Ես վաղուց արդեն սովորություն եմ դարձրել չկիրառել "Ուրարտու" բառը (իր տարբերակներով) և կուզենայի, որ մյուսներն էլ այդպես վարվեին: Հասկանում եք, դա մեր ազգի ոխերիմ թշնամու կողմից տրված մի անվանում է մեր պետությանը, հավասար թուրքական "Էրմենիստանին": Ինչու մենք պետք է մեր պետությունը կոչենք թշնամու աղավաղված և ատելությամբ լցված տարբերակով?

Սկզբում խորթ է թվում, բայց հավատացեք, հիմա արդեն ինձ համար խորթ է արդեն հենց "Ուրարտու" կոչվածը, ի համեմատ Արարատյան թագավորության Իսկ երբ այնուհադերձ ստիպված եմ լինում գրել "Ուրարտու", միշտ սկզբում ավելացնում եմ "այսպես կոչված" բառերը...