Ըստ էության ճիշտ ես: Ալեքսանդրը չկարողացավ, իսկ գուցե նաև չհասցրեց գնահատել հայերին: Ալեքսանդրի դեմ տրված երեք հիմնական ճակատամարտերում Հայկական բանակի ցույց տված բացառիկ համառ դիմադրությունը, որը գերազանցեց և մարականին, և բուն պարսկականին, բերեց նրան, որ Արևելքի այս մեծ նվաճողը կորցրեց ախորժակը արշավել հայերի դեմ:
Հետաքրքիր է, սակայն, որ Ալեքսանդրը կարծես մի վեցերորդ զգայարանով զգում էր Հայաստանի ու հայերի դերն ու նշանակությունը:
Տես, Հին աշխարհում պահպանված անմահության մասին պատկերացումները և այն հանգամանքը, որ Հայաստանը ընկալվում էր որպես Սրբազան երկիր («Գիլգամեշ») կարծես թե այնուհանդերձ ինչ-որ աղոտ բաներ հուշել են Ալեքսանդրին: Հավանաբար այն ժամանակ, երբ նա վերադարձել է Հնդկաստանից ու Բաբելոնում ծանոթացել է հնագույն արխիվների հետ - նրա մտքերը սկսել են սավառնել Հայաստանի ուղղությամբ…
Ըստ Ալեքսանդրին նվիրված հունական վեպի, որը գրի է առնվել մ.թ.ա. 240 թ-ին, անմահության հասնելու համար Ալեքսանդրը բռնում է. «Ճանապարհը դեպի Հայոց երկիր, որտեղ ակունքն է Եփրատի և Տիգրիսի» (տես՝Lipinski E., Els abode: Muthological Traditions Related to Mount Hermon and to the Mountains of Armenia "Orientalia Lovaniensia Periodica", 1971, N 2, էջ 46 ): Շարունակելով ճանապարհը՝ Ալեքսանդրը հասնում է հրաշք-երկիր, ապա անցնում է մութ աշխարհով, հանդիպում է օրհնյալ մեկին և ի վերջո գտնում է կենաց աղբյուրը: Իսկ Ալեքսանդրին նվիրված սիրիական վեպում նրա ճանապարհին հանդիպում է Մասիսի լեռնաշղթան (չշփոթել Մեծ ու Փոքր Մասիսների հետ), որը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավում՝ Սասունից հարավ (տես՝Lipinski E., Els abode: Muthological Traditions Related to Mount Hermon and to the Mountains of Armenia "Orientalia Lovaniensia Periodica", 1971, N 2, էջ 47, Lehman-Haupt C. F., Die alteste Kunde uber Armenia, ՀԱ, 1927, N 11-12, էջ 797-798, Тураев Б.А. Классический Восток, т. I, Ленинград 1924, 262-263, Ինգլիզեան Վ., Հայաստանը Սուրբ գրքի մեջ, Վիեննա 1947, էջ 120):
Այսպիսով երբևէ Հայաստանի հիմնական տարածք չմտած Ալեքսանդրը այնուհանդերձ «ուղղություն է վերցնում դեպի Հայաստան» վեպերի մեջ, քանի որ Հին առաջավորասիական հոգևոր ընկալումներում հենց մեր երկրի հետ էին կապված դրախտայինին ու անմահությանը վերաբորվող պատկերացումները...
վերջին երկու պարբերությունները
ըստ Արտակ Մովսիսյանի «Հայաստանը
Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում»
աշխատության
Էջանիշներ