Պարզապես հիշեցնում եմ, որ վերջին անգամ երբ քննարկում էինք և ես առաջին երկու հատորներիցդ կոնկրետ օրինակներ էի բերում, դու հայտարարեցիր, որ առաջին երկու հատորներում անճշտություններ շատ կարող են լինել, ինձ առաջարկելով կարդալ մյուս հատորները:
Խոսքերս կմեջբերես, նայենք դրանց կոնտեքստները? Ես այդ բառերը եթե նույնիսկ ասել էլ եմ, նկատի եմ ունեցել ընդամենը տեխնիկական անճշտությունները, այլ ոչ թե բովանդակային: Այսինքն ես ընդամենը նկատի եմ ունեցել, որ ես, հաշվի առնելով տպագրական փորձ չունենալս, հնարավոր է, որ առաջին երկու հատորներում թույլ եմ տվել տեխնիկա-տպագրական բնույթի սխալներ: Ընդամենը այսքանը, իսկ բովանդակային առումով ես առաջին երկու հատորների սխալի մասին բան չեմ ասել:

Սա այսպես, հիշեցում, իրականությունից շեղված չլինելու համար:
Իրականությունը, ինչպես տեսնում ես, այլ է:

Իսկ մնացածն, անշուշտ կարող ես հայտարարել որ իմ գնահատականները դատարկ ու ոչինչ չասող են, սակայն ես էլ ուզում եմ ուշադրությունդ հրավիրել նրա վրա, որ քո գիրքը քննարկելուց ես անշահախնդր կողմ եմ, դու՝ շահախնդիր:
Չէի ասի, որ անշահախնդիր ես, հաշվի առնելով քաղաքական հայացքների տարբերությունը, որի մասին ես երեկ ասացի:

Եվ ինձ բոլորովին դուր չի գալիս պաշտպանական այն ռեակցիան, երբ ցանկացած քննադատություն համարվում է անձնական թշնամանքի դրսևորում:
Նման բան բացարձակապես չկա: Իսկ եթե հակառակը կպնդես, խնդրում եմ կոնկրետ ցիտատներ բեր, որտեղ ես քննադատությունը անձնական դաշտ եմ տեղափոխել:

Ահա հենց դա է պատճառը, որ սովորական քննադատությունից ես անցել եմ գիրքդ իր իրական անունով կոչելու՝ ԳՌԴՈՆ:
Դատարկ, ոչինչ չասող, անձամբ ինձ համար ուղղակի անպետք և, հաշվի առնելով պատմական գիտելիքների մակարդակդ, ուղղակի անարժեք պիտակ:

Լավ կաց
Դու էլ:

Համարիր խոսքերս դատարկ ու չարակամություն:
Խոսքերումդ կա ընդամենը մակերեսայնություն, այդքան բան: