Միանշանակ համաձայն չեմ: Նույնիսկ Րաֆֆին իր "Սամվելում" նկարագրում է Սամվելին` տիպիկ ՉԻՆԱՑԻ, ինչպես նաև շեշտում է, որ " ... մամիկոնյանների գերբի վրա սիրամարգ էր` իրենց հայրենիքի սիմվոլը..."
Այն որ հայացած տոհմ էր` դա էլ է փաստ![]()
Սակայն Պատմահայրը, իր աշխատությունում նշում է նաև հայոց շատ իշխանական տոհմերի ծագման մասին և այդ ցանկում ոչ մի ՅԱՆ-ով ազգանուն չկա: Հետագայում բոլոր եկվորները ստացան "յան"-ով վերջածանցներ` Մամգուն (Մամիկ)-Մամգունյան-Մամիկոնյան
Թերևս չեմ բացառում մի փաստ ևս:
Արևելյան ժողովուրդների մոտ (չինացի, կորեացի) մինչ այժմ խոսվում է "արևելքից" եկած մարդու (մարդկանց) մասին, որոնք իրենց հետ բերեցին "սրով և մահակով" մարտ վարելու այնպիսի արվեստ, որը մինչ այդ չէին տեսել (այդ մասին նույնիսկ Շաոլին վանքի լեգենդներում կա և ԱՆՁԱՄԲ եմ լսել շաոլինցի վանականից):
Չի բացառվում (նույնիսկ առավել հավանական է), որ այդ արևելից մարդկանց հետնորդներն են եղել մամիկոնյանները և ուղղակի տուն են վերադարձել (սակայն այս մասով, ցավոք փաստեր չկան)
Մեկ այլ վարկածի համաձայն, որն ի դեպ համարվում է ամենահավաստին, Մամիկոնյաններն ինչ-որ Չեն երկրի տիրակալի որդիներն են եղել, ամսպամբել են, հետո փախել պարսից արքայի մոտ: Երբ նրանց պահանջել են, պարսից արքան ուղարկել է նրանց իր բարեկամ հայոց արքա Խոսրովի մոտ, որն էլ նրանց տվել է Սկլունիների տոհմական կալվածք Տարոնը`ամստամբած սլկունիներին վերացնելու դիմաց: Հենց Մամիկոնյաններն իրենց համարում էին Չեն երկրից:
Կտրականապես համաձայն չեմ:
Արցախցիք Մարզպանի կողմից էին, հետո էլ ստեղծեցին առանձին թագավորություն: Նույնիսկ առանձին "կաթողիկոս" ունեին: Վարդան Մամիկոնյանը արշավեց մինչև Դերբենդ` Աղվանաց երկիրը աբստամբել էր, իսկ Աղվանաց երկիրը Առանշահիկների (Երանշահիկների) տարածքն էր (կամ նրանց էր ենթարկվում, չնայած որ այդ ժամանակ Եսուաղեն թագավորն էր այնտեղ իշխում` Արշակունիների տոհմից), որոնք ի դեպ սերում էին Հայկազունի արքայական տոհմից` Սիսակի (Սյունիքի տիրակալի) սերնդից էին:
Եկեղեցին շատ բյուզանդամետ էր, որը դուր չէր գալիս շատերին, այդ թվում նաև Արցախցիներին և Ուտեցիներին, որոնք չէին ուզում կորցնել ըրենց մշտապես համարյա անկախ վիճակը:
Հենց նույն ինքը Վարդանը եղել էր կայսեր մոտ (մաշտոցի հետ միասին) և նրանից ստացել Հայաստանի Բյուզանդական մասի զորքերի հրամանատարի տիտղոսը (ստրատելատ):
Բան չունեմ ասելուԵնթադրություններ իհարկե կան, իսկ ցանկացած ենթադրություն վերլուծվում է համաձայն վերլուծողի ՖԱՆՏԱԶԻԱՅԻ`երևակայության և պատկերացման
Հենց այդ էլ ուզում եմ ասել` Ավարայրից հետո եկեղեցին էլ ավելի ամրապնդեց դիրքերը, և մինչև 7-րդ դարը (մինչև 7-րդ դար Հայաստանի տարածքում դեռևս պահպանվել էին հեթանոսները` հիմնականում Ճորոխ գետի ավազանում, ինչպես նաև ներկայիս արևելյան հայաստանի որոշ բարձրալեռնային շրջաններում, Գողթնում, Աղվանաց երկրում, Փայտակարանում): Նաև եթե ուշադիր լինենք նշված թվականներին “հանուն” հավատքի, իսկ իմ կարծիքով իրականում հանուն եկեղեցու, մարտերը մղում էին հիմնականում սպարապետ-Մամիկոնյանները` հանդիսանում էին բարեկամներ (վարդանը Սահակ Պարթևի թոռն էր!!): Դե բնական է, եթե կռիվ է, ապա զորքը պետք է ղեկավարի սպարապետը` եկեղեցու կողմից “օրհնված”:
Եկեք չմոռանանք, որ “Հավատքի” պատերազմում կամ ճակատամարտում հերոսանալու և “սրբանալու” համար ամենևին էլ պետք չէր գործել ազգային կամ պետական շահերից, բավական էր գործել եկեղեցու շահերից: Այս խոսքերիս վառ ապացույցներն են խաչակրաց արշավանքները, միջնադարյան եվրոպայում և նրանից դուրս, ընդհուպ մինչև 19-րդ դար մղված շատ և շատ պատերազմներ “հանուն հավատքի”: Եվ վառ օրինակն է Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը, որը նույնիսկ անգլերեն չէր կարողանում խոսել և Անգլիայում համարյա չէր ապրել, սակայն պատմական հերոսներից մեկն է
հենց դրա համար էլ վարկածներ են (պարսկական զորքը որոշ տվյալներով հասնում էր մինչև 214.000)ինչ իմաստ ունի քննարկման առաջադրել իրար նման վարկածներ? Վարկածների տարբերությունն էլ հենց ստեղծում է ավելի բուռն քննարկումներ
Եվ հետո 180.000-ը դպրոցից անցած թիվն էԻնչպես նաև Վարդանի զորքի 66.000-ը:
նաև “հարբած փղերի” հեքիաթըինչու եմ ասում հեքիաթը, որովհետև հարբաց թիղը կռվել չի կարող!
Օրինակ, կրկեսում փղերին ժամանակ առ ժամանակ (իմ հիշելով 2 օրը մեկ) օղի են տալիս` 0.5լ խառնում են 1 դույլ ջրի հետ, փիղն էլ “մեծ հաճույքով” խմում է: Դա անում են, որպեսզի փղի ներվերը հանգիստ լինեն և անտեղի գժություն չանի և ագրեսիա չդրսևորի:
Չնայած “հարբած” արտահայտությունը չէր վերաբերում միայն ալկոհոլին, այլև այլ նյութերին, որոնք ազգում էին գիտակցության վրա: Հնարավոր է, որ փղերին այլ նյութ են տվել, որի հետևանքով նրանք իրոք կատաղած են եղել: Սակայն Փղերին ռազմի դաշտու կիրառել են շատ վաղուց, տարբեր ազգեր, բայց մարտական փղերը երբեք ԿԱՏԱՂԱԾ չեն եղել” Նրանք հստակ ղեկավարվել են և կատարել են հեծյալի (տարօրինակ է հնչում փիղ նստածի համար, բայց ուրիշ հարմար բառ չգիտեմհրամանները, և նույնիսկ լավ մարտական ձիու նման ԿՌՎԵԼ են և պաշտպանել են տիրոջը:
Ուզում եմ շեշտել, որ սրանք ԻՄ վարկածները չենուղղակի իմ կողմից ընդունվում են որպես վարկածներ:
Վարկածները վարկածներ, բայց ընդհանուր ինֆորմացիայից կարելի է կատարել հստակ և հասկանալի հետևություններ.
1. Առկա էին լուրջ տարաձայնություններ Հայաստանի մարզպանի` Վասակ Սյունու, նրա համախոհների և եկեղեցու և նրա համախոհների միջև: Այդ տարաձայնություններն էլ հենց արտահայտվել են Եշիշեի մոտ և այլախոհները անվանվել են “դավաճաններ”: Մինչդեռ պատմությունը բազմաթիվ փաստեր ունի, որոնց հիման վրա կարելի է ասել, որ “հայրենիքին” ավելի շատ դավաճանել է հենց եկեղեցին: Խնդրում եմ ուշադիր լինել և չշփոթել “եկեղեցի” և “հավատք” արտահայտությունները: “...երբ հայի ձեռքից վերցրին սուրը, իսկ նրա տեղը դրեցին խաչը ...” շատ բան փոխվեց:
2. Ավարայրի դաշտում Վարդանի զորքը ՀԱՂԹԵԼ է (թե ում, դա արդեն թողնում եմ Ձեզ)
3. Փաստացի Հայաստանը վերջնականապես ընդունեց բյուզանդամետ կեցվածք, և թե ինչպիսին են հետևանքները` դատեք ինքներդ:
4. Փաստացի Հայաստանի արևելյան հատվածը (Արաքսից մինչև Քուր` Գեղարքունիքից մինչև Կասպից ծով) դուրս մնաց ընդհանուր Հայկական թատերաբեմից` ստեղծելով իր ուրույն և նոր քաղաքական մթնոլորտը:
Էջանիշներ