Յոն Պոտկոավա
(ծն. թվ. անհայտ - 1578)
Մոլդովայի հոսպոդար 1577-ից: Մոլդովայում հաստատված լեհահայ Սերպեգա գերդաստանից: Մոր կողմից Յոն Քաջի եղբայրը: Վերջինիս մահից (1574) հետո անցել է Զապորոժյան Սեչ, աչքի ընկել Ղրիմի թաթարների դեմ մարտերում: 1577-ին ընտրվելով հետման՝ նույն թվականի նոյեմբերին 3 հազար կազակներով մտել է Մոլդովա, Յասսիի (Յաշ) մոտ ջախջախել Մոլդովայի իշխան Պետրու Կաղի թուրքական զորքը և տիրել գահը: Սակայն թուրքական մեծաքանակ ուժերի աջակցությամբ Պետրու Կաղը 1578-ի հունվարին ետ է գրավել գահը: 1578-ի փետրվարին Մոլդովա է արշավել Յոն Պոտկոավի եղբայրը՝ Ալեքսանդր Սերպեգան, սակայն կարճատև հաջողությունից հետո պարտություն է կրել և զոհվել: Մուրադ III սուլթանի ճնշմամբ, Լեհաստանի թագավոր Ս. Բատորին ձերբակալել և մահապատժի է ենթարկել Յոն Պոտկոավին: Նրան է նվիրված Ս՝. Սադովյանուի ՙՆիկոարը Պոտկոավը՚ (1955) պատմավեպը:
Էջանիշներ