Ողջույն բոլորին:
Համեմատաբար վերջերս եմ միացել ակումբին այդ պատճառով նոր եմ փորձում ծանոթանալ նյութին: Առայժմ պոստերի կեսն եմ կարդացել, սակայն կարող եմ վստահաբար ասել, որ Լիոնին պետք է մի շատ մեծ շնորհակալություն հայտնել կատարած տիտանական աշխատանքի ու ազգանվեր գործի համար: Լիոնի անսպառ եռանդը բարի նախանձ է առաջացնում, իսկ նրա պատմական գիտելիքներն ուղղակի ապշեցուցիչ են: Բոլոր պատմաբանները, կամ առնվազն նրանց մեծ մասը, տիրապետում է պատմական այս կամ այն հատվածին, մյուսների մասին գիտե ընդհանուր ձևով: Առաջին անգամ եմ հանդիպում մի մարդու ով կատարելապես կամ համարյա կատարելապես գիտե հայերի հետ կապված ողջ պատմությունը:
Հետաքրքրությամբ կարդացել եմ Լիոնի պատմական հոդվածներն ու բանավեճերը մյուս ակումբակիցների հետ: Տրիբունի հետ երկխոսությունն առանձնապես կառանձնացնեի: Ցավոք բանավեճերի ընթացքում առավել հաճախ նկատվում էր հաղթելու ցանկություն, քան ճշմարտության բացահայտում: Սոսկալի մեծ ժամանակ էր հատկացված բրոշյուրների տպագրության վերաբերյալ խոսակցությանը, որը կարող էր տեղի չունենալ, եթե բանավիճողները ավելի տրամադրված լինեին լավ հասկանալ մեկմեկու: Սրան թերևս կարող եմ ավելացնել, որ ինքս անձամբ կցանկանայի ունենալ բոլոր հատորները, իսկ առավել հարմար կլիներ ունենալ և պահպանել 3 կամ 4 հատորով, քան 65: Մի խոսք էլ ասեմ գնի վերաբերյալ: Ինձ էլ սկզբում թանկ թվաց, բայց երևի ես ճիշտ չեմ:Ցավոք այդպիսին է մարդ արարածը: (Աղջիկներին խնդրում եմ այս մասը չկարդալ
Մենք սնապարծ թեթևությամբ մեծ գումար ենք ծախսում թեթևաբարո կանանց վրա, բայց չարչիի պես սակարկում ենք կանաչի վաճառողի հետ: Նման բան կարծեմ Բալզակն է ասել:
![]()
Գրքի մասին: Կարծում եմ լավ գիրքը միանգամից զանազանվում է մյուսների մեջ: Միանգամից աչքի ընկավ Լիոնի գիրքը, որը մի քառորդ ժամ կլանված ուսումնասիրեցի հենց գրախանութում: Առայժմ մեկն եմ գնել, մյուսներին ծանոթացել եմ Լիոնի այստեղի հղումներով: Ինչքանով, որ ես ծանոթ եմ պատմությանը, իսկ որոշ պատմական հատվածներ, հավատացնում եմ, ես գիտեմ բավական մանրամասնորեն, կարող եմ ասել, որ Լիոնի բերված փաստարկները հավաստի են: Կան իհարկե որոշ բաներ, որոնք ինձ այնքան էլ համոզիչ չեն թվում, բայց դրանց ես վատ եմ ծանոթ և բացատրությունը հույս ունեմ ստանալ հենց հեղինակից:
Գրքի թերությունն եմ համարում, թող ների ինձ հեղինակը, գրված չոր, անհասկանալի ու անհամակրելի ոճը: Սա առավելապես զարմացնում է, քանզի Լիոնի գրված հղումներից երևում է, որ նա շատ հաջող կերպով կարող է շարադրել իր ուզածը: Եթե հեղինակը երկրորդ անգամ պետք է հրատարակի իր աշխատությունը, ապա կխնդրեի ուշադրություն դարձնել շարքային ընթերցողի դիտողությունը: Ինչ վերաբերվում է նկարների վերանկարելուն, ապա կարելի է անել կարելի է և չանել: Իհարկե շատ լավ կլինի որ վերանկարվի: Պատրաստ եմ աջակցել հեղինակին նկարիչ գտնելու հարցում, տպագրելիս նույնպես կարող եմ օգտակար լինել:
Էջանիշներ