User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատմական մաթեմատիկա :)

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ արագ հաշվարկ կատարենք էլի.
    300.000 զինվորին պետք է զինել: Հաշվարկը պարզա դարձնելու համար ամեն մեկի ձեռքը տանք մեկական թուր: Տիգրանի Հայաստանաը բավականին հելենականացված էր, հետևապես բանակի հանդերձանքը պետք է շատ նման լիներ սելևկյանների բանակին, հայկական-պարթևական որոշ էլեմենտներով: Ենթադրենք որ բոլոր կրում էին հունական Կսիֆոս տեսակի թրեր, 75 սմ երկարությամբ 2 կգ քաշով: Զորքի գոնե կեսի ձեռքը տանք մեկ վահան, ամենափոքրներից, կլոր, 60 սմ տրամագծով և 2 կգ քաշով: Գոնե կեսին տանք սաղավարտ յուրաքնաչյուրը 1 կգ քաշով: Մեկ երրորդին զրահներ հագցնենք, ամենապարզ տեսակի գործվացքային միայն կուրծքը, փորը ու մեջքը փակող, ոտքերը թող բաց մնան, յուրաքանչյուրը 8 կգ քաշով, չնայած գիտենք որ դրանք կարող էին կշռել մինչև 20 կգ: Ձիերին թողնում ենք լրիվ անպաշտպան, և չենք հաշվում մնացած մանր մունր զինատեսակները - նիզակ, նետ ու աղեղ, գուրզ, պարսատիկ:
    Տիգրանի բանակը բացարձակ հելլենիստական չէր: Բավական է միայն կարդալ հռոմեական պատմիչների վկայություները այդ բանակի կառուցվածքի և մարտավարության մասին:
    Բանակում մեծ թիվ էին կազմում նետաձիգները, նիզակակիրները և այրուձին` ծանր և միջին հետևակը (թրով, վահանով, սաղավարտով և զրահով) հիմնականում կազմում էր արքայական և իշխանական զորախմբերը, ազնվականությունը (զրահը և լավ որակի սրերը մինչ այժմ մեծ արժեք ունեն ) Բացի այդ արիական հետնորդ շարքային զինվորականների շրջանում ընդունված էր առանց զրահի և ծանր սպառազինության կռվելը` գործածվում էր միայն սուրը, բայց ավելի հաճախ` նիզակը, տեգը, տապարը: Դրա վառ օրինակն են սպարտացիները, կելտերը և այլն:
    Միգուցե Հայաստանի մշակույթը հելլենիստական էր, սակայն ռազմական ավանդույթներն ավելի հին էին և բավականին զարգացած: պատահական չէ, որ առաջին ծանր պարտությունից հետո, Տիգրանը շատ կարճ ժամանակահատվածում նոր բանակ է հավաքում և հաղթանակ տանում:
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաշվենք.
    300.000 x 2 = 700.000
    150.000 x 2 = 300.000
    150.00 x 1 = 150.000
    100.000 x 8 = 800.000
    Ընդամենը 1.950.000 կգ մետաղ, ամենահամեստ հաշվարկներով: [/B]
    Նախ նշեմ, որ վահանները պարտադիր չէին, ինչպես նաև պարտադիր չէին մետաղական վահանները: Օրինակ հռոմեական վահանների մեծամասնությունը կաշեպատ բազմաշերտ փայտից էին (պրակտիկորեն ֆաներա+կաշի)
    Սաղավարտների մեծ մասը առաջվա նման դեռևս պղնձից և բրոնզից էին պատրաստում (օրինակ` Տիգրանի զորքը հեռվից իր փայլով միայն շլացնում էր հակառակորդին)
    Ոչ բոլոր զենքերն էր անհրաժեշտ պատրաստել զրոից: Դրանց մի մասը ժառանգաբար էր փոխանցվում, ինչպես շատ ազգերի մոտ, մի մասը ռազմական ավար էր, մի մասը գնում էին:
    Բանակը զրոից չէր ստեղծվել, դրա հիմնական կորիզը Տիգրանի հորից էր մնացել: Ինչպես նաև չի բացառվում այն փաստը, որ պարսկաստանը նույնպես մեծ քանակությամբ զենք է տրամադրել Տիգրանին` Հռոմի դեմ պայքարելու համար:
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա համեստագույն հաշվարկներ ենք արել, որ զորքին գոնե կիսով չափ զինենք: Ի՞նչ կարծիքի եք, մետաղաձուլական ի՞նչ արդյունաբերությունը է պետք, որ այսքան մարդուն կիսով չափ զինի, մաշվածը փոխարինի, ամեն ճակատամարտից հետո գոնե մի 15-20%-ով թարմացնի:
    Իսկ հնարավոր է հաշվել, թե հնագույն հողագործական ավանդույթներ ունեցող երկրում քանի երկաթե խոփով գութան կար, քանի զնդան կար ? Հայաստանում միշտ եղել են լավ զարգացած մետաղաձուլարաններ (օրինակ` Մեծամոր – աշխարհում հնագույններից մեկը` պահպանված), յուրաքանչյուր գյուղում եղել է իր դարբնոցը, բավականին շատ են եղել երկաթի հանքերը (օրինակ Լաչինի հմարյա ամբողջ ճանապարհի երկայնքով պարզ երևացող և բավականին երկաթով հարուստ մակերեսային հանքանյութ է):
    Այնպես որ ինչ-որ 2000 տոննա երկաթը խնդիր չէր Տիգրանի համար:
    Նույնիսկ հռոմեացի պատմիչնեչն են վկայում, որ նեգերի գլխիկները նույնպես լավ մետաղից էին և ծածում էին հռոմեական զրահները:
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուր զինվորին նորմալ սնունդով ապահովելու համար օրական անհրաժեշտ է նվազագույնը 2200 ԿիլոԿալորիա էներգետիկ արժեքով սնունդ: Քանի որ սնունդն այն ժամանակ շատ ավելի պարզ էր քան հիմա, 2200 Կկալորիան օրական կարելի է ստանալ հետևյալ կերպ. 400 գրամ հացամթերք, 270 միլիլիտր կաթնամթերք, 200 գրամ միս: Սա գիտական վիճակագրություն է: Մարդն այսքան պիտի ուտի, որ ոտքի վրա կանգնի: Իսկ բանակին ինչպես, գիտենք, պետք է նորմալ կերակրել:
    300.000 x 400 = 120.000 ԿԳ հացամթերք
    300.000 x 270 = 81.000 Լիտր կաթնամթերք
    300.000 x 200 = 60.000 ԿԳ միս
    Եթե միայն միսը հաշվենք, բանակն օրական ուտում էր 4000 ոչխար: Տարեկան մոտ 1,5 միլիոն ոչխար: Տիգրանի տիրապետության 40 տարում, 60 միլիոն ոչխար: Կաթնամթերքն ու հացամթերքը չենք էլ հաշվի:
    :
    Թերևս պետք է նշեմ, որ 300.000 թիվը չի վերաբերվում կանոնավոր բանակին: Դրա հիմնական մասը աշխարհազոր չէր, բայց հողագործ-անասնապահ զինվորներն էին (ռուսական կազակների նման, կամ մոնղոլ-թաթարական զորքի նման, այդպիսին էր նաև այրուձիու մեծամասնությունը` Սյունիքի և Արցախի բնակչությունից էր մեծամասնությունը հավաքագրվում): Այսինքն դրանք զենքին տիրապետող, ռազմիկի դաստիարակություն ստացած, բայց կանոնավոր բանակում չծառայող մարդիք էին: Հետևաբար սրանց մեծ մասը պատերազմի ժամանակ իր սննդի մի մասն ինքն էր հոգում` սա ընդունված բան էր շատ-ևշատ բանակներում: Զորքը ձուկ էր որսում, որս անում, պտուղ-բանջարեղեն հավագում, նաև կերակրվում էր տվյալ տարածքի բնակչության հաշվին:
    Նախ 60.000 կգ միսը դա 4000 ոչխար չէ` 15 կգանոցը ոչխար չի գառնուկ է : Լավ, ենթադրենք այդպես, օրական 4000x365=1.460.000 ոչխար տարեկան: Հաշվի առնելով այն փաստը, որ հայերը “այծերի երկրից” էին, ապա դա մոտավորապես ոչխարի 1.000 նորմալ չափի հոտ էր` մոտ 1.500-2.000 գյուղի հոտ: Հույնիսկ հիմա հայսատանի եզդիների մեկ ընտանիքը մի քանի հարյուր ոչխար է կարողանում պահել
    81.000լ կաթ – մեկ “հայկական” կովը միջին օրականով տալիս է մոտ 7-8լ կաթ` այսինքն 10.000 կով` միթե սա մեծ թիվ է “ծովից ծովի” համար ?
    Այ հացամթերքի հարցը իրոք լուրջ է, սակայն պետ է հաշվի առնել նաև, որ սննդի մեջ զգալի մաս էին կազմում նաև ընդեղենը, ձուն (օրը 1.000.000 ձուն նույնիսկ հիմա ձիծաղելի թիվ է` ՀՀ օրական սպառվում է մոտ 1.500.000 ձու!!!)
    Սակայն նույնիսկ ընդհանուր Տիգրանական բանակի համար 300.000 մեծ թիվ չէր:
    Միայն արքայական և իշխանական կանոնավոր զորքը պետք է որ կազմեր առնվազն 80-100.000 (էլ ինչ “արքաից արքա, որ գոնե 30-40.000 զորք չունենա, կամ էլ ինչ մեծ իշխան, որ գոնե 1500-2000 զորք չունենա”, էլ չեն ասում մանր ազնվականները` միայն իրենց ընտանիքներով-տոհմերով 100-200 մարդ)
    Բավական է հիշել միայն, որ բագրատունիների օրոք, 3 անգամ փոքր տարածքի արքաները ունեցել են մինչև 100.000 կանոնավոր բանակ (սա արդեն բավականին մոտ ժամանակներ են և ավելի հավաստի փաստեր)
    Սրան գումարելով սահմանապահ և բերդ-քաղաքային կանոնավոր կայազորերը, դաշնակիցների զորքերը, ազատ ռազմիկները կստացվի մոտ 250-280.000, ընդ որում զորքի 10-15% ձիավոր էր` մոտ 25-30.000 (եթե նույնիսկ ամեն դաշնակից կամ ենթակա հարևան տրամադրեր 5.000 ռազմիկ, ապա միայն 50.000-ին մոտ միայն այլանց զորքն էր, սակայն ելնելով դաշնակիցների քանակից և “որակից” բխող որոշ դատողություններից, այդ զորքի թիվը կարելի է հաշվել մինչև 80.000)
    Այսինքն մոտ 250.000-280.000, միգուցե 300.000 չէ բայց առանց աշխարհազորի:!!!!!
    Օրինակ նույնիսկ միջնադարյան եվրոպայում իշխանական և թագավորական զորքի մինչև 80 տոկոսը կազմում էր աշխարհազորը, որն ի դեպ զինված էր մահակներվ, եղաններով (նաև փայտե), կացիններով, պարսատիկներով, նետերով և այլն:
    Ես համամիտ եմ այն մտքին, որ այդպիսի մեծաքանակ բանակը երբևիցէ չի գտնվել մեկ վայրում դրանք սփռված էին երկրով մեկ, սակայն արքայական արշավաններին, հնարավոր է որ մասնակցած լինի մինչև 100.000 զիրնվոր, իսկ երկրի պաշտպանությանը` բնական է էլ ավելի շատ:
    Ինչու ենք զարմանում` ընդամենը 2.500.000 բնակչություն ունեցող ՀՀ ունի մոտավորապես 50-55.000 (Արցախում տեղակայվածներն էլ հետը) կանոնավոր բանակ և դա ընդամենը 45հզ քկմ տարածքում: Չեմ հաշվում ներքին գործերը, ԱԱ-ն և “ազնվականներին” )
    Արդյունքում ստացվում է , որ պետությունը մշտապես կերակրում է մոտ 60.000 մարդու` հիմնականում տեղական արտադրության սննդամթերքով (միայն հացահատիկի և ընդեղենի մեծ մասը բերվում է դրսից)
    Ըստ ինձ այն ժամանակվա հայաստանի բնակչությունը պետք է որ եղած լինի առնվազն 15-20 մլն: կարող եմ բացատրել: Նախ` տարածքը 10 անգամ մեծ էր, ընտանիքները բազմանդամ էին (այդ ավանդույթը պահպանվել էր նունիսկ մինչև 1950-ական թթ: 1915թ. հետո արևելյան հայաստանում բնակվում էր մոտ 600.000 հայ, իսկ ընդամենը 50-60 տարի հետո` 3մլն, չհաշված նաև այդ ընթացքում այլ երկրներ գաղթածներինՃ: Այսինքն, հաշվարկենք` 15.000.000/2 = 7.500.000 կանայք և աղջիկներ:
    7.500.000*20% = 1.500.000 չափահաս և զենք բռնելու ունակ տղամարդիք
    1.500.000*10% = 150.000 կանոնավոր բանակ` 10 չափահաս տղամարդուց 1-ը բանակում էր ծառայում:

    Ես պատմաբան չեմ, ընդամենը մաթեմատիկա և մի քիչ պատմության գրքեր

    Խնդրեմ, ուշադիր լսում և ընդունում եմ առողջ առարկությունները ))))))

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (30.04.2011), Moonwalker (30.04.2011), Արէա (16.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •