Ամեն դեպքում, Մեղապարտ ջան, դավանաբանական-իդեալիստական պահերին, ըստ իս իհարկե, շատ ես ետղ տալիս: Իրականում պատմության շարժիչ ուժն են հանդիսանում ավելի երկրաին գործոնները...
Ամեն դեպքում, Մեղապարտ ջան, դավանաբանական-իդեալիստական պահերին, ըստ իս իհարկե, շատ ես ետղ տալիս: Իրականում պատմության շարժիչ ուժն են հանդիսանում ավելի երկրաին գործոնները...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ցանկացած գործունեության հիմքը գաղափարախոսությունն է ,այդ գաղափարախոսությամբ ապրում ենք 1700 տարի այլ կռվան չունենք:Բոլոր երկրային գործերի հիմքը բխում է այս կամ այն գաղափարախոսությունից այլ ճանապարհ չկա:
Այսօր մենք պայքարում ենք պաշտպանել մեր պետությունը և անկախությունը հենվելով դավանաբանական արժեքների բրա հիմա թե դա լավ է կամ վատ այլ հարց է:
Մեր հարևան թուրքերը,պարիսկները իրենց պետությունը պահում են հակառակ գաղափարախոսության վրա և այսպես շարունակ մինչև ԱՄՆ և նրա ազատական գաղափարները որը կառուցված է հակադրության վրա:
Մի քիչ մանրացրու կապը կտեսնես:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Բայց հասարակության շարժիչ ուժերը այլ են և նախ և առաջ սոցիալ-տնտեսական գործոնները: Ըստ իս հենց նրանք, այլ ոչ թե գաղափարական պահերն են ընկած այս կամ այն հաջողության կամ անհաջողության հիմքոմւ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ըստ Սփինգլերի Տրոյական պատերազմի ավարտը մ.թ.առաջ 1200 թվականը համարվում է Ինդոգերմանական-Փռուգյան ցեղերի (indogermanisch-phrygische) վերա բնակեցման ժամանակաշրջանը Փոքր Ասիայում: Գիտական աշխարհի մեջ Օսվալդ Սպենգլերի (Oswald Spengler: Frühzeit der Weltgeschichte. München 1966 «Համաշխարhային պատմության հնագույն ժամանակները» բառացի թարգմանություն) կամ «Հին աշխարհի պատմություն» աշխատությունը, եվրոպական մշակույթի հնագույն ժամանակաշրջանի վերաբերյալ գիտական աշխատանքների մեջ տևական տեղապտույտ առաջացրեց: Սպենգլերի այս աշխատանքը հետաքրքիր է այն առումով, որ այն ինչ տեղի էր ունենում ողջ եվրասիական տարածաշրջանում դիտվում էր «Ինդոգերմանական» կտրվածքի միջով:Ովքեր էին այդ phrygische ցեղերը կամ էթնո խումբը անհայտ է,ասում են որ նրանք մեզ ազգակից են և այլն: Ավարտվում է Տրոյական պատերազմը և մեր տարածաշրջանպւ հայտվում է մի էթո խումբ որը ստեղծում է մի նոր պետություն: «Փռյուգիացիներ» կոչվող ցեղային միությունը հույն-հռոմեական աղբյուրներում հիշատակվում է որպես «Գորդիենե» իսկ հայկական աղբյուր ներմ «Կորդուքը» կամ «Կորդուենեն», «Կորդվաց աշխարհը»: Փռյուգիացիների արքայա տոհմի հիմնադիրը դարձավ Գորդիոսը, նա Փոքր Ասիայի հյուսիս արեւմտյան մասում, Սանգարիոս գետի հովտում հիմնեց իր անունով Գորդիոն քաղաքը: Փռյուգիական կամ գորդիացիների ցեղը կոչվել է նաեւ «Էրետրիացիներ»: Անտիկ աղբյուրներից մեզ հայտնի է նաեւ որ «փռյուգիացիները» որպես առանձին միավոր հանդես են եկել շատ կարճ ժամա նակով բայց կարողացել են մնալ անտիկ աշխարհի պատմության մեջ: Հայկական լեռնաշխարհում փռյուգիացիները ու թրակիացիները հայտնի էին նաև «ուրուրդրա» անունով: Հոմերոսը հիշում է Տրոյայի-Իլիոնի պատերազմներին մասակցած Սկայներին ի պատիվ նրանց քաղաքի դռներից մեկը կոչվել է «դրունք սկայից»: Տրոյայի-Իլիոնի պատե րազմների ավարտից հետո «Փռյուգիական», «Սկայ» կոչվող ցեղի հաղթական վերադար ձից հետո Հայկական գահին է բարձրանում Պարույրը (670-612 թթ. մ. թ. ա.) որը պատ մության մեջ մնաց Սկայորդի անունով: Մովսես Խորենացու «Պատմություն հայոց»-ում բերվող «ազգն սկայից» արտահայ տությունը, հաստատում է այն որ Սկայերը հայկական էթնոսի համար օտար չէին:
Փռյուգ,Սկայ,Թրակիա, Գորդիենե, Կորդուք, Էրետրիա, Ուրուրդրա տերմինների էտիմոլոգիան հստակորեն մատնանշում է նրանց հայկական ծագումը այլ լեզուներում տերմինները անբացատրելի են:
(հատված)
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Մի շարք տեսակետներից համաձայն չեմ վերը բերվածպոստի հետ.
1. Փռյուգացիները որևէ կապ չունեն Հայկական Կորդույք գավառի և Կորճայք նահանգի հետ,
2. Մի քիչ դուրս չի գալիս "ինդոգերմանական" տերմինը. գերմանացիները չգիտես ինչու "մեջ են ընկնում" և հնդեվրոպականն անում իրենցով,
3. "Ուուրդա"-ի առկայությունը նախ ապացուցել է պետք, հետո պետք է ապացուցել նաև նրանց կապը թրակիացի/փռյուգիացիների հետ,
4. Որևէ "Սկայ" ցեղ երբևէ գոյություն չի ունեցել,
5. Տրոյական պատերազմի և Պարույրի գահակալման միջև ժամանակահատվածը մոտ 500 տարի է, այնպես որ որևէ ուղղակի ժառանգության մասին խոսելը ճիշտ չէ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հարգելի Լիոն փորձենք սկզբից հասկանալ թե ինչպես պատմական բեմ բարձրա ցան փռյուգիացիները և ինչպիսի տեսակետ կա այդ մասին:Նորից եմ շեշտում այս տեսակետի հեղինակը որը ներկայացնում եմ հիմա մեր կողմից մերժվող տեսակետ է սակայն ամուր նսրած պատմագրության մեջ և այս տեսակետի հեղինակը իմ կողմից այս քննախուզության մեջ ներկայացված Օսվալդ Սպենգլերին է :Նա է հա մարվում մեր ծագման բալկանյան թեզիսի հեղինակը:Խնդիրը այն է որ նրա մոտ հստակ ձևակերպում չկա թե ովքեր են այդ Փռյուգացիները և որևէ պատմաբան չի կարողա ցել հստակ ներկայացնի թե ովքեր էին նրանք:
Մենք միասին կփորձենք տեսնել Փռյուգացիները որևէ կապ ունեն մեզ հայտնի Հայկական Կորդույք գավառի և Կորճայք նահանգի հետ:Նրանց մասին եղած առաջնային տեղեկությունները այս են «Ավարտվում է Տրոյական պատերազմը և հայկական լեռնաշխարհում հայտվում է մի էթո խումբ որը ստեղծում է մի նոր քաղաք պետություն Սանգարիոս գետի հովտում և անվանեց Գորդիոն, Փռյուգիացիների արքայա տոհմի հիմնադիրը դարձավ Գորդիոսը:Հաջորդը «Փռյուգիացիներ» կոչվող ցեղային միությունը հույն-հռոմեական աղբյուրներում հիշատակվում է որպես «Գորդիենե»: Հայկա կան աղբյուրները նույն տարածքին անվանում են «Կորդուք» կամ «Կորդուենեն», «Կորդ վաց աշխարհ»: Փռյուգիական կամ գորդիացիների ցեղը կոչվել է նաեւ «Էրետրիացիներ»: Անտիկ աղբյուրներից մեզ հայտնի է նաեւ որ «փռյուգիացիները» որպես առանձին միավոր հանդես են եկել շատ կարճ ժամա նակով բայց կարողացել են մնալ անտիկ աշխարհի պատմության մեջ:Փռյուգիացիները ու թրակիացիները հայտնի էին նաև «ուրուրդրա» անունով:
indogermanisch-phrygische տերմինի հեղինակը նույնպես իմ կողմից ներկայացված հեղինակն է:
Մնացած առաջադրած հարցերը կքննարկենք այս քննարկումից հետո:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
ես մի հատ քարտեզ ունեմ տանը..ռուսերեն ա..ենտեղ գթա ֆռիգիյա..կօղքը փակագծերում գրած էր Մուշկինի..Փռյուգիան Գալիս գետի մոտ ա՞..
We shall once again sing
Hymns from ancient times
Like we did in those days
A long time ago
http://kulichki.com/~gumilev/maps/he107.png
սա էլ գտա ինտերներում
We shall once again sing
Hymns from ancient times
Like we did in those days
A long time ago
Եվ այդքանից հետո այդ մարդը խոսում է "Միգրացիոն տեսության մասին"...Հարգելի Լիոն փորձենք սկզբից հասկանալ թե ինչպես պատմական բեմ բարձրա ցան փռյուգիացիները և ինչպիսի տեսակետ կա այդ մասին:Նորից եմ շեշտում այս տեսակետի հեղինակը որը ներկայացնում եմ հիմա մեր կողմից մերժվող տեսակետ է սակայն ամուր նսրած պատմագրության մեջ և այս տեսակետի հեղինակը իմ կողմից այս քննախուզության մեջ ներկայացված Օսվալդ Սպենգլերին է :Նա է հա մարվում մեր ծագման բալկանյան թեզիսի հեղինակը:Խնդիրը այն է որ նրա մոտ հստակ ձևակերպում չկա թե ովքեր են այդ Փռյուգացիները և որևէ պատմաբան չի կարողա ցել հստակ ներկայացնի թե ովքեր էին նրանք:
Կարծում եմ համընկնումը պատահական է: Մեր դեպքում բառն առաջացել է "Գ/Կորդույք" բառից...Մենք միասին կփորձենք տեսնել Փռյուգացիները որևէ կապ ունեն մեզ հայտնի Հայկական Կորդույք գավառի և Կորճայք նահանգի հետ:Նրանց մասին եղած առաջնային տեղեկությունները այս են «Ավարտվում է Տրոյական պատերազմը և հայկական լեռնաշխարհում հայտվում է մի էթո խումբ որը ստեղծում է մի նոր քաղաք պետություն Սանգարիոս գետի հովտում և անվանեց Գորդիոն, Փռյուգիացիների արքայա տոհմի հիմնադիրը դարձավ Գորդիոսը:Հաջորդը «Փռյուգիացիներ» կոչվող ցեղային միությունը հույն-հռոմեական աղբյուրներում հիշատակվում է որպես «Գորդիենե»: Հայկա կան աղբյուրները նույն տարածքին անվանում են «Կորդուք» կամ «Կորդուենեն», «Կորդ վաց աշխարհ»:
Sandarameth ջան, սկզբունքորեն վատ քարտեզ չի և ընդհանուր պատկերացում կազմելու համար հերիք է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Անտիկ հեղինանետը հաստատում էին որ փռյուգիացինը ծագում են Թրակիայից որեղ ապրել են բրիգները որոնցից առաջացել են Bhruges ները այսինքն փռյուգիա ցիները:Անգլիացի պատմագրերը brit ների ծագում կապում են հայկական լեռնաշխարհի հետ սրանք աշխարհակալ անգլիացիներն են որոնք համարվում են բրիտների հետնորդները:Առաջա նում է տարորինակ վիճակ եվրոպական ծագումնաբանության պատմա գրության մեջ հայտնի «brit ներ և bhrug ներ» տերմինները կապված են հայկական էթնոսի հետ և կապված են առանց մեր մասնակցության:Երկու դեպքում ել գործ ունենք «հոմերոսյան ծովի ժողովուրդների հետ»:Ինչումն է բանը ,կատարենք հարցադում և թողնենք այն անպատասխան :Եթե նրանք bhrug ներ ծագում են բալկաններից և իրենց մշակույթով կապված են հունական մշակույթի հետ իսկ այն ժամանակ այդ կապվածությունը այլ իմաստ էր արտահայտում ինչու են հանդիսամում հույների հակառակորդ տրոյացիների դաշնակիցը, որոնց հետ մշակութային երզրեր չունեն: Մթա 1287 ին Ռամզես երկրորդը Հեթերի դեմ տարած հաղթանակին նվիրված իր արձանագրություներում նշում է իր կողմից նվաճված ազգերին որոնցից է « իլիուն կամ արիունա» ազգը կամ տարածաշրջանը: Առաջին և գլխավոր զուգադիպությունը Ռամզեսի կողմից նշած «իլիուն կամ արիունա » տեր մինն է որը համնկնում է Հոմերոսի «Իլիա» տերմինի հետ :Արդեն նշել եմ որ ըստ հեթթերի Աստվածների սերնդափոխությունը տեղի է ունեցել Կիլիկի այում այստեղից անցում կատարենք Հին Կտակարան Elohim(աստվածներ) ծագումնաբանական տեակետից «իլիա, իլիուն կամ արիունա և էլոհիմ» տերմինները միանշանակորեն կապված են իրար հետ և բնութագրում են մեկ երևույթ հետևաբար կարող ենք ասել որ մինչև տրոյական պատերազմը bhrug ներ այսինքն փռյուգիացիները որոնք նաև տարբեր աղբյուրներում հայտին են որպես«իլիա, իլիուն կամ արիունա և էլոհիմ» ապրում էին Փոքր Ասիայում իսկ սա իր հերթին նշանակում է ,որ Տրոյացիների նվաճմումը եվրոպացիների կողմից այնքան ել հիմնավոր չէ: Մենք կարող ենք շեշտել որ ենթադրյալ Տրոյաի և Բալկանների միջև կա որոշակի մշակութային ընդահնրութ յուն որը ինքնին բացատրելի է բայց բավարար չէ հիմնավորելու համար փռյուգիացիների բալկանյան ծագման թեզիսը:
Հնագիտական հայտնագործությունները մատնանշում են որ Հուրիթների մետաղագործության շարունակողները տարա ծաշրջանում հանդիսանում են ուրատները որոնց պատրաստած բրոզի և երկաթի իրերը ունեն շատ բարձր տեխնիկական և գեղարվեստական որակ:Բնակավայրերը որոնք հայտնի են Ալտենթեփե,Թոպրակկալե,Չավուշկալե անունների տակ իրենց մշակույթով ուրարտական են և այդ պատճառով հնարավոր է ենթադրել որ այս մշակույթն է հանդիսանում տրոյական մշակույթի հիմնադիրը կամ ակտիվ մասնակիցներից մեկը:
Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 25.09.2009, 18:18:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Բայց ամեն դեպքում "ուրարտական" տերմինի կիրառումից պետք է զերծ մնալ: Դա նույնն է, որ հազարամյակներ անց Պարույր Սևակի մասին գրենք - էրմենիստական մշակույթի ներկայացուցիչ![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես վաղուց արդեն սովորություն եմ դարձրել չկիրառել "Ուրարտու" բառը (իր տարբերակներով) և կուզենայի, որ մյուսներն էլ այդպես վարվեին: Հասկանում եք, դա մեր ազգի ոխերիմ թշնամու կողմից տրված մի անվանում է մեր պետությանը, հավասար թուրքական "Էրմենիստանին": Ինչու մենք պետք է մեր պետությունը կոչենք թշնամու աղավաղված և ատելությամբ լցված տարբերակով?
Սկզբում խորթ է թվում, բայց հավատացեք, հիմա արդեն ինձ համար խորթ է արդեն հենց "Ուրարտու" կոչվածը, ի համեմատ Արարատյան թագավորությանԻսկ երբ այնուհադերձ ստիպված եմ լինում գրել "Ուրարտու", միշտ սկզբում ավելացնում եմ "այսպես կոչված" բառերը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ըստ մեզ հասած տվյալների 14-90 թվականներին հռոմեական բանակը ուներ 25 լեգեոն, որոնց կազմում (“Օգոստոսյան լեգեոն”-ի 6.826 հաստիքային թվաքանակի պայմաններում) ընդգրկված էր 170.650 լեգեոներ, ինչպես նաև բավականին մեծ թվով դաշնակիցներ և ընդհանուր հաշվով կազմում էր մոտ 300.000 ռազմիկ: Ընդ որում 58 թ-ին 8 լեգեոն գտնվում էր արևելյան (Փոքր Ասիա և Ասորիք), իսկ 1 լեգեոն՝ հարավ-արևելյան (Եգիպտոս) ուղղությամբ:
Սա կարևորվում է այն տեսանկյունից, որ սկզբնաղբյուրներում հստակորեն չի արտահայտված Կորբուլոնի ներխուժած բանակի թվաքանակը, որի թիվը կարելի է պարզել միայն առկա տվյալների վերլուծության արդյունքում:
Թշնամու ներխուժած բանակի թվաքանակը պարզելու համար 58 թ-ին արևելյան և հարավ-արևելյան ուղղությամբ գտնվող հռոմեական 9 լեգեոնները նպատակահարմար է դիտարկել 2 խմբում.
ա) լեգեոններ, որոնք Տակիտոսի կողմից ուղղակիորեն հիշատակվում են Կորբուլոնի բանակի կազմում.
1. III Gallica-ն (“Անալներ”, գիրք 13, մաս 38),
2. IV Scythica-ն (“Անալներ”, գիրք 15, մաս 6),
3. V Macedonica-ն (“Անալներ”, գիրք 15, մաս 6),
4. VI Ferrata-ն (“Անալներ”, գիրք 13, մաս 38),
5. X Fretensis-ը (“Անալներ”, գիրք 13, մաս 40),
6. XII Fulminata-ն (“Անալներ”, գիրք 13, մաս 35),
բ) լեգեոններ, որոնք Տակիտոսի կողմից ուղղակիորեն չեն հիշատակվում, սակայն որոնք գտնվում էին արևելքում և կարող էին հայտնվել Կորբուլոնի բանակի կազմում.
1. III Augusta-ն (մշտապես տեղաբաշխված էր Եգիպտոսում),
2. III Cyrenaica-ն (մշտապես տեղաբաշխված էր Ասորիքի հարավում),
3. XXII Deiotariana-ն (այս ժամանակաշրջանում տեղաբաշխված էր Գալաթիայում),
Այսպիսով քննարկվող ժամանակաշրջանում արևելյան (Փոքր Ասիա և Ասորիք) և հարավ-արևելյան (Եգիպտոս) ուղղությամբ Հռոմն ուներ 9 լեգեոն, որոնց կազմում (“Օգոստոսյան լեգեոն”-ի 6.826 հաստիքային թվաքանակի պայմաններում) ընդգրկված էր 61.434 լեգեոներ: Կարելի է ենթադրել, որ այս պայմաններում Կորբուլոնի տրամադրության տակ, տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար կարող էր լինել մոտ 55.000 լեգեոներ:
Իր հերթին, սակայն, արտակարգ լիազորություններով օժտված Կորբուլոնը Հռոմի բոլոր “դաշնակից և բարեկամ”-ներից պահանջել է կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները և սեփական բանակներով միանալ Մեծ Հայք ներխուժել պատրաստվող հռոմեական բանակին: Մասնավորապես Կորբուլոնին է միացել.
1. Իբերիայի թագավորության բանակը (մոտ 20.000),
2. Պոնտոսի թագավորության բանակը (մոտ 10.000),
3. Կոմագենեի թագավորության բանակը (մոտ 5.000),
4. Փոքր Հայքի թագավորության քալկիդիկական բանակը (մոտ 2.000),
5. Հեմսի թագավորության բանակը (մոտ 2.000),
6. հենիոխների և ճան-մակրոնների բանակը (մոտ 1.000):
Այսպիսով կարելի բավականին մեծ ճշգրտությամբ պնդել, որ Մեծ Հայք ներխուժած Կորբուլոնի հռոմեական բանակը կազմում էր 95.000 ռազմիկ, որից 55.000 լեգեոներ և 40.000 դաշնակից:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Sandarameth (01.10.2009)
Ըստ մեզ հասած տվյալների 110-116 թվականներին բուն հռոմեական բանակը կազմված էր 30 լեգեոնից, որոնցից յուրաքանչյուրի կազմում կար 6.826 ռազմիկ: Այսինքն կարելի է հաստատված համարել, որ Հռոմի ողջ բանակը այս ժամանակաշրջանում կազմում էր 400.000 ռազմիկ (204.780 լեգեոներ և մոտավորապես այդքան էլ դաշնակից): Իր հերթին այս ժամանակաշրջանում հռոմեական բանակի զգալի մասը՝ 17 լեգեոն՝ 116.042 լեգեոներ, տեղաբաշխված էր հյուսիս-արևելյան (Դանուբի սահման), արևելյան (Փոքր Ասիա և Ասորիք) և հարավ-արևելյան (Եգիպտոս) ուղղությամբ:
Սա կարևորվում է այն տեսանկյունից, որ ըստ սկզբնաղբյուրների Տրայանոսի տրամադրության տակ կար ընդամենը 11 լեգեոն՝ 75.086 լեգեոներ: Սակայն կարելի է կարծել, որ այս անգամ ևս հռոմեական բանակի թվաքանակը, գրված լինելով հռոմեական զորավարներին գովերգելու և “իրենց քանակով մեծապես գերազանցող բարբարոսներին փոքրաթիվ ուժերով հաղթող հռոմեական քաղաքակիրթ, քաջարի և հմուտ զորավարի ու զինվորի” կերպարը փառաբանելու ոգով, որոշակիորեն քչացված է:
Թշնամու ներխուժած բանակի իրական թվաքանակը պարզելու համար հռոմեական բանակը կազմող լեգեոնները նպատակահարմար է դիտարկել 3 խմբում.
ա) լեգեոններ, որոնք ուղղակիորեն հիշատակվում են Տրայանոսի բանակի կազմում.
1. I Adiutrix-ը,
2. II Trajana-ն,
3. IV Scythica-ն,
4. VI Ferrata-ն,
5. VII Claudia-ն,
6. X Fretensis-ը,
7. XII Fulminata-ն,
8. XIII Gemina-ն,
9. XV Apollinaris-ը,
10. XVI Flavia-ն,
11. XXX Ulpia-ն:
բ) լեգեոններ, որոնք ուղղակիորեն չեն հիշատակվում, սակայն որոնք այդ ժամանակ գտնվում էին արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում և կարող էին հայտնվել Տրայանոսի բանակի կազմում.
1. III Augusta-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Արևմտյան Եգիպտոսում),
2. III Cyrenaica-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավ-արելքում),
3. III Gallica-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում),
4. XXII Dejotariana-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Եգիպտոսում):
գ) լեգեոններ, որոնք այդ ժամանակ գտնվում էին հյուսիս-արևելյան ուղղությունում ու, թեև քննարկվող ժամանակաշրջանում սովորաբար չէին մասնակցում արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող մարտական գործողություններին, սակայն այս անգամ, կապված այն բանի հետ, որ Հռոմի կայսրը այս արշավանքի համար լարել էր կայսրության բոլոր ուժերը և գրեթե մերկացրել Դանուբի սահմանը, անկասկած զգալի ուժեր էին ուղարկել Տրայանոսի բանակին.
1. I Italica-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Ներքին Մեզիայում),
2. II Adiutrix-ը (114 թ-ին տեղաբաշխված էր Պանոնիայի հյուսիս-արևելքում),
3. IV Flavia-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Վերին Մեզիայում),
4. V Macedonica-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Ներքին Մեզիայում):
Այսպիսով քննարկվող ժամանակաշրջանում ընդհանուր արևելյան ուղղությամբ Հռոմն ուներ 19 լեգեոն՝ 129.694 լեգեոներ: Կարելի է ենթադրել, որ այս պայմաններում Տրայանոսի տրամադրության տակ, մի կողմից կայսրության բոլոր ուժերը լարելու և Դանուբի սահմանը գրեթե մերկացնելու, իսկ մյուս կողմից էլ տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային ու սահմանապահ ուժեր թողնելուց հետո անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար կարող էր լինել մոտ 110.000 լեգեոներ: Իր հերթին Հռոմի պրովինցիաների վերածված կայսրության բոլոր նախկին “դաշնակից և բարեկամ”-ների տարածքներից այս բանակին կարող էր միանալ ևս մոտ 60.000 դաշնակից ռազմիկ:
Այսպիսով կարելի է պնդել, որ Մեծ Հայք ներխուժած Տրայանոսի հռոմեական բանակը կազմում էր 170.000 ռազմիկ, որից մոտ 110.000 լեգեոներ և մոտ 60.000 դաշնակից:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ