Փաստական հիմնավորումից բացարձակապես զուրկ և իր հիմքում պատմության հետ բացարձակապես կապ չունեցող մոտիվացիա պարունակող հերթական անհիմն հայտարարությունը:1. Ես համեմատել եմ զուտ որակական իմաստով, ոչ բովանդակային ու շարունակելու եմ համեմատել. աշխատություններից մեկը փաստազուրկ է, մյուսը հիմնավորված:
Ցանկացած մարդ ունի կարծիքի ազատության իրավունք, այնպես որ լիովին իրավունք ունես կարծել, որ պ-ն Դեմոյանի աշխատությունը իմ գրքից լավն է: Ուղղակի ամրագրենք, որ առայժմ դու որևէ փաստական հիմնավորում չես բերել առ ապացույց այդ կասկածելի թեզին, ինչը ինքնին վկայում է այն մասին, որ սա փաստական հիմքից զուրկ մի հայտարարություն է:
3-րդ և 6-րդ կետերում մենք գործ ունենք ստի հետ: Եթե ես սխալվում եմ, բարի եղիր ընդհանուր խոսքերի փոխարեն ներկայացնել փաստեր և ցույց տալ, որ դու. "բազմիցս հիմնավորվել" ես քո այդ կասկածելի պնդումը, ինչպես նաև ցույց տալ, թե այդ ինչպես և որտեղ են. "Թեմայի էջերում տարբեր մարդիկ հիմնավորել" աշխատության թերի լինելը, և , որ. "Լիոնի կողմից նորմալ պատասխանի փոխարեն արժանացել «հարձակման»"
Ներկայացրու փաստերը, Chuk, հերթական անգամ կոչ եմ անում քեզ փաստերով խոսել, այլ ոչ թե բավարարվել ընդհանուր ու ոչինչ չնշանակող պիտակներով ու որակումներով...
Էջանիշներ