Արի նման թեմաներով նման կատակներից զերծ մնանք, խորհրդի կարիք էլ չի լինի:
Արի նման թեմաներով նման կատակներից զերծ մնանք, խորհրդի կարիք էլ չի լինի:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Սալլադինը Assassin's Creed -ի մեջ էլ կա:
Հաստատ հայ չէր:
էսպես չի մնա
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 9"-ից
Հռոմեական "ասպետներ"-ի ևս մեկ ջախջախում: Ինչը չէր ցանկանում վերհիշել Տակիտոսը կամ ինչու Դիմաքսյան նահապետը չէր սիրում հռոմեացիներին...
58 գարուն – Կարին գավառի ճ-մ
"... բարբարոսները իրենց պահում էին չափազանց անփույթ և կարծես հնարավորություն կար հաջող մարտական գործողությունների համար...: Եվ այն բանից հետո, երբ Պակցիուսին մոտեցան մի քանի հեծյալ ջոկատներ և, լինելով անփորձ, պահանջեցին մարտ տալ, վերջինս խախտեց հրամանը, ճակատեց հակառակորդի դեմ և պարտություն կրեց: Իր հերթին Պակցիուսին օգնության շտապող օժանդակ ուժերը ևս դիմեցին փախուստի..."
Տակիտոս
Մեծ Հայքի թագավորության գահին Տրդատ I-ի հաստատվելը խորը անհանգստություն առաջացրեց Հռոմում, որը, չկարողանալով իրավիճակը փոխել "դաշնակից և բարեկամ"-ների ուժերով, դիմեց ավելի լուրջ միջոցների: Արդյունքում Կորբուլոնի գլխավորած հռոմեական բանակը (95.000 ) Մելիտե-Եփրատի հունով Դաստարակ բերդ-Նիկոպոլիս-Սատաղ-Դերջան երթուղով ներխուժեց Մեծ Հայքի թագավորության տարածք և, ենթարկվելով նահանջող Հայկական բանակի (մոտ 30.000, այդ թվում Մարդպետական գունդը) պարտիզանական հարվածներին, ճամբարեց Կարինի սարահարթում: Շուտով Տրդատ I-ի գլխավորությամբ ուժերը միավորած Մեծ Հայքի թագավորության բանակի հեծելազորը (մոտ 30.000) մոտեցավ թշնամու ճամբարին:
I փուլ – Հայկական թեթև հեծելազորը հարձակվեց ճամբարում տեղակայված հակառակորդի հետևակի վրա և սկսեց նետահարել՝ կորուստներ պատճառելով վերջինիս:
II փուլ – Իրավիճակը փրկելու համար հռոմեական հետևակը ու հեծելազորը դուրս եկան սեփական ճամբարից և հարձակվեցին հայկական թեթև հեծելազորի վրա, որը չմտնելով լուրջ մարտի մեջ ու իբր չդիմանալով թշնամու հետևակի և հեծելազորի համակցված հարվածին, ճակատից աջ ու ձախ ուղղությամբ ցրվելով, սկսեց կանխամտածված փախուստ իրականացնել՝ իր հետևից հրապուրելով թշնամու հեծելազորին և միաժամանակ բացելով ճակատային հանդիպակացը: Խանդավառված իր այս կեղծ հաջողությունից՝ հռոմեական հեծելազորը սկսեց հետապնդել նահանջողներին և շուտով հեռացավ ու կտրվեց իր հիմնական բանակից:
III փուլ – Հաղթականորեն արշավող թշնամու հեծելազորի դեմ-դիմաց՝ ազատված տարածության վրա, Տրդատ I-ի անձնական ղեկավարությամբ հայտնվեց Հայկական ծանր հեծելազորը, որը սեպաձև-խոյընթաց հատու հարվածով ջախջախեց թշնամուն:
IV փուլ – Հռոմեական լեգեոնները, զգուշանալով առաջ շարժվել և օգնության հասնել սեփական հեծելազորին, արագորեն վերադարձան սեփական ճամբար:
Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին՝ մոտ 5.000 զինվոր:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մի քանի հարցերի պարզաբանման հետ կապված կարող ես ինձ օգնել ,Խաչակիրները երբ են գրավել Սասունը և ով :![]()
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Ես չգիտեմ, որևէ դեպք, որ խաչակիրները հարձակված լինեն Տարոնի (Սասունի) իշխանության վրաԲայց նման մի ինցեդենտ կա ու դու երևի նկատի ունես դա: Ի դեպ - պատահական չասացի - նման - քանի որ այդ դեպքը ոչ մի կապ չունի խաչակիրների հետ...
Հատված «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 33»-ից
1073 – Ալելուայի դաշտի ճ-մ (Մինչեփրատյան Ծոփք, Անձիտ գավառ, Խարբերդի մոտ)
Փիլարտոս Վարաժնունին պահանջեց Տարոնի իշխանությունից ընդունել իր գերիշխանությունը, բայց ստացավ մերժում: Ի պատասխան դրա Փիլարտոս Վարաժնունու բանակը (2.000, որից 1.200 հեծյալ) և կոմս Ռասսել Բեյլիի գլխավորած վարձկան նորմանները (800) շարժվեցին դեպի Անձիտ ու մոտեցան Թոռնիկ Մեծ Մամիկոնյանի և Կապոսի գլխավորած Տարոնի իշխանության բանակին (1.300, որից 300 հեծյալ):
Կողմերը մարտակարգ ընդունեցին: Տարոնի իշխանության բանակի առաջին շարքում տեղավորվեցին հետևակ նետաձիգները, երկրորդում տեղաբաշխվեց ծանր հետևակը, իսկ երրորդում` Կապոսի գլխավորած հեծելազորը (300): Փիլարտոսը իր բանակի կենտրոնում տեղավորեց նորմաններին, իսկ մասամբ կենտրոնում և հիմնականում թևերում էլ տեղաբաշխեց իր մնացած բանակը:
I փուլ – Տարոնի իշխանության բանակի առաջին շարքը նետերի տարափ տեղաց հակառակորդի կենտրոնի վրա և կորուստներ պատճառեց նրան:
II փուլ – Փիլարտոսի բանակի կենտրոնը անցավ հարձակման և, ճեղքելով հակառակորդի առաջին շարքը, մխրճվեց վերջինիս երկրորդ շարքի դասավորության մեջ:
III փուլ – Տարոնի իշխանության բանակի թևերը հարվածեցին առաջ եկած հակառակորդի թևերին, շրջապատեցին այն ու ստիպեցին գերի հանձնվել:
IV փուլ – Տարոնի իշխանության բանակը անցավ հարձակման ողջ ճակատով և փախուստի մատնեց հակառակորդին:
Հաղթողներից հայերը կորցրին 300 զինվոր: Պարտվողները կորցրին մոտ 300 սպանված ու վիրավոր, 1.500 գերի, որոնց թվում գերվեց նաև Ռասելը:
Կարծում եմ, որ հենց այս իրադարձություններում հիշատակվող նորմաններն են (ֆրանկներ), որ ընկալվել են որպես "խաչակիրներ" (ֆրանկներ)![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 14.08.2009, 22:12:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ըստ մեզ հասած տվյալների 14-90 թվականներին հռոմեական բանակը ուներ 25 լեգեոն, որոնց կազմում (“Օգոստոսյան լեգեոն”-ի 6.826 հաստիքային թվաքանակի պայմաններում) ընդգրկված էր 170.650 լեգեոներ, ինչպես նաև բավականին մեծ թվով դաշնակիցներ և ընդհանուր հաշվով կազմում էր մոտ 300.000 ռազմիկ: Ընդ որում 58 թ-ին 8 լեգեոն գտնվում էր արևելյան (Փոքր Ասիա և Ասորիք), իսկ 1 լեգեոն՝ հարավ-արևելյան (Եգիպտոս) ուղղությամբ:
Սա կարևորվում է այն տեսանկյունից, որ սկզբնաղբյուրներում հստակորեն չի արտահայտված Կորբուլոնի ներխուժած բանակի թվաքանակը, որի թիվը կարելի է պարզել միայն առկա տվյալների վերլուծության արդյունքում:
Թշնամու ներխուժած բանակի թվաքանակը պարզելու համար 58 թ-ին արևելյան և հարավ-արևելյան ուղղությամբ գտնվող հռոմեական 9 լեգեոնները նպատակահարմար է դիտարկել 2 խմբում.
ա) լեգեոններ, որոնք Տակիտոսի կողմից ուղղակիորեն հիշատակվում են Կորբուլոնի բանակի կազմում.
1. III Gallica-ն (“Անալներ”, գիրք 13, մաս 38),
2. IV Scythica-ն (“Անալներ”, գիրք 15, մաս 6),
3. V Macedonica-ն (“Անալներ”, գիրք 15, մաս 6),
4. VI Ferrata-ն (“Անալներ”, գիրք 13, մաս 38),
5. X Fretensis-ը (“Անալներ”, գիրք 13, մաս 40),
6. XII Fulminata-ն (“Անալներ”, գիրք 13, մաս 35),
բ) լեգեոններ, որոնք Տակիտոսի կողմից ուղղակիորեն չեն հիշատակվում, սակայն որոնք գտնվում էին արևելքում և կարող էին հայտնվել Կորբուլոնի բանակի կազմում.
1. III Augusta-ն (մշտապես տեղաբաշխված էր Եգիպտոսում),
2. III Cyrenaica-ն (մշտապես տեղաբաշխված էր Ասորիքի հարավում),
3. XXII Deiotariana-ն (այս ժամանակաշրջանում տեղաբաշխված էր Գալաթիայում),
Այսպիսով քննարկվող ժամանակաշրջանում արևելյան (Փոքր Ասիա և Ասորիք) և հարավ-արևելյան (Եգիպտոս) ուղղությամբ Հռոմն ուներ 9 լեգեոն, որոնց կազմում (“Օգոստոսյան լեգեոն”-ի 6.826 հաստիքային թվաքանակի պայմաններում) ընդգրկված էր 61.434 լեգեոներ: Կարելի է ենթադրել, որ այս պայմաններում Կորբուլոնի տրամադրության տակ, տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային և սահմանապահ ուժեր թողնելուց հետո, անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար կարող էր լինել մոտ 55.000 լեգեոներ:
Իր հերթին, սակայն, արտակարգ լիազորություններով օժտված Կորբուլոնը Հռոմի բոլոր “դաշնակից և բարեկամ”-ներից պահանջել է կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները և սեփական բանակներով միանալ Մեծ Հայք ներխուժել պատրաստվող հռոմեական բանակին: Մասնավորապես Կորբուլոնին է միացել.
1. Իբերիայի թագավորության բանակը (մոտ 20.000),
2. Պոնտոսի թագավորության բանակը (մոտ 10.000),
3. Կոմագենեի թագավորության բանակը (մոտ 5.000),
4. Փոքր Հայքի թագավորության քալկիդիկական բանակը (մոտ 2.000),
5. Հեմսի թագավորության բանակը (մոտ 2.000),
6. հենիոխների և ճան-մակրոնների բանակը (մոտ 1.000):
Այսպիսով կարելի բավականին մեծ ճշգրտությամբ պնդել, որ Մեծ Հայք ներխուժած Կորբուլոնի հռոմեական բանակը կազմում էր 95.000 ռազմիկ, որից 55.000 լեգեոներ և 40.000 դաշնակից:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Sandarameth (01.10.2009)
Ըստ մեզ հասած տվյալների 110-116 թվականներին բուն հռոմեական բանակը կազմված էր 30 լեգեոնից, որոնցից յուրաքանչյուրի կազմում կար 6.826 ռազմիկ: Այսինքն կարելի է հաստատված համարել, որ Հռոմի ողջ բանակը այս ժամանակաշրջանում կազմում էր 400.000 ռազմիկ (204.780 լեգեոներ և մոտավորապես այդքան էլ դաշնակից): Իր հերթին այս ժամանակաշրջանում հռոմեական բանակի զգալի մասը՝ 17 լեգեոն՝ 116.042 լեգեոներ, տեղաբաշխված էր հյուսիս-արևելյան (Դանուբի սահման), արևելյան (Փոքր Ասիա և Ասորիք) և հարավ-արևելյան (Եգիպտոս) ուղղությամբ:
Սա կարևորվում է այն տեսանկյունից, որ ըստ սկզբնաղբյուրների Տրայանոսի տրամադրության տակ կար ընդամենը 11 լեգեոն՝ 75.086 լեգեոներ: Սակայն կարելի է կարծել, որ այս անգամ ևս հռոմեական բանակի թվաքանակը, գրված լինելով հռոմեական զորավարներին գովերգելու և “իրենց քանակով մեծապես գերազանցող բարբարոսներին փոքրաթիվ ուժերով հաղթող հռոմեական քաղաքակիրթ, քաջարի և հմուտ զորավարի ու զինվորի” կերպարը փառաբանելու ոգով, որոշակիորեն քչացված է:
Թշնամու ներխուժած բանակի իրական թվաքանակը պարզելու համար հռոմեական բանակը կազմող լեգեոնները նպատակահարմար է դիտարկել 3 խմբում.
ա) լեգեոններ, որոնք ուղղակիորեն հիշատակվում են Տրայանոսի բանակի կազմում.
1. I Adiutrix-ը,
2. II Trajana-ն,
3. IV Scythica-ն,
4. VI Ferrata-ն,
5. VII Claudia-ն,
6. X Fretensis-ը,
7. XII Fulminata-ն,
8. XIII Gemina-ն,
9. XV Apollinaris-ը,
10. XVI Flavia-ն,
11. XXX Ulpia-ն:
բ) լեգեոններ, որոնք ուղղակիորեն չեն հիշատակվում, սակայն որոնք այդ ժամանակ գտնվում էին արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում և կարող էին հայտնվել Տրայանոսի բանակի կազմում.
1. III Augusta-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Արևմտյան Եգիպտոսում),
2. III Cyrenaica-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավ-արելքում),
3. III Gallica-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Ասորիքի հարավում),
4. XXII Dejotariana-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Եգիպտոսում):
գ) լեգեոններ, որոնք այդ ժամանակ գտնվում էին հյուսիս-արևելյան ուղղությունում ու, թեև քննարկվող ժամանակաշրջանում սովորաբար չէին մասնակցում արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող մարտական գործողություններին, սակայն այս անգամ, կապված այն բանի հետ, որ Հռոմի կայսրը այս արշավանքի համար լարել էր կայսրության բոլոր ուժերը և գրեթե մերկացրել Դանուբի սահմանը, անկասկած զգալի ուժեր էին ուղարկել Տրայանոսի բանակին.
1. I Italica-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Ներքին Մեզիայում),
2. II Adiutrix-ը (114 թ-ին տեղաբաշխված էր Պանոնիայի հյուսիս-արևելքում),
3. IV Flavia-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Վերին Մեզիայում),
4. V Macedonica-ն (114 թ-ին տեղաբաշխված էր Ներքին Մեզիայում):
Այսպիսով քննարկվող ժամանակաշրջանում ընդհանուր արևելյան ուղղությամբ Հռոմն ուներ 19 լեգեոն՝ 129.694 լեգեոներ: Կարելի է ենթադրել, որ այս պայմաններում Տրայանոսի տրամադրության տակ, մի կողմից կայսրության բոլոր ուժերը լարելու և Դանուբի սահմանը գրեթե մերկացնելու, իսկ մյուս կողմից էլ տեղերում անհրաժեշտ-նվազագույն կայազորային ու սահմանապահ ուժեր թողնելուց հետո անմիջականորեն մարտական գործողություններ վարելու համար կարող էր լինել մոտ 110.000 լեգեոներ: Իր հերթին Հռոմի պրովինցիաների վերածված կայսրության բոլոր նախկին “դաշնակից և բարեկամ”-ների տարածքներից այս բանակին կարող էր միանալ ևս մոտ 60.000 դաշնակից ռազմիկ:
Այսպիսով կարելի է պնդել, որ Մեծ Հայք ներխուժած Տրայանոսի հռոմեական բանակը կազմում էր 170.000 ռազմիկ, որից մոտ 110.000 լեգեոներ և մոտ 60.000 դաշնակից:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ըստ մեզ հասած տվյալների 134 թվականին Կապադովկիայում, Փոքր Հայքում և Անդրեփրատյան Ծոփքում տեղաբաշխված էին հռոմեական 4 լեգեոններ՝ 27.304 լեգեոներ:
Սա կարևորվում է այն տեսանկյունից, որ սկզբնաղբյուրներում հստակորեն չի արտահայտված, 134 թ-ին Հռոմի տիրապետության տակ գտնվող Հայաստանի արևմտյան տարածքներ և Փոքր Ասիա ներխուժած սարմատների դեմ արշաված հռոմեական բանակի թվաքանակը, որի թիվը կարելի է պարզել միայն առկա տվյալների վերլուծության արդյունքում:
Այս անգամ ևս առկա 4 լեգեոնները նպատակահարմար է դիտարկել 2 խմբում.
ա) լեգեոններ, որոնք ուղղակիորեն հիշատակվում են հռոմեական բանակի կազմում.
1. XII Fulminata-ն,
2. XV Apollinaris-ը:
բ) լեգեոններ, որոնք ուղղակիորեն չեն հիշատակվում, սակայն որոնք գտնվում էին անմիջականորեն հարձակման ենթարկված տարածքներում և անկասկած պետք է գտնվեին հռոմեական բանակի կազմում.
1. IV Scythica-ն (134 թ-ին տեղաբաշխված էր Զևգմայի գետանցում),
2. XVI Flavia-ն (134 թ-ին տեղաբաշխված էր Սամոսատում):
Իր հերթին Հռոմի տվյալ պրովինցիաներից կարող էր հավաքվել նաև մոտ 26.000 դաշնակից ռազմիկ:
Այսպիսով կարելի է պնդել, որ սարմատների դեմ արշաված հռոմեական բանակը կազմում էր 50.000 ռազմիկ, որից մոտ 27.000 լեգեոներ և մոտ 23.000 դաշնակից:
Հետաքրքիր է, որ համաձայն Արիանոսի այս ժամանակ Կապադովկիայի կուսակալի բանակում կար Փոքր Հայքի Հայ ռազմիկներից կազմված զորամաս, որը ևս իր մասնակցությանն է բերել այս գործողություններին:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
davidus (21.10.2009), Հակոբ Գեւորգյան (16.10.2009)
Ճիշտ հղումներ են եղել. նա քուրդ էր: Ընդ որում քրդերը շատ են հպարտանում այդ փաստով...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
հա..ես ել գիտեմ որ քուրդ էր..բայց ժողովուրդ..մարդկանց ճշմարտությունը ցույց տալու համար պիտք ա գոնե տարգմանվեն գրքերը ու տարածվեն աշխարհում/ափպսոս շումերները չկան/ օրինակ ազեռները մի հատ աբսուրդ գիրք հրատարակեցին պրեզիդենտի հովանավորությամբ ու տարան հասցրին բեռլին ինչ որ գրքերի ցուցահանդես..պետք ա մի բան անել որ մեր կառավարությունը հետաքրքրվի դրանով..որ պետությունը հովանավորի գրքերի տպումը, բազմացումը եվ տարածումը..հա լավ..գոնե սկզբի համար մենք մեր ուժերով տարգմանենք որոշ գրքեր..կամ գրքից հատվածներ/չգիտեմ թարգմանած կան այդ գրքերը թե ոչ/ ու գոնե ինտերնետով տարածենք
We shall once again sing
Hymns from ancient times
Like we did in those days
A long time ago
Միանգամայն ճիշտ եք, բայց մենք ունենք այն, ինչ ունենք...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիօն ջան,
Թե հայոց և այլոց պատմագրության մեջ երևի հազարավոր դրվագներ կգտնվեն, որոնք այս կամ այն չափով կհիշեցնեն Ղարաբաղյան խնդրի այժմյան իրավիճակը:
Չէիր կարող արդյոք ընդհանուր վերլուծական տայիր, թե արդյոք նման դեպքերում թշնամու կողմից նվաճված տարածքի ժողովուրդը որ դեպքերում է ղարաբաղցոց պես անկախության ձգտել թե մայր երկրից և թե նվաճողից, և դեպքերի որ մասում է պայքարն ընթացել հիմնական հակառակորդ ուժերի միջև տվյալ տարածքի համար:
Տեսական հարց լինելով հանդերձ, այսպիսի մոտեցումը մեզ կկողմնորոշի թե ինչքանով է այժմյան հայաստանյան և արցախյան քաղաքականությունը պատմականորեն հիմնավորված կամ մերժված:
Հասկանում եմ,որ մի գուցե այժմյան խնդիրը իր նախնական ելակերտերի առումով նախադեպ կարող է և չունենալ և ունիկալ վիճակ է, բայց ամեն դեպքում եթե պարզություն մտցնես որպես մասնագետ, դա արժեք կունենա, և ոչ միայն այս լսարանի համար:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ