User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #30
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը

    Աշխատությունների անվանումները լավն են
    Բա բովանդակությունը?
    Աճառյանի "բառարաններում" նշված բառերի և անձնանունների մեծամասնության համար գրված է "ծագում է այն ինչ լեզվից...", "ծագում է այսինչ լեզվից..." է հետո? Մարդը հատորներով փորձել է ապացուցել, որ հայերեն լեզուն ինքնին երկայիս վիճակում համարյա ամբողջովին "վերցնովի" է, էլ չեմ ասում անձնանունների մասին:
    Եղբայր միանշանակ հայերենի բառաֆոնդի յուրահատուկ բառարմատները, որ ավանդված են գրավոր հիշողություններով հաշվվում են 11,000-ով: Սրանցից Աճառյանը մաքուր հաերեն է համարում 930-ը («Հայոց լեզվի պատմություն», Ա մաս, էջ 108-122), իսկ «ջհուդ-մասսոնական հետախուզությամ մյուս աշխատակիցը»՝ Գևորգ Ջահուկյանը հավելումներով այդ թիվը հասցնում է 1200-ի («Հայ բարբառագիտության ներածություն», էջեր 283-299): Հիմա, հայերենի 11,000 արմատներից հանելով բնիկ և ծանոթ լեզուներից փոխառյալ բառերը, մնացածը (մոտ 5500 բառ), այսինքն՝ կեսը, ենթադրվում են փոքրասիական (ոչ հնդեվրոպական) լեզուների բառեր (Աճառյանը սա նշում է որպես հիպոթեզ ու հայերեն արմատների մյուս կեսը թողնում հաջորդ սերնդի ուսումնասիրողներին): Հետագայում Ջահուկյանն իր "Урартский и индоевропейские языки" գրքում ապացուցեց մի փոքր թվով փառերի կապը ուրարտերենի հետ: Ու վերջ: Նոր սերնդից ձեն-ծպտուն չկա: Երևի հրեաները կորցրել են հետաքրքրությունը մեր հանդեպ:


    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց նստած մտածում եմ "Կարողա իրոք տենցա ?" Ոչ թե միակն ա, որ ինչ որ բանա արել, ցանկացողները շատ են եղել, բայց անողը մեկը արդն սիկ տարորինակ չի? Ավելի շուտ կասեի էդ մեկին են թողել որ անի (հանկարծ ուրիշ բան չմտածեք կամ եթե մտածեք էլ, սխալ չեք մտածի)
    Անշուշտ, Աճառյանը կեղտոտ հակամրցակցային հնարքներով ճանապարհից վերացրել է իր բոլոր հնարավոր «կոլեգաներին»:
    Լա՜վ էլի, սա այնպիսի անշնորհակալ ու անձնազոհություն պահանջող գործ է, որ ֆանատիկության հասնող էնտուզիազմի տեր մարդը միայն կարող է նման տաժանակրության բեռի տակ մտնել: Թե՞ կասես հիմա էլ խանգարող կա, որ այս ուղղությամբ աշխատանքները տեղում դոփում են:

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե ինչու է այդ արել, դժվար է ասել, սակայն հաստատ "հայագիտական" նվաճումների համար չէ, որ 37թ. դատապարտվելով 6 տարվա ազատազրկման, այն էլ ընդունելով իր մեղքը, որպես հակահեղափոխական, այնուամենայնիվ 2 տարուց ազատ արձակվեց և վերականգնվեց իր "համալսարանական" դիրքերում:
    Միանշանակորեն ուրախ կլինեի, որ ասենք Բակունցը կամ Չարենցը ևս նման (էական չէ ինչպիսի) հնարքներով ողջ մնային ու վերադառնային գրասեղանի առաջ: Բայց, ավաղ, ունենք այն, ինչ ունենք: Անձն ու իր մարդկային հատկանիշներն այս դեպքում գործի վիթխարիության ստվերում են մնում:

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչևէ պատճառների մասին բավարար հիմնավորումներ չունեմ, ունեմ միայն կարծիք, որը սակայն ոչ մի փաստով չեմ կարող հիմնավորել, դրա համար էլ չեմ արտահայտում
    Իհարկե, որևէ հիմնավորում ունենալու համար առնվազն Աճառյանի չափ գիտական ներդրում պիտի ունենայիր:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    aragats (25.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •