User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #34
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում ես ասել, որ այդ վայրը գտնվում է Նախիջևանում (հարևանությամբ` թուրքական հատվածում):
    Դաշտը գտնվում է Վասպուրականի Արտազ գավառում` Տղմուտ գետի ափին

    Այժմ վիճելի է ոչ միայն վայրը այլև ճակատամարտը!!
    Իսկ կոնկրետ ինչումն է արտահայտվում դա?

    Այն, որ ռազմիկ էր, այն էլ շատ լավ, դրանում խոսք չկա` Մամիկոնյան (Մամգուն) էր
    Իսկ գուցե դավաճանները հենց նախնյաց ոգուն դավաճանած օտար ծագման Մամիկոնյաններն էին
    Մամիկոնյանները չունեին օտար ծագում, նրանք տոհմիկ հայեր էին:

    Եթե հաշվի առնենք, որ արցախցիք ու ուտեցիք էլ են եղել իսկ դա այդպես է, (Ավարայրից հետո, տուն դարձի ճանապարհին, չգիտես ինչու, պարսկական զորքը հարձակվեց Ուտիքի, Գուգարքի "դաշնակից" զորքի վրա ապա չափազանցություն չէ: Միայն Արցախի այրուձին (ի դեպ Արցախի զորքի հիմնական տեսակը) 5.000-ից ավելին էր` սովորաբար կազմում էր հայոց այրուձիու կորիզը և միշտ նեյտրալ էր` կրոնի և թագավորի նկատմամաբ) և դրան գումարենք քո կողմից նշված միայն ՀԵԾՅԱԼՆԵՐԻ քանակները, ապա կստանանք մոտ 8-9.000 միայն հեծյալ
    Այո, բայց խնդիրն այն է, որ 19.400-ը հիշատակվում է "Զորանամակ"-ում, իսկ այդտեղ արցախցիք ու ուտեցիք առանձին են նշված: Ավարայրում ևս արցախցիք ու ուտեցիք հայրենասեր ուժերի կողմում էին:

    Թշնամու կողմից Վասակի մասնակցության "փաստը" փաստ չէ
    Բա ինչա

    Եվ ուրեմն այսպես ...

    Քանի որ վարկածներն ինքնին ֆորումի համար երկար ստացվեցին, ապա եթե ինչ-որ առարկություններ կամ հարցեր կան` խնդրեմ
    Վարկածը նոր չի, նման մի բան դեռևս Հրանդ Ք. Արմենն էր առաջարկում: Բայց կարծում եմ, որ ոչ` վարկածը հակասում է պատմական հստակ իրողություններին: Պարզ մի բան ասեմ, այ ասում ես. "եկեղեցու ցենզուրա" - բայց չէ որ Վարդանանց պատերազմի մասին գրում է նաև Ղազար Փարպեցին, որը հաստատ այդ ցենզուրայից դուրս էր և եկեղեցու նկատմամբ նույնիսկ հստակ օպոզոիցիոն դիրքորոշում ուներ ("Թուղթ առ Վահան Մամիկոնյան"):

    Կարծում եմ, որ վարկածը որևէ քննադատության չի դիմանում, քանի որ զուրկ է որևէ փաստական հիմնավորումից և մեծապես ֆանտազիայի ու ենթադրություններ արդյունք է: Հա, ընդունում ենք, որ Եղիշեն ու մյուսները սուբյեկտիվ են, դեն ենք նետում նրանց և... ինչ ունենք? Որևէ այլ աղբյուր մնում է - ոչ: Այս պարագայում ավելի անկողմնակալ ուսումնասիրողը կդադարեցներ ուսումնասիրությունը կամ էլ, առավեագույնը, շաաատ զգույշ ու թեական ենթադրություններ կաներ, բայց դրա փոխարեն դու առաջ ես անցնում և հանգում ես միանշանակ հետևությունների: Բացի այդ եկ չմոռանանք նաև, որ սա միակ պատերազմը չէր հավատի համար և, եթե եկեղեցու դիրքորոշումը ազգի համար անընդունելի լիներ, հա, թող այս մի անգամ "մուտիտ"-ը անցներ, բայց համաձայնիր, որ դա չէր կարող անցնել մյուս անգամները (459-460, 481-485, 491-499, 571-590, 592, 620-628):

    Եվ ի վերջո - վարկածի մեջ ներքին հակասություն նկատեցի - մի կողմից ընդունում ես 180.000-անոց (իրականում, ըստ նույն քո տրամաբանության պետք է լինի 198.000) պարսկական բանակի առկայությունը, մյուս կողմից էլ ասում ես, որ եկեղեցականները "բարդու վրա նստած" թևեր են ուռճացրել:
    Վերջին խմբագրող՝ Lion: 04.05.2011, 07:45:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •