածքը...

Առիթի դեպքում ես կտամ լրացուցիչ պարզաբանումներ, եղբայր... լավ եղիր