User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #33
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Մամլուքյան սուլթանությանը հաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը դեպի սեփական տարածքի խորքը: Ընդ որում ձեռք բերված հաջողության մեջ հիմնական դերակատարությունն ունեցել էր Բեյբարսը, ինչը վերջինիս ապահովել էր մեծ փառք ու հեղինակություն: Սուլթանությունում հասունացել էր իշխանափոխության հերթական պահը, բայց, ի դժբախտություն իրեն, Կուտուզը այդ մասին այդպես էլ գլխի չընկավ: 1260 թ-ի հոկտեմբերի 24-ին Կուտւզը և իր շքախումբը, որի մեջ էր նաև Բեյբարսը, մեկնեցին որսի: Որսի ժամանակ Բեյբարսին հաջողվեց այնպես անել, որ ինքն ու Կուտուզը մնան մենակ: Արդյունքում Բեյբարսը սպանեց Կուտուզին և, սպանվածի հանդերձաքնով վերադառնալով սուլթանի շքախմբի անդամների մոտ, ստիպեց վերջիններիս ճանաչել իրեն սուլթան:

    Մամլուքյան սուլթանության սուլթան հռչակվեց աս-Զահիր Ռուկ-էդ-Դին Բեյբարս I ալ-Բունդուկտուրը (1260-1277)` մամլուքյան սուլթաններից ամենահզորը, ամենաընդունակն ու տաղանդավորը: Լայն դիվանագիտական կապեր հաստատելով Իլխանության հակառակորդների հետ` միաժամանակ, սակայն, վերջինս ձեռնամուխ եղավ նաև Արևելքում խաչակիրների իշխանության ոչնչացմանը:

    Ընդ որում եթե մամլուքների գայլային ոհմակում գոնե մեկ քիչ թե շատ համեմատաբար կարգին մարդ կար, ապա դա հենց Բեյբարսն էր, որի մեջ մարդկային գծերը դեռևս վերջնականապես չէին մահացել: Այսպես, երբ Էյուբյանների գործերը Եգիպտոսում վատացան, հենց Բեյբարսն էր, որ ամենավերջինը լքեց իր նախկին անհեռատես տերերին: Ավելին, երբ Բեյբարսը հռչակվեց սուլթան, նա միանգամից էլ հիշեց իր նախկին տիրոջը` Բունդուկտուրին, որին մեծ պատիվների արժանացրեց ու նշանակեց Դամասկոսի և ողջ հարավային Ասորիքի կառավարիչ: Ընդ որում Բեյբարսը դաժան չվարվեց նաև իր մյուս երբեմնի ծառայակցի` իր երբեմնի զորանոցային ընկեր Շնջարի-ալ Հալաբիի հետ: Հերթական այս փառասերը, որը նշանակվել էր պատանի ալ-Մանսուր Նուր-էդ-Դին Ալիի խնակակալ և սեփական ծրագրերն ուներ սուլթանական գահին տիրելու համար, իր սանի սպանությունից հետո Կուտուզի հրամանով ձերբակալվել էր, բայց հետո ազատ էր արձակվել և 1260 թ-ի սկզբներին նշանակվել էր Դամասկոսի կառավարիչ: Եվ ահա նույն այդ Կուտուզի սպանությունից հետո Շնջարը ապստամբության դրոշ պարզեց և, ամրանալով Դամասկոսում, պատրաստվեց վիճարկել սուլթանական գահը Բեյբարսի հետ: Ինչպես արդեն ասվեց, այս պայքարը Շնջարին հաջողություն չբերեց ու Դամասկոսի նոր կառավարիչ դարձավ Բունդուկտուրը, բայց, հանուն հին ընկերության, Բեյբարսը ոչ միայն խիստ չվարվեց Շնջարի հետ, այլև նշանակեց վերջինիս իր զորավարների թվում և դարձրեց Հալեպի ու ողջ հյուսիսային Ասորիքի կառավարիչ:

    Մի խոսքով, Բեյբարսի մոտ մարդկային զգացումները, համեմատած մյուս մամլուքների հետ, ամենաշատն էին զարգացած ու այս մասին մենք դեռ էլի կխոսենք: Իսկ այժմ միայն ավելացնենք, որ, թեև այս սուլթանի մոտ երախտիքի ու ընկերության զգացումները դեռևս վերջնականապես չէին մեռել, բայց սա ամենևին էլ չէր նշանակում, որ նա թույլ սուլթան էր. պետք եղած դեպքում Բեյբարսը գործում էր շատ վճռական ու կտրուկ...
    Վերջին խմբագրող՝ Lion: 12.03.2010, 08:44:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (16.03.2010), Ժունդիայի (14.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •