Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Ավելի պարզ մոտենանք հարցին - 100X100-ի վրա քառակուսի` ամեն կողմից 100 ռազմիկ, ընդհանուր` 400 ռազմիկ
Ձիերն ավելորդ են, մնացածն էլ ինձ թվում է կտեղավորվեն - 10.000 մետր քառակուսիում 400 մարդ, ամեն մարդու համար 20.5 մետր կենսատարածք, նորմալ չի?
Ոնց կարող են ձիերն ավելորդ լինել? Բա ինչպես են պահպանում արագ կապը, ինչպես են բեռներ փոխադրում և այլն?
20.5քմ տարածքը մենակ մարդու համար բավարար է, բայց եթե հաշվի առնենք, որ նա այդ տարածքում պիտի պահի իր զենքերը, իր 3-6 ամսվա սնունդը ու ջուրը, իր ձիու սնունդը, իր կենցաղային անհարժեշտ այլ նյութեր և իրեր` չի հերիքում: Մենակ սնունդը հաշվի ու կտեսնես
Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Բանաձևդ ինձ թվում է լավն է
Շնորհակալ եմ, չնայած որ թերի է, բայց հեռանկար ունի
Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, խնդիրն էդ չի - հարցն այն է, թե ինչքան աշխատատարր գործ է նման ծրագիր ստեղծելը?
Դե դա կախված է մոդելի մշակման աստիճանից: Որքան բարձր է մոդելի մշակվածութայն աստիճանը, այնքան քիչ է ծրագրի ստեղծման վրա ծախսվող ժամանակը:
Բուն ծրագրի գրելը հանգիստ տեմպերով մի ամսի էլ չի տևի, նույնիսկ թեթև տարբերակով` մի շաբաթ:
Հետաքրքրում է?