User Tag List

Էջ 62 89-ից ԱռաջինԱռաջին ... 125258596061626364656672 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 916 համարից մինչև 930 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

  1. #916
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ պատերազմը շարունակվում էր: 1367 թ-ի գարնանը Աթալիայի կայազորը ապստամբեց և փորձեց քաղաքը հանձնել մամլուքներին: Սակայն Կոստանդին IV-ի և սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի (մոտ 14.000) և Կիպրոսի (մոտ 3.000) թագավորությունների միացյալ բանակը, ինչպես նաև Հիվանդախնամների օրդենը (մոտ 500) հետ գրավեցին քաղաքը: Հարմար ավարից զրկված մամլուքները, պատասխան հարվածն ուղղեցին Կոռիկոսին, սակայն Կիլիկիայի և Կիպրոսի թագավորությունների միացյալ բանակը այս անգամ ևս հաջողությամբ պաշտպանեց այն:

    Կրած անհաջողությունները խիստ կատաղեցրեցին սահմանային պատերազմում հեշտ հաջողություն ակնկալող Բարքուքին, որը, կենտրոնացնելով սուլթանության հիմնական ուժերը, սկսեց պատրաստվել նոր հարձակման: Իսկ այդ ընթացքում հայերը փորձեցին ազատագրել իրենց սիրելի նավահանգիստը:

    1367 ամառ – Այասի ճ-մ

    Սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) պաշարեց քաղաքը Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 1.000): Միաժամանակ Կիպրոսի թագավորության (3.000 զինվոր, 28 նավ), ինչպես նաև Հիվանդախնամների օրդենի (120 զինվոր, 4 նավ) նավատորմը ու բանակը ևս մոտեցան քաղաքին ու վերջինիս շրջափակումը իրականացրեցին ծովի կողմից:
    I փուլ – Քրիստոնյաները ծովից ու ցամաքից անցան համակցված հարձակման և համառ մարտերով մտան քաղաք: Թշնամու կայազորի մնացորդը պատսպարվեց քաղաքի միջնաբերդում:
    II փուլ – Քրիստոնյաները պաշարեցին միջնաբերդը, բայց, այդպես էլ որևէ արդյունքի չհասնելով, թողեցին քաղաքը և նահանջեցին:
    Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 100, թշնամին` մոտ 500 զինվոր:

    Սա Հայոց նավահագստի վերջն էր: Այս դեպքերից հետո քինախնդիր մամլուքները հիմնահատակ ավերեցին Այասը, ընդ որում ավերեցին այն աստիճան, որ նույնիսկ հիմա էլ մասնագետները դժվարանում են մատնանշել քաղաքի կոնկրետ տեղը:

    Մեր Կիլիկիո անմար սրտով,
    Մեր պապերի կարոտ էրգրով
    Հուսու ճերմակ առագաստով
    Գացինք բաց ծով...


    Այս տողերը կարդալիս ամեն անգամ ինձ թվում է, թե դրանք նվիված են Այասին, հայոց շնորհաշատ ու գեղեցիկ այդ նավահագստին, որին այդպիսի դաժան ճակատագիր վիճակվեց…
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (14.10.2010)

  3. #917
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1367 թվականի աշնանը արդեն վաղուց թշնամու հենակետի վերածված Տարսոնից մամլուքները նոր արշավանք սկսեցին Հայոց մայրաքաղաքի ուղղությամբ: Սակայն Սիսի ճ-մ-ում Կոստանդին IV-ի և սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) հաղթեց մայրաքաղաքի շրջակայքն ասպատակող Մամլուքյան սուլթանության բանակին (12.000): Ծանր կորուստներ կրած թշնամին շպրտվեց ելման դիրքեր:

    Մոտ մեկ տարի ծախսելով նախապատրաստությունների վրա, 1369 թ-ի գարնանը Մամլուքյան սուլթանությունը ձեռնարկեց իր ամենախոշոր հարձակումներից մեկը Սիսի ուղղությամբ:

    1369 մայիսի 20 - 21– Սիսի ճ-մ

    Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) սկսեց մոտենալ Հայոց թագավորության մայրաքաղաքին: Տեղեկանալով այդ մասին` Կոստանդին IV-ի և սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 20.000) ամուր պաշտպանական դիրքեր գրավեց Սիս գետի մոտ` մարտակարգի կենտրոնում ունենալով գետի վրայով ձգվող կամուրջը:
    I փուլ – Մայիսի 20-ի առավոտյան թշնամին անցավ գրոհի, որի արդյունքում բռնկվեց համառ մարտ:
    II փուլ – Կեսօրին աննկատ կերպով թշնամու թիկունք անցած Հայկական բանակի խոշոր ուժերը թիկունքից, իսկ հիմնական բանակը` ճակատից, համակցված հարված հասցրեցին թշնամուն և, ծանր կորուստներ պատճառելով վերջինիս, ետ շպրտեցին ելման դիրքեր:
    III փուլ – Մայիսի 21-ի առավոտյան թշնամին կրկին անցավ հարձակման, որի արդյունքում համառ մարտը վերսկսվեց: Ցանկանալով բեկում մտցնել մարտի մեջ` Լիպարիտ սպարապետը, հիմնական բանակի ղեկավարությունը և կենտրոնում գտնվող կամրջի պահպանությունը թողնելով Հայոց արքային, հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատով կենտրոնում անցավ վճռական գրոհի, ճեղքեց հակառակորդի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը և ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն:
    IV փուլ – Օգտվելով թվական գերակշռությունից` Մամլուքյան սուլթանության բանակը վերականգնեց մարտակարգը և, հիմնական ուժերով շրջապատելով Լիպարիտի ջոկատին, միաժամանակ հզոր հարձակում սկսեց նաև կամրջի ուղղությամբ: Հայոց սպարապետի գլխավորած ջոկատը, ետ մղելով թշնամու հարվածները, սկսեց մարտերով նահանջել կամրջի ուղղությամբ: Այդ ընթացքում, սակայն, կամրջի մոտ մարտնչող Հայկական բանակը չդիմացավ թշնամու հարվածներին և, լքելով դիրքերը, Կոստանդին IV-ի գլխավորությամբ ապաստանեց Սիսում:
    V փուլ – Թշնամին շրջապատեց սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորությամբ անզիջում կերպով մարտնչող Հայկական ջոկատին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում թեև Հայ ռազմիկների զգալի մասին հաջողվեց դուրս գալ շրջապատումից և հեռանալ, սակայն, Հայոց սպարապետն ու 204 ռազմիկներ շրջապատվեցին և, կռվելով մինչև վերջ, զոհվեցին:
    Հայերը կորցրին մոտ 4.000, թշնամին` մոտ 12.000 զինվոր: Մայիսի 22-ին Սիսում ամրացած Հայկական բանակը սկսեց աստիճանաբար համալրումներ ստանալ: Տեղեկանալով այդ մասին` ծանր կորուստներ կրած Մամլուքյան սուլթանության բանակը, խուսափելով նոր ճակատամարտից, նահանջեց...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (15.10.2010)

  5. #918
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1369 թ-ի մայիսի 20 – 21-ի Սիսի ճ-մ-ը մեր պատմության թերևս ամենատարօրինակ և այդպես էլ բավարար վերլուծության չենթարկված մարտերից մեկն է: Իր ժամանակի Կիլիկիայում լուրեր էին պտտվում, ու դրանց արձագանքը որոշակիորեն զգացվում է ժամանակի հիշատակարաններում, որ քաջարի սպարապետի մահվան մեղքը իրականում ընկնում էր Հայոց արքայի վրա, որը, դրսևորելով փոքրհոգություն և երկչոտություն, ժամանակից շուտ լքեց դիրքերը ու չապահովեց մարտերով դեպի կամուրջը շարժվող Հայ ռազմիկների նահանջը:

    Այս կապակցությամբ արտահայտվել են տարբեր կարծիքներ: Օրինակ, Հայկ Խաչատրյանը մեղադրում է Կոստանդին IV-ին և, որպես ամեն ինչի սկզբնապատճառ, մատնանշում է վերջինիս երկյուղը իր դեմ նյութվող դավադրությունից. իբր արքան վախեցել է, որ կամրջի մոտ մղվող մարտի ընթացքում դավադիրները այնպես կանեն, որ ինքը կգերվի կամ կզոհվի: Նույն հեղինակը կարծիք է հայտնում նաև, որ արքան հենց այդ ժամանակ լուր է ստացել, որ Սիսում ունիթորները դավադրություն են նյութում և ուզում են գրավել մայրաքաղաքը:

    Չունենալով այս պնդումը հաստատող ուղղակի ապացույցներ` կարելի է կարծել, որ իրականում բացասական ազդեցություն են ունեցել մի շարք հանգամանքներ, որոնք, գումարվելով իրար, բերել են ողբերգական արդյունքի: Ըստ երևույթին ճիշտ է կարծել, որ մի կողմից և արքան էր անարի, անվճռական ու կասկածամիտ, մյուս կողմից էլ մամլուքներն էին քանակապես չափից ավելի գերակշռում հայերին: Արդյունքում կարելի է կարծել, որ ի վնաս հայերի դասավորված բացասական գործոնների հենց այս ամբողջությունն էր, որ իր ողբերգական դերը խաղաց քաջարի Լիպարիտի զոհվելու գործում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (18.10.2010)

  7. #919
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիպարիտ Քաջ Օրբելյանի զոհվելուց հետո սպարապետ նշանակվեց Կոստանդին III-ի եղբայր և հանգուցյալ արքայի հայր Հեթում Քաջ Հեթումյանը: Բարեբախտաբար այս անգամ ևս ընտրությունը հաջող էր: Հեթումը ոչ միայն քաջ էր ու արժանի կերպով էր կրում այդ պատվանունը, այլև աչքի էր ընկնում նաև զորավարական մեծ ունակություններով և պետական մտածելակերպով: Ի տարբերություն բավականին դժգույն և, հատկապես վերջին իրադարձություններից հետո հեղինակազրկված իր արքայի, Հեթում Քաջ Հեթումյանը հանդիսացավ այն պայծառ կետը, որը կարողացավ որոշակիորեն լուսավորել Հայոց թագավորության դժգույն մայրամուտը:

    1370 թ-ի դեկտեմբերի 11-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 20.000) ասպատակեց Սիսի շրջակայքը, սակայն, խուսափելով Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորությամբ առաջխաղացած Հայկական բանակից, նահանջեց:

    1373 թ-ի գարնանը թշնամին կրկին մոտեցավ Սիսի պարիսպներին, բայց Կոստանդին IV-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 5.000) Սիսի գիշերային ճ-մ-ում անակնկալ հարձակումով ծանր պարտության մատնեց Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 10.000):

    Այս անգամ ևս հաջողությունը հայերի կողմում էր, բայց հետագան տեսնել Կոստանդին IV-ին արդեն վիճակված չէր: Նույն տարվա ամռանն էլ Հայոց արքան մահացավ, ընդ որում այդպես էլ բաց թողնելով այն հարցը, թե բնական էր արդյոք իր մահը, թե նա այնուհանդերձ զոհ գնաց կրկին գլուխ բարձրացրած ունիթորների դավադրությանը…
    Վերջին խմբագրող՝ Lion: 19.10.2010, 07:53:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (21.10.2010)

  9. #920
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արքայի մահից հետո երկրի ղեկին գրեթե մեկ տարի կրկին կանգնեց գեղեցկուհի Մարիունը, սակայն ունիթորների հովերով տարված այս տիրուհին այդպես էլ չկարողացավ հասնել որևէ իրական իշխանության: Երկրում փաստացի հաստատվել էր անիշխանություն: Այս պայմաններում հակաունիթորները ու նախևառաջ սպարապետ Հեթումը որպես արքայության թեկնածու սկսեցին առաջ քաշել Հեթումի մյուս որդի Կոստանդինին: Բայց այդ տարիներին աստիճանաբար ուժեղացել էին նաև ունիթորների դիրքերը, կապված հատկապես այն բանի հետ, որ Կիպրոսի թագավորությունը պաշտպանական հարցերում որոշակի օգնություն էր ցույց տալիս Կիլիկիայի թագավորությանը: Այս պայմաններում Հեթումն ու իրենց կողմնակիցները հարմար չգտան առաջ ընկնել և նախաձեռնությունը գիտակցաբար զիջեցին ունիթորներին:

    1374 թ-ի մարտին մի խումբ հայ իշխաններ նամակ գրեցին մի ժամանակ իր ընտանիքի հետ Կիլիկիայից փախուստի դիմած և այդ ժամանակ Կիպրոսում բնակվող Ջիվան Լուսինյանի որդի երեսուներկուամյա Լևոնին` առաջարկելով նրան գալ Կիլիկիա ու զբաղեցնել թափուր մնացած հայկական գահը:

    Ինչպես արդեն ասվել է, Լևոնը մորական կողմից վրացի էր, իսկ հորական կողմից` ֆրանսիացի: Նրա մեջ բնականաբար կար նաև հայկական արյուն, թեև նա ինքը իրեն որևէ կերպ հայ չէր համարում: Լևոնը իրեն չէր համարում նաև վրացի կամ ֆրանսիացի: Նա նույնիսկ ֆրանսերեն էլ կարգին չէր հասկանում, իսկ վրացերեն ու լատիներեն ընդհանրապես չգիտեր: Դրա փոխարեն Լևոնը հիանալի տիրապետում էր հայերենին, իտալերենի ու արաբերենին: Հայոց արքայության այս թեկնածուն ըստ էության իրենից ներկայացնում էր ազգերի ու բնավորությունների այն յուրօրինակ խառնուրդներից մեկը, որը բնորոշ էր իր ժամանակին ու տարածաշրջանին և առաջացել էր խաչակրաց բուռն արշավանքների դարաշրջանում տարբեր ազգերի ներկայացուցիչների խառնուրդի արդյունքում:

    1344 թ-ին մոր և եղբոր հետ Կոռիկոսից փախուստի դիմելուց հետո Լևոնը բնակություն հաստատեց Կիպրոսում և Սուլթանիայի ջանքերով այստեղ ոչ միայն լավ կրթություն ստացավ, այլև ձեռք բերեց մարդկային դրական որակներ. Լևոնը կենսուրախ էր ու շփվող, կարողանում էր հեշտությամբ իր օգտին տրամադրել մարդկանց և շահել նրանց սրտերը: Բայց արքայության ապագա այս թեկնածուն ուներ նաև թերություններ – Լևոնը կամային հատկանիշերի պակաս ուներ, լավ չէր ճանաչում մարդկանց, այնքան էլ խորաթափանց չէր և չէր կարողանում զգալ հասարակական զարգացումները: Բայց կար նաև մեկ ուրիշ թերություն ևս. Լևոնը ոչ միայն մոլի կաթոլիկ էր, այլև նրան, որպես տիպիկ միջնադարյան ազնվականի, ընդհանրապես չէր հուզում այն հարցը, որ իր ապագա հպատակների մեծագույն մասը դեմ է կաթոլիկությանը:

    Կիպրոսում հաստատվելու հետո Սուլթանիան ու իր որդիները, որպես Լուսինյանների շառավիղներ, վայելում էին տեղի Լուսինյան արքայատոհմի բարեհաճությունը և որևէ կարիք չէին քաշում: Երիտասարդ եղբայրները առաջ գնացին հատկապես այն բանից հետո, երբ Կիպրոսի արքա դարձավ Պետրոս I-ը (1359-1369): Կենսուրախ այս արքան ամեն կերպ հովանավորում էր իր հեռավոր ազգականներին և հաճախ նրանց կարևոր հանձնարարություններ էր տալիս: Ավելին, 1360-ական թվականների սկզբին Պետրոս I-ը, չնայած այն բանին, որ հայոց գահը թափուր չէր, խնդիր դրեց եղբայրներից որևէ մեկին հռչակել Հայոց թագավոր և այդ նպատակով բանակցություններ սկսեց Հռոմի պապի հետ: Ու թեև այս բանակցությունների ժամանակ գործերով Իտալիայում գտնվող եղբայրներից Բոհեմունդը հանկարծամահ եղավ, սակայն Պոտրսը կարողացավ հասնել նրան, որ 1364 թ-ին իր հատուկ կոնդակով Հռոմի պապը Լևոնին ճանաչեց Հայոց թագավոր: Ճանաչումը առժամանակ որևէ գործնական հետևանք չունեցավ և չէր էլ կարող ունենալ, բայց Լևոնը համենայն դեպս կոնդակը պահեց խնամքով:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (21.10.2010)

  11. #921
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1368 թ-ի վերջին Լևոնը նշանվեց Հունաստանի Արկադիա մարզի իշխանի դուստր Կատերինայի հետ, սակայն նրանց ամուսնությանը այդպես էլ վիճակված չէր իրականանալ: 1369 թվականի հունվարին Պետրոսը զոհ գնաց դավադրությանը, որից հետո Կիպրոսի նոր արքա հռչակվեց նրա փոքրիկ որդի Պետրոս II-ը (1369-1382): Փոքրիկ արքայի խնամակալ հռչակվեց սպանված արքայի եղբայր Հովհաննեսը, որը տանել չէր կարողանում Լևոնին: Որևէ կերպ վերջինիս վնաս տալու նպատակով Հովհաննեսը արգելեց Լևոնին հեռանալ Կիպրոսից, ինչն էլ պատճառ հանդիսացավ նախատեսվող ամուսնության խափանմանը: Այս դեպքերից որոշակիորեն հուսահատված Լևոնը կարճ ժամանակ անց ամուսնացավ Մարգարիտա Սուասոնի հետ, որը Ֆամագուստայի պայլ Հովհաննեսի դուստրն էր, Կանդելիոնի իշխանի այրին և պատկանում էր գերմանական հայտնի Սաքսոնյան թագավորական տանը: Մարգարիտան ուներ մի աղջիկ Ֆենյա անունով:

    Հետագա տարիներին Լևոնի գործերը ավելի վատացան և նրա ընտանիքը աստիճանաբար հայտնվեց կարիքի մեջ: Վիճակը հատկապես բարդացավ 1373-1374 թվականներին: Այդ տարիներին Կիպրոսը ներքաշվեց Ջենովայի Հանրապետության հետ անակնկալ ծագած պատերազմի մեջ և ծանր հարված ստացավ կղզի մտած ջենովացիներից: Ջենովացիները գրավեցին գրեթե ողջ կղզին և շատերի թվում գերեցին նաև Լևոնին ու իր ընտանիքին: Ազատություն ձեռք բերելու համար Լևոնը ներկայացրեց Հռոմի պապի կոնդակը, սակայն իտալացի հրամանատարի վրա դա որևէ ազդեցություն չունեցավ: Ի վերջո Լևոնը վաճառեց այն ամենն, ինչ ուներ և միայն այդ գնով կարողացավ իր ու իր ընտանիքի համար ազատություն ձեռք բերել: Այս պայմաններում հայերից ստացված առաջարկը գալ ու զբաղեցնել թափուր մնացած հայկական գահը իրոք որ հանդիսացավ ստեղծված իրավիճակից գրեթե միակ ելքը…

    Ազատություն ստանալուց հետո Լևոնը հատուկ հրովարտակով Կիլիկիա ուղարկեց իր ազգական Բարդուղոմեոս Լուսինյանին և իր եղբոր այրի Ռեմի կոմսուհուն: Այս երկուսը Կիլիկիայում կապ հաստատեցին Լիպարիտի եղբայր Վասիլ Օրբելյանի հետ, որից հետո ներկայացան Մարիունին: Որոշվեց, որ մինչ արքայի ժամանումը երկիրը կկառավարի յուրօրինակ այս խնամակալական խորհուրդը, իսկ ռազմական գործերը կշարունակի վարել Հեթում Քաջ Հեթումյանը: Հենց այդ օրերին մահացել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Կոստանդին V Սսեցին (1372-1374), նոր կաթողիկոս դեռ չկար և հասկանալի այս պատճառով խնամակալական խորհրդում կաթողիկոսը չընդգրկվեց:

    1374 թ-ի ապրիլի 1-ին Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Պողոս I-ը (1374-1377), իսկ հաջորդ օրը` ապրիլի 2-ին Լևոնը, Սուլթանիան, Մարգարիտան, Լևոնի թիկնապահ Սոհիե Դուլկարտը և զինակիր-ասպետ Մաթեոս Դե Ծապպին ծպտյալ կերպով ժամանեցին Կոռիկոս: Թողնելով կանանց այստեղ` Լևոնը իր թիկնապահի ու զինակրի հետ ուղղություն վերցրեց դեպի Սիս` քաղաքին մոտենալով հուլիսի 26-ին: Հուլիսի 27-ին սսեցիները իրենց ավանդական զուռնա դհոլով դիմավորեցին նոր ժամանած արքային և իր ուղեկիցներին: Օգոստոսի 6-ին Սիս հասան նաև արքայի մայրն ու կինը: Նույն թվականի սեպտեմբերին էլ Լևոնը ունեցավ զույգ աղջիկ, որոնցից մեկին անվանեց Մարիամ, իսկ մյուսին` Կատերինա: Սեպտեմբերի սկզբին Լևոնը իր խորթ դուստր Ֆենյային ամուսնացրեց Կոռիկոսի երիտասարդ իշխան, հայրենանվեր Օշինի որդի Շահան Հեթումյանի հետ:

    1374 թ-ի սեպտեմբերի 14-ին Սիսի սուրբ Սոֆիա տաճարում Լևոնը ընդունեց Հայոց թագը: Կիլիկիայի թագավորության արքա հռչակվեց Լևոնը` Լևոն V-ը (1374-1375):
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (21.10.2010)

  13. #922
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէր հասցրել դեռ նոր արքան սովորել հայկական գահին, երբ այս ամենի մասին տեղեկացած մամլուքները կրկին հարձակման նետեցին իրենց մանկլավիկներին:

    1374 աշուն – Սիսի պաշտպանությունը

    Ղարամանյանների էմիրության բանակը (մոտ 50.000) պաշարեց քաղաքը Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000): Ընդ որում Հայոց սպարապետը Հայկական բանակի հիմնական մասը (մոտ 15.000) գիտակցաբար թողեց թշնամու թիկունքում` պարտիզանական գործողություններ իրականացնելու համար:
    I փուլ – Հեթումի գլխավորած բանակը անակնկալ հարձակումով հաղթեց քաղաքը պաշարած թշնամուն պարեն տանող ջոկատին (մոտ 3.000), խլեց պարենը և այն հաջողությամբ մտցրեց քաղաք:
    II փուլ – Ղարամանյանների էմիրության բանակը մի քանի անգամ գրոհեց քաղաքի վրա, սակայն, ծանր կորուստներ կրելով հատկապես Հայկական բանակի նետաձիգների գործողություններից, ետ շպրտվեց ելման դիրքեր: Դրանից հետո վերջինս թողեց քաղաքի պաշարումը և նահանջեց:
    Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 4.000 զինվոր:

    "Մեր արևմտյան հարևանները, որոնք գիտեին տեղի ունեցող թեժ մարտերի մասին, մեզ շնորհակալական ջերմ խոսքեր էին հղում, բայց այդպես էլ երբեք օժանդակ ուժեր չուղարկեցին... "

    Գրականության գիտակները իհարկե, կհաստատեն, թե որտեղից են այս խոսքերը, ինչ առիթով են ասվել և ում են պատկանում, բայց կարծում եմ, որ մեր դեպքում ևս դրանք ավելին, քան տեղին են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (22.10.2010)

  15. #923
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորընծա արքային չափազանց քիչ ժամանակ էր հատկացված երկրի պաշտպանության ուղղությամբ որևէ գործուն քայլ ձեռնարկելու համար և առավելագույնը, որ վերջինս կարողացավ անել, եվրոպացի վարձկանների մի ջոկատի կազմակերպումն էր: Իսկ թշնամին ոչ միայն ոչ մի վայրկյան չէր դարադեցնում սպառնալիքները, այլև այս անգամ Բարքուքը կարծես թե վերջնականապես էր որոշել ոչնչացնել Հայոց թագավորությյունը:

    1374 դեկտեմբերին Մամլուքյան սուլթանության, ինչպես նաև Ղարամանյանների և Արաթենյանների էմիրությունների միացյալ հսկայական բանակը (մոտ 120.000, որից 60.000 հեծյալ), նպատակ ունենալով գրավել Հայոց մայրաքաղաքը, ներխուժեց Կիլիկիայի թագավորության տարածք: Ստեղծված պայմաններում խոսք իսկ չէր կարող գնալ բաց ճակատամարտի մասին և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Հայկական բանակը անցավ պարտիզանական հարվածների: Ընդ որում Հայկական բանակի ղեկավարությունը նախատեսել էր, ամուր պաշտպանություն կազմակերպելով մայրաքաղաքում, բանակային հիմնական ուժերը թողնել մայրաքաղաքից դուրս` նպատակ ունենալով մշտական սպառնալիքներ ստեղծելու և թշնամուն կորուստներ պատճառելու միջոցով ի վերջո ստիպելով հակառակորդին նահանջել:

    Հայկական բանակի պարտիզանական հարվածներին ենթարկվող մահմեդական հորդան 1374 թ-ի դեկտեմբերից սկսեց դանդաղորեն շարժվել Սիսի ուղղությամբ և 1375 թ-ի հունվարի հենց սկզբի օրերին Հայոց մայրաքաղաքը պաշարվեց...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (25.10.2010)

  17. #924
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1375 հունվարի 5 - ապրիլի 22 – Սիսի գրավումը

    Մամլուքյան սուլթանության, ինչպես նաև Ղարամանյանների և Արաթենյանների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 113.000 ռազմիկ) պաշարեց Հայոց թագավորության մայրաքաղաքը Լևոն V-ի, Շահան Հեթումյանի և ասպետ Սոհիե Դուլկարտի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000 ռազմիկ, այդ թվում ֆրանսիացիներ):
    I փուլ – Հունվարի 5-ին թշնամին անցավ վճռական գրոհի և, հաղթահարելով Հայկական բանակի դիմադրությունը, մտավ քաղաք: Հայոց արքայի գլխավորած մայրաքաղաքի կայազորի մնացորդը ամրացավ միջնաբերդում:
    II փուլ – Հունվարի 6-ի վաղ լուսաբացից Մամլուքյան սուլթանության բանակը հզոր գրոհ կազմակերպեց միջնաբերդի ուղղությամբ, բայց ողջ օրը տևած համառ մարտում ետ շպրտվեց ելման դիրքեր: Ընդ որում մարտին անձամբ մասնակցող Հայոց արքան ծանր վերք ստացավ ծնոտին հարվածած հակառակորդի նիզականետ մեքենայից արձակված նիզակից:
    III փուլ – Երեկոյան թշնամին անցավ վճռական գրոհի, սակայն Հայկական բանակը, օգտվելով նրանից, որ միջնաբերդ տանող նեղ ճանապարհը հնարավորություն չէր տալիս վերջինիս օգտագործել սեփական թվական գերակշռությունը, հզոր հակագրոհով ծանր կորուստներ պատճառեց Մամլուքյան սուլթանության բանակին և մղեց ելման դիրքեր:
    IV փուլ – Հունվարի 7-ից ապրիլի 20-ը թշնամին, զերծ մնալով գրոհներից, ուժեղացրեց միջնաբերդի պաշարումը` նախատեսելով գրավել այն սովի շնորհիվ: Այս ընթացքում քաղաքից դուրս գործող Հայկական բանակը Հայոց սպարապետի անձնական ղեկավարությամբ հզոր հարվածներ հասցրեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց վերջինիս` մարտերից մեկում գերելով Մամլուքյան սուլթանի որդուն` ապագա սուլթան ալ-Մանսուրին:
    V փուլ – Ապրիլի 20-ի առավոտյան Հայոց արքայի դեմ դավադրություն կազմած, թշնամու կողմից կաշառված և միջնաբերդը թշնամուն հանձնել փորձող ֆրանսիացի ռազմիկները, տապարներով կոտրելով միջնաբերդի աշտարակներից մեկում գտնվող Լևոն V-ի հանգստարանի դռները, ներս մտան ու փորձեցին սպանել վերջինիս: Ու թեև Հայոց արքան կարողացավ պատուհանից պարանով ներքև իջնել և փրկվել, սակայն միջնաբերդի Հայկական կայազորը չկարողացավ դուրս մղել դավադիրներին նրանց գրաված աշտարակից, քանի որ աշտարակին կարելի էր մոտենալ միայն մոտ մեկ մետր լայնություն ունեցող նեղ կամրջով:
    VI փուլ – Կեսօրին աշտարակում ամրացած դավադիրները սկսեցին պարանների օգնությամբ աշտարակ բարձրացնել թշնամու ռազմիկներին: Երեկոյան, սակայն, աշտարակի սենյակներից մեկում թաքնված Հայոց արքայի մի քանի թիկնապահների հաջողվեց անակնկալ հարձակվել զգուշությունը կորցրած ֆրանսիացիների ու թշնամու ռազմիկների վրա և, ոչնչացնելով նրանց, գրավել աշտարակը:
    VII փուլ – Ապրիլի 21-ին Հայկական բանակը ողջ օրը ետ մղեց թշնամու գրոհները: Սակայն չնայած դրան` հուսալքված Լևոն V-ը, անհեռանկար համարելով հետագա պայքարի շարունակումը, ապրիլի 22-ին դադարեցրեց դիմադրությունը և հանձնվեց:
    Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Լևոն V-ը, Ամենայն Հայոց կաթողիկոս Պողոս I Սսեցին, Հայոց արքայի ընտանիքը ու արքունիքը, Շահան Հեթումյանը, Սոհիե Դուլկարտը, նախկին թագուհի Մարիունը և այլոք գերվեցին ու տեղափոխվեցին Կահիրե:

    Հայ-Մամլուքաղարամանյան III պատերազմն ավարտվեց: Արդյունքում Կիլիկիայի թագավորությունը զրկվեց իր տարածքի մեծագույն մասից և սահմանափակվեց Լեռնային Կիլիկիայով, որտեղ կենտրոնացած Հայկական բանակը և իշխանները սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի օժանդակությամբ Կիլիկիայի թագավորության նոր արքա հռչակեցին Հեթումի որդի Կոստանդինին` Կոստանդին V-ին:
    Վերջին խմբագրող՝ Lion: 26.10.2010, 07:52:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (26.10.2010), Մեղապարտ (01.11.2010)

  19. #925
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծանր պատմվածք ստացվեց ու ծանր նոտայի վրա եմ ես այն ընդհատում: Բայց ամեն ինչ չէր, որ վերջացած էր: Մայրաքաղաքից դուրս դեռևս մնացել էին հայկական խոշոր ուժեր, իսկ սպարապետ Հեթումն էլ իր հերթին ոչ մի կերպ չէր համակերպվել ստեղծված իրավիճակի հետ: Ի հեճուկս սովետահայ պատմաբանների, որոնք Կիլիկիայի թագավորության պատմությունը սովորաբար վերջացնում են այս տխուր էպիզոդով, Հայոց այս թագավորության պատմությունը դեռ էլի ուներ շարունակվելու:

    Առջևում մենք դեռ կանդրադառնանք դրան, իսկ այժմ... այժմ եկեք մի պահ հանգստանանք, գեղեցիկ մի շեղում անենք և, ինչու չէ, մի քիչ էլ... երազենք: Մեծ անգլիացին ժամանակին ստեղծեց իր անմահ գործը և ամեն անգամ, երբ ես կարդում եմ այն, շատ ու շատ թաքնված և առաջին հայացքից աննկատ շերտեր ու նմանություններ եմ գտնում մեր պատմության հետ: Իհարկե ափսոս, որ կյանքը ավելի դաժան մի բան է, քան անգլիացու հեքիաթը, այնուհանդերձ եկեք հիանանք այս զարմանալի նմանությամբ ու մի քիչ էլ... երազենք:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Chuk: 27.10.2010, 08:48:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (27.10.2010)

  21. #926
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հ.Գ. Հուսով եմ, մոդեռատորները սույն պոստերը կընկալեն որպես Ակումբի կանոնադրության 2.2.4 կետի 2-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն արված գրառում ու հարցին շատ խիստ չեն մոտենա, մանավանդ, որ մեջբերված տողերի նախնական տարբերակի և հեղինակին, և ստեղծագործության բնօրինակին ակումբի մասնակիցների մեծ մասը լավ ծանոթ է
    Վերջին խմբագրող՝ Chuk: 27.10.2010, 08:51:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (27.10.2010), Մեղապարտ (01.11.2010)

  23. #927
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջույն բոլորին:
    Համեմատաբար վերջերս եմ միացել ակումբին այդ պատճառով նոր եմ փորձում ծանոթանալ նյութին: Առայժմ պոստերի կեսն եմ կարդացել, սակայն կարող եմ վստահաբար ասել, որ Լիոնին պետք է մի շատ մեծ շնորհակալություն հայտնել կատարած տիտանական աշխատանքի ու ազգանվեր գործի համար: Լիոնի անսպառ եռանդը բարի նախանձ է առաջացնում, իսկ նրա պատմական գիտելիքներն ուղղակի ապշեցուցիչ են: Բոլոր պատմաբանները, կամ առնվազն նրանց մեծ մասը, տիրապետում է պատմական այս կամ այն հատվածին, մյուսների մասին գիտե ընդհանուր ձևով: Առաջին անգամ եմ հանդիպում մի մարդու ով կատարելապես կամ համարյա կատարելապես գիտե հայերի հետ կապված ողջ պատմությունը:
    Հետաքրքրությամբ կարդացել եմ Լիոնի պատմական հոդվածներն ու բանավեճերը մյուս ակումբակիցների հետ: Տրիբունի հետ երկխոսությունն առանձնապես կառանձնացնեի: Ցավոք բանավեճերի ընթացքում առավել հաճախ նկատվում էր հաղթելու ցանկություն, քան ճշմարտության բացահայտում: Սոսկալի մեծ ժամանակ էր հատկացված բրոշյուրների տպագրության վերաբերյալ խոսակցությանը, որը կարող էր տեղի չունենալ, եթե բանավիճողները ավելի տրամադրված լինեին լավ հասկանալ մեկմեկու: Սրան թերևս կարող եմ ավելացնել, որ ինքս անձամբ կցանկանայի ունենալ բոլոր հատորները, իսկ առավել հարմար կլիներ ունենալ և պահպանել 3 կամ 4 հատորով, քան 65: Մի խոսք էլ ասեմ գնի վերաբերյալ: Ինձ էլ սկզբում թանկ թվաց, բայց երևի ես ճիշտ չեմ: Ցավոք այդպիսին է մարդ արարածը: (Աղջիկներին խնդրում եմ այս մասը չկարդալ Մենք սնապարծ թեթևությամբ մեծ գումար ենք ծախսում թեթևաբարո կանանց վրա, բայց չարչիի պես սակարկում ենք կանաչի վաճառողի հետ: Նման բան կարծեմ Բալզակն է ասել:
    Գրքի մասին: Կարծում եմ լավ գիրքը միանգամից զանազանվում է մյուսների մեջ: Միանգամից աչքի ընկավ Լիոնի գիրքը, որը մի քառորդ ժամ կլանված ուսումնասիրեցի հենց գրախանութում: Առայժմ մեկն եմ գնել, մյուսներին ծանոթացել եմ Լիոնի այստեղի հղումներով: Ինչքանով, որ ես ծանոթ եմ պատմությանը, իսկ որոշ պատմական հատվածներ, հավատացնում եմ, ես գիտեմ բավական մանրամասնորեն, կարող եմ ասել, որ Լիոնի բերված փաստարկները հավաստի են: Կան իհարկե որոշ բաներ, որոնք ինձ այնքան էլ համոզիչ չեն թվում, բայց դրանց ես վատ եմ ծանոթ և բացատրությունը հույս ունեմ ստանալ հենց հեղինակից:
    Գրքի թերությունն եմ համարում, թող ների ինձ հեղինակը, գրված չոր, անհասկանալի ու անհամակրելի ոճը: Սա առավելապես զարմացնում է, քանզի Լիոնի գրված հղումներից երևում է, որ նա շատ հաջող կերպով կարող է շարադրել իր ուզածը: Եթե հեղինակը երկրորդ անգամ պետք է հրատարակի իր աշխատությունը, ապա կխնդրեի ուշադրություն դարձնել շարքային ընթերցողի դիտողությունը: Ինչ վերաբերվում է նկարների վերանկարելուն, ապա կարելի է անել կարելի է և չանել: Իհարկե շատ լավ կլինի որ վերանկարվի: Պատրաստ եմ աջակցել հեղինակին նկարիչ գտնելու հարցում, տպագրելիս նույնպես կարող եմ օգտակար լինել:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (17.11.2010), Moonwalker (17.11.2010), Լեռնցի (17.11.2010)

  25. #928
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Malxas ջան, մերսի լավ խոսքերի համար: ) Գիրքը իր տեսակի մեջ առաջին փորձն էր ստեղծելու համընդգրկուն մի տարեգիրք մեր ազգի անցած ռազմական ուղու վերաբերյալ: Ինձնից առաջ ոչ հայերի և ոչ էլ այլ ազգի կապակցությամբ նման գործ չէր արվել: Ես փաստացի զրոյից հավաքեցի նման աշխատանք ստեղծելու ձև, մեթոդիկա: Ժամանակին ես շատ եմ մտածել այդ մասին և նույնիսկ ավելորդ չեմ գտել անհրաժեշտ պարզաբանումներ տալ ընթերցողիս Գիրք 1-ում.

    "...Ինչքան ինձ հայտնի է այս տեսքով նմանատիպ աշխատություն չի գրվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Դրա համար էլ սույն աշխատությունը գրելիս ես գրեթե զրոյից ստեղծեցի ոչ միայն լիովին նոր սկզբունքներ, այլև կառուցեցի նմանատիպ աշխատանք գրելու մեթոդական լրիվ նոր մի համակարգ: Սույն աշխատությունը գրելիս ես որպես ելակետ ընդունեցի իմ մեթոդը ձևավորած հետևյալ հիմնարար սկզբունքները...

    ...9. իրադարձությունները լուսաբանելիս հետևել հստակ սխեմայի` այսպես կոչված "Սխեմատիկ մոտեցման": Այսպես, ես պատերազմները և ճակատամարտերը նկարագրելիս սկզբում նշել եմ աշխատության մեջ իրադարձության հերթական թիվը (ընդ որում Հայկական բանակի մասնակցությամբ պատերազմները և ճակատամարտերը, ինչպես նաև ասպատակումները տրված են առանձին, իսկ օտար բանակների միջև Հայաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները` առանձին համարակալմամբ), այնուհետև նրա ժամանակը, ապա վայրը, իսկ վերջում` նկարագրել եմ իրադարձությունների ընթացքը: Աշխատությունում տեղ գտած պատերազմների և ճակատամարտերի մեծամասնությունը նկարագրելիս ես ղեկավարվել եմ այն սկզբունքով, որ պետք է անպայման նշվեն հակամարտող բանակների, ցանկալի է կոնկրետ իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե մոտավոր, թվակազմերը, ինչպես նաև, կրկին ցանկալի է կոնկրետ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե մոտավոր տարբերակով, կորուստները, որոնք ընդգրկում են սպանվածներին, վիրավորներին և գերիներին: Ընդ որում միայն առանձին դեպքերում եմ ես հարմար գտել կորուստները դիտարկել առանձին` ըստ սպանվածների, վիրավորների և գերիների
    ":

    Գնի պահով արդեն ասել եմ - ավելի էժան ուղղակի հնարավոր չէ գիրքը վաճառել, հակառակ դեպքում ինքն իր ծախսը չի փակի. այս թեմայում այդ մասին շատ է խոսվել: Ցավալի է, բայց փաստ է:

    Գիրքը հատորներով տպելու պահով ևս ժամանակին ասացի - այդպես եմ վարվել զուտ ֆինանսա-տեխնիկական առումով, թեև ասեմ, եթե Աստված ինձ ուժ և միջոցներ տա, վաղ թե ուշ գիրքը ես կտպեմ մեկ ամբողջական, մեծ տեսքով: Քանի ես կենդանի եմ, ես փորձելու եմ հասնել այդ նպատակին, դե իսկ եթե չստացվեց... գուցե հետո մեկը դա կանի, ով գիտի??

    Գրքի ոճի մասին - իհարկե համամիտ եմ: Ավելին, աշխատանքը ստեղծելիս ես ինքս էլ եմ շատ մտածել այդ հագնամանքի վրա ու քննարկել եմ այդ հարցը Գիրք 1-ի նախաբանում.

    "..."Սխեմատիկ մոտեցման" սկզբունքը, որը աշխատությանը հաղորդում է որոշակի միօրինակություն, միաժամանակ ունի անվիճելի մի առավելություն: Նկարագրված հսկայական թվով պատերազմների և ճակատամարտերի առկայության պայմաններում այլ մեթոդով առաջնորդվելը կբերեր խառնաշփոթի ու աշխատության արձակ ոճի, որն էլ իր հերթին խիստ կմեծացներ վերջինիս ծավալը ու կառաջացնել խառնաշփոթ: Բացի այդ այս սխեման թույլ է տալիս սպառիչ խոսել պատերազմի կամ ճակատամարտի մասին: Իր հերթին այն պատերազմները և ճակատամարտերը, որոնց մասին հայտնի են մանրամասներ կամ որոնց ես անդրադարձել եմ մանրամասնորեն, նկարագրված են ազատ պատմողական ոճով":

    Ասեմ ավելին - ինքս, երևի հասցրեցիր նկատել, ավելի շատ հակված եմ հենց ազատ ոճին, նու, մոտավորապես այնպես, ինչպես նկարագրել եմ Կիլիկիայի թագավորության և Մամլուքյան սուլթանության այս պատերազմը: Բայց... ամենսկզբնական և մոտավոր հաշվարկները ցույց տվեցին, որ, եթե հիմա իմ գիրքը կազմել է 70 հատոր, ապա այդ դեպքում ես ռիսկ եմ անում հատորների թիվը հասցնել 350-400-ի. լուրջ, առաջնց չափազանցեցումների եմ ասում: Ինքդ դատիր, գրքում կա ավելի քան 6.400 պատերազմ և ճակատամարտ և դա զբաղեցրել է 70 հատոր: Ընդ որում հաճախ որևէ մի պատերազմ կամ ճակատամարտ գրքում զբաղեցնում է ընդամենը 2-3 տող: Եվ սա իմ սեղմ ոճի դեպքում: Իսկ հիմա պատկերացրու, որ ես դա բացեի... Կոպիտ ասած - "լյա-լյա, լյու-լյուն"-ն միշտ էլ հեշտ է գրել ու շատ հեշտ է Հայ ռազմիկների հերոսության, ճակատամարտի դաժանության, թշնամու նենգության և նմանատիպ ստանդարտ խոքերով "թեմա լցնել": Ու որ ուզենայի, իհարկե կանեի: Եվ իհարկե, իմ գիրքը ավելի հեշտ կլիներ կարդալ, բայց... ախր իմ միջոցները հազիվ հերիքեցին այս ծավալի համար, ավելի մեծ ծավալ տպագրել ես չէի հաջողացնի:

    Դրա համար էլ իմ գիրքը յուրօրինակ մի "սեղմված մատերիա" է - այն դեռ շատ տեղ ունի բացվելու: Ու ես դեռ կբացեմ այն, կարող ես չկասկածել: Ափսոս, որ կյանքը հնարավորություն չի տալիս այժմ զբաղվել այդ գործով, բայց, իմ ստեղծագործական պլանների մեջ արդեն իսկ կա մի ֆունդամենտալ աշխատության պատկեր - "Հայաստանի և հարակից երկրների ռազմական պատմություն", որտեղ հենց այս ոճով, որով ներկայացված են վերջին պոստերը այս թեմայում, ես կգրեմ Հայաստանի և հարակից երկրների ռազմական պատմությունը մ.թ.ա. 3000 - մ.թ. 1800 թվականների վերաբերյալ: Բայց սա մեկ կամ նույնիսկ մի քանի տարվա գործ չէ, եթե դրան լրիվ նվիրվես, իսկ ես այժմ այդ գործին նույնիսկ կիսով չափ ել չեմ կարողանում նվիրվել...

    Նման դեպքերում ավեորդ չեմ համարում հիշե միջնադարյան պատմիչներին, որոնք Աստծուց ուժ, համբերություն և ժամանակ էին խնդրում, նախանշած գործը հաջողությամբ ավարտելու համար Աստված տա, Աստված տա ինձ այդ հնարավորությունը...

    Նկարների պահով - սա առանձին թեմա է և, բնականաբար, կարելի է ավելի լավ նկարներ գտնել կամ պատվիրել: Բայց դա էլ է կապված ֆինանսների հետ և, եթե ես հնարավորություն ունեցա, այդ գործն անպայման կկազմակերպեմ
    Վերջին խմբագրող՝ Lion: 17.11.2010, 23:09:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (17.11.2010), Moonwalker (18.11.2010)

  27. #929
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կոշմառ
    Եկա ասեմ, որ թեմայում յուրաքանչյուր գրառմանս տակ նորից ստորագրում եմ ու ասածներիս տեր եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  28. #930
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Է ես էլ իմ ասածներին էմ տեր... զարմացրիր
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (18.11.2010)

Էջ 62 89-ից ԱռաջինԱռաջին ... 125258596061626364656672 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •