User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի միանշանակ չի: Աստղաձև-ատամնավոր (կամ զիգզագներով) պարիսպների պարագայում արդեն ստացվում է, որ պարիսպների կրկնակի երկարության պարագայում կարելի է պահել նույն քանակությամբ ռազմիկներ, իսկ եթե քո ասած 1:1 տարբերակով լինի, ապա ամրոցի պաշտպանական ունակությունն առնվազն 4 անգամ մեծանում է:
    Չէ, եղբայր, նույնիսկ "աստղաձև" պարիսպների առկայության դեպքում էլ քիչ ռազմիկներ չես կարող պահել, քանի որ այդ դեպքում ռազմիկներդ չեն հերիքի պարսպի վրա և "աստղ"-ի չպաշտպանված մասերից թշնամու ռազմիկները ներս կլցվեն...

    Ուշ միջնադարի առումով մասսամբ համամիտտեմ` անտիկ ամրոցները հիմնականում ուռուցիկ բազմանկյուններ էին` նյութական և ժամանակային փոքր ծախսեր էին պահանջում: Բայց կային զիգզագաձև, ինչպես նաև պարդ պարիսպներ (մի քանի շարքով, ճյուղավորոմներով), այ սրանք աստղաձևէրի նման որոշակի առավելություններ ունեն: Բաիցի այդ այդ "զիգզագների" դերը մասսամբ տանում էին աշտարակները և կախված դրանց ձևից, չափերից ու հեռավորույթունից տարբեր էֆեկտներ էին ստացվում:
    Խոսքը բաստիոնների մասին է, բայց դե դա արդեն ուրիշ թեմա է...

    Համամիտ եմ, բայց ուզում եմ հիշեցնել, որ կախված նետողական զենքերի հեռահարությունից և դիպուկությունից, ինչպես նաև խոցման ունակությունից այդպիսի զինատեսակներով զինվածների քանակները տարբերվում էին: բայց այս պարագայում 1:1 տարբերակը ոնց որ խելքին ամենամոտն ա, մաքսիմում 1զ/2մ կամ 2զ/3մ` եթե աղեղները մեծ են, իսկ պարիսպի ատամնաշարը խոշոր:
    Է հա, պարզա, տարբերվում են - եթե դու ունես հայկական, անգլիական կամ մոնղոլական նետաձիգներ, Ամրոցի 1.000 հոգանոց կայազորի ՕԳԳ-ն բնականաբար ավելի բարձր է, քան եթե դու ունես նույն քանակությամբ ասենք նորման ռազմիկներ: Չէ, ոնց գցում եմ, "1զ/1մ" բանաձևը խելքին մոտ է: Այլ օրինակ, 1099 թ-ին Երուսաղեմը պաշտպանելու համար Ֆաթիմյանների էմիրությունը առանձնացրեց 1.000 ռազմիկ, մի 500 ռազմիկ էլ, ոնց էլ չլինի, մինչ այդ կլիներ քաղաքում: Ֆաթիմյանները հաստատ մարդկանց ու ռեսուրսների խնդիր այդ ժամանակ չունեին, բայց այնուհանդերձ ավելի շատ զորք չուղարկեցին: Իսկ գիտես ինչու? Քաղաքի պարիսպների շրջանակի երկարությունը 1.600 մետր էր

    Մինչև հրազենի հայտանգործումը ավելի բազմապիսի զինատեսակներ էին օգտագործվում թե հարձակման և թե պաշտպանության համար: Գաղտնքի չեմ ասի, որ անհատական հրազենը ավելի ուշ է կիրառվել, քան թնդանոթները, հրանոթները և հրասանդերը: Դրանց կիրառման ժամանակ ամրոցները սկսեցին հետզհետե կորցնել իրենց պաշտպանական հզորությունը, իսկ պաշտպանողական միջոցների տեսականի այլևս տդարձավ պրակտիկորեն անպիտան: Դժվար է թնդանոթի դեմ կատապուլտով կամ ասենք բալիստայով պայքարել: Ընդհանուր առմամբ վառոդը փոխեց ռազմական պատմությունը, ինչպես դա ժամանակին կատարեցին պողպատը, այրուձին և մարտակառքերը:
    Փոխելը փոխեց, բայց վառոդային և հարձակողական ու և պաշտպանողական զենքերն էլ են բազմաթիվ...

    Եթե հարձակվողը ուներ հեռահար զանգվածաին խոցող կամ պարսպաքան մեքենաներ, ապա դա առիթ եր տալիս ունենալու ավելի մեծաքանակ կայազորներ հաջող պաշտպանվելու համար:
    Օրինակ.
    Պարսպի մի հատված, ասենք մի 8-10մ քանդվեց ու սկսեց ներս հորդել հեծյալների հորդան: Դրա դեմն առնելու համար պարսպի ներսում անհրաժեշտ է արագ մոբիլիզացնել դրանց դիմաց հակահեծելային մարտակարգ ընդունած ռազմիկների: Ու նույն ժամանակ անհրաժեշտ է պարիսպները պաշտպանել հախուռն գրոհներից: Երկար պարիսպների դեպքում դժվար է կատարել այդպիսի արագ վերադասավորում, ուստի բացի 1զ/1մ խտույթունից անհրաժեշտ է նաև ունենալ արհեստավարժ x քանակությամբ ներպարիսպային զորք: Դե այդպիսի զորքեր կային հիմնականում դարպասների մոտակայքում, բայց եթե պարիսպի բացվածքի և դարպասի հեռավորությունը մեծ էր, ապա մինչև հետևակայինը թեկուզ վազելով հասնի տեղ` ձիերը կլցվեն ողջ ամրոցը:
    Եթե պարիսպը ճեղքվեց, շատ քիչ է հավանականությունը, որ Ամրոցը կդիմանա: Այս դեպքում ուժերի հարաբերակցությունը այնքան տարբեր է, որ, հաշի առնելով, որ ճեղքման դեպքում պաշարյալները կորցնում են իրենց դիրքային առավելությունը, նրանց արդեն գործնականում ոչինչ չի փրկի: Ինչքան օրինակներ նայել եմ, դրանց մեծ մասում պարսպի ճեղքումը վերջացել է Ամրոցի գրավումով: Օրինակ, Եդեսիա-1144-ում պաշարյալները նույնիսկ ճեղքված պարսպի դիմաց ՆՈՐ ՊԱՐԻՍՊ կառուցեցին, բայց դա էլ չփրկեց: Հակառակ օրինակները շատ քիչ են, օրինակ` Կապան-1103: Ընդգծեմ, որ խոսքը չի վերաբերվում այն դեպքերին, երբ քաղաքի պատերից նահանջած կայազորը կարողանում է ամրանալ միջնաբերդում (Եդեսիա-1146) և դիմանում է այնքան ժամանակ, մինչև օգնություն է գալիս:

    Ցավոք
    Իհարկե: Օրինակ, եթե Արտագերս-368-ի օրինակը մոռանանք, քանի որ այդ դեպքում 11.000-ը իրոք խելքի մոտ չէ, ապա դժվարությամբ հիշում եմ հազիվ 2 դեպք - Անգղ ամրոցի պաշտպանությունը 451 թ-ի մայիսի 29-ից 31-ը, որտեղ հայերն ունեին 700 ռազմիկ, ինչպես նաև Ավնիկ ամրոցի գրավումը 1394 թ-ի հուլիսի 4-ից 6-ը, որտեղ Ղարա-Ղոյունլուների ու հայերի կայազորը կազմում էր 100 մարդ: Չգիտեմ, բարդ թեմա է - ամեն անգամ Բջնին ու Ամբերդը տեսնելիս միշտ փորձում եմ հաշվել, թե ինչքան ռազմիկ ունենալով է հնարավոր այն պաշտպանել??

    ???
    Ոնց անեմ, եթե քո առաջարկած մոդել-մեթոդի վերլուծական և մաթեմատիկական մանրամասներին չեմ տիրապետում? Գոնէ պիտի այն ավելի մանրամասն ներկայացնես, համ անպայման էլ հարցեր կունենամ` հարցերիս պիտի պատասխանես
    Արժե տանջվել?
    Վերջին խմբագրող՝ Lion: 16.09.2011, 16:00:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •