Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Խոսքերս կմեջբերես, նայենք դրանց կոնտեքստները? Ես այդ բառերը եթե նույնիսկ ասել էլ եմ, նկատի եմ ունեցել ընդամենը տեխնիկական անճշտությունները, այլ ոչ թե բովանդակային: Այսինքն ես ընդամենը նկատի եմ ունեցել, որ ես, հաշվի առնելով տպագրական փորձ չունենալս, հնարավոր է, որ առաջին երկու հատորներում թույլ եմ տվել տեխնիկա-տպագրական բնույթի սխալներ: Ընդամենը այսքանը, իսկ բովանդակային առումով ես առաջին երկու հատորների սխալի մասին բան չեմ ասել:
Ես փոքր-ինչ սխալ ներկայացրի, դու իմ ասածը բառացի չէիր ասել, սակայն որոշակի քննադատությունից հետո գրել ես հետևյալը.
Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ գիրքը վերաբերվում է Հայ ժողովրդի ռազմական պատմությանը: Ընդգրկում է մ.թ.ա. 3000 - մ.թ. 2008 թվականները: Սա շատ կարևոր է, դրա համար էլ շեշտում եմ - ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ, այլ ոչ թե Հայ ժողովրդի ՀՆԱԳՈՒՅՆ պատմությանը: Հնագույն, այսինքն այն մասը, որը քեզ և քո կողմնակիցներին դուր չի գալիս, կազմում է 65 հատորներից լավագույն դեպքում 2-ը` Հատորներ Առաջին և Երկրորդ: Երրորդ հատորից սկսվում է Արարատյան թագավորության ռազմական պատմությունը...

Ասածս ինչ է... Դու սխալ ես դնում շեշատադրումը: Հնագույն մասը կարևոր է, սակայն նույնիսկ եթե դու ճիշտ ես ու այն "զիբիլ" է /չնայած դա այդպես չէ/, ապա մնում են ևս 63 հատորներ, որոնք, առաջին անգամ հայ իրականության մեջ, ոչ միայն համընդգրկուն կերպով լուսաբանում են մեր ազգի անցած ռազմական ուղին, այլև տալիս են անհրաժեշտ վերլուծական նյութ: Ես չէի ուզենա, որ իմ գիրքը քննարկվեր միայն ՀՆԱԳՈՒՅՆ պատմության մասով, ինչն էլ շատ հաճախ կատարվում է: Եվ դու, եղբայր, հիշիր, որ գիրքը ընդգրկում է նաև Հին դարաշրջանը, Միջնադարը, մեր թվականները... այսինքն քո քննադատությունը լավագույն դեպքում վերաբերվում է... 1 և 2 հատորներին:

Մտածիր այս մասին:
Անկեղծ ասած բոլորովին հետաքրքիր չի, թե հիմա այս խոսքերդ ինչպես կմեկնաբանես, որովհետև ժամանակին սա ասելով դու ընդամենը հասկացնում էիր, որ մյուս հատորները (որոնք ես չունեի) ավելի հավաստի էին, անճշտություններ չկան: Ներքին համոզվածություն ունեմ, որ նման ձևակերպում կլիներ, եթե խոսեի ասենք 16-րդ հատորյակի մասին:

Ինչ վերաբերվում է գրքիդ մասին մյուս տեսակետներիս ու հիմնավորումներիս, ապա դրանցից շատերն առկա են թեմայի էջերում, այդ թվում գռդոնի հիմնավորումը: