Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Հարց չկա, եղբայր, ձեռք բեր գիրքը երբ և ոնց քեզ հարմար է Ի դեպ, ինձ թվում է կարելի գիրքը ուղարկել դրամական փոխանցման համակարգերով:

Մի ճշտում - քեզ պետք է գիրքը բնական, թե էլեկտրոնային տարբերակով: Հարցնում եմ նրա համար, որ Առաջին մասը արդեն գրեթե սպառված է...

Երրորդ մասը անպայման կտպվի: Այն նվիրված է Արարատյան թագավորությանը /883-612 մ.թ.ա./: Նրա տպումը կապված է Առաջին երկու մասերի իրացումից: Առաջինը գրեթե իրացվել է, երկրորդը ընթացքի մեջ է...

Լավ եղի, կհանդիպենք
Շնորհակալ եմ Բարեկամս նոր տեղեկությունների համար.
Հեռավորության պատճարով, ես անգամ հույս չունեի գիրքը օրիգինալ տարբերակով ձերք բերելու, մտածելով միայն էլեկտրոնային տարբերակի մասին. Իհարկե ցանկանում եմ գրքի բնօրինակը ձերք բերել, դրամական փողանցման միջոցով, դուք միայն ասեք ինչքան հավելյալ վճարում կպահանջվի, ես անգամ պատրաստեմ վճարել ավելին.
Քանի որ բացարված չէ՛ որ ինձ կարող են մի քանի շաբադ էլ սպասեցնել կխնդրեի ինձ համար մեկ օրինակ պահել, Եթե իհարկե հնարավոր է.

Մեջբերում Chuk-ի խոսքերից
Վաղը բախտս նորից փորձեմ
Մոտ մեկ ամիս առաջ Աբովյանի գրախանութից ցանկացա գնել 1-ին գիրքը, իսկ ինձ պատասխանեցին, որ նման գրքի մասին չեն էլ լսել
Փաստորեն դուք էլ ինձ պես անհամբերորեն սպասում եք բացահայտելու մեր պատմության դեռեւս ամբողջովին չբացահայտված էջերը.