User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բոսոր տասնամյակներ և Մեծ հաղթանակ: 1809-2009

    Բարև Ձեզ

    Հարգելի բարեկամներ, ես տպագրել եմ <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի վերջին հատորները: Դրանք ընդգրկում են 1803-2009 թվականները: Սա մի ժամանակահատված էր, երբ Ռուսական կայսրությունը լուրջ առաջընթաց իրականացրեց Արևելյան Հայաստանում, թեև այդպես էլ չկարողացավ լիովին ազատագրել ողջ Հայաստանը: Լույս ընծայված հատորներում արտացոլված են Ռուս-Թուրքական և Ռուս-Պարսկական բոլոր պատերազմները: Նկարագրված են նաև ֆիդայական մարտերը: Այս թեմաները, թեև բավականին արտացոլված են մասնագիտական գրականության մեջ, սակայն նմանատիպ համակարգված տեսքով շարադրված են առաջին անգամ, քանի որ ես ուսումնասիրել եմ գրեթե ոլոր հասանելի սկզբնաղբյուրները, ընդհանրացրել եմ դրանք և շարադրել եմ ամբողջական մի համակարգի ձևով:
    Լույս ընծայված հատորներում լրջագույն վերլուծության են ենթարկվել Հայոց Մեծ եղեռնի ժամանակ ընթացած ինքնապաշտպանական մարտերը: Եվ եթե մի շարք մարտեր լայնորեն հայտի են, թեև շարադրված են ոչ համակարգված ձևով, ապա շատ ինքնապաշտպանական մարտեր էլ լայն հասարակությանը ներկայացվում են առաջին անգամ: Առանց չափազանցեցնելու կարող եմ ասել, որ հիշատակված թեմայով հետաքրքրասեր ընթերցողը այստեղ կգտնի շատ ու շատ նոր նյութեր: Հրատարակված հատորներից վերջիններում հիմնականում վերլուծված է Արցախյան փառահեղ հաղթանակը և ժամանակագրական հստակ հերթականությամբ շարադրված են մեր այս մեծ հաղթանակի հիմնական բաղկացուցիչ տարրերը: Գրքերում արտացոլված են նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերը հյուընկալած երկրների բանակների կազմում:

    Դե ինչ, հարգելի բարեկամներ, աստված ինձ ուժ ու հնարավություն տվեց ավարտել այս գործը, ինչը ես համարում եմ հսկայական, ընդ որում ոչ միայն անձնական նվաճում…

    Տեսեք, ուսումնասիրված է հույների ու հռոմեացիների ռազմական պատմությունը, ուսումնասիրված է թերևս ամենաշատը աշխարհում, ակադեմիական մակարդակներով վերլուծված են եվրոպական հիմնական ազգերի ռազմական պատմությունները, սակայն նույնիսկ նրանք չունեն իրենց անցած ռազմական ուղու նմանատիպ սպառիչ և համընդգրկուն մի վերլուծության, այն դեպքում, երբ մենք արդեն... ունենք այն:
    Հենց սա եմ ես համարում ջանքերիս հիմնական պտուղը, ընթերցող, հենց սա է այն արդյունքը, որն ինձ շատ է գոհացնում և որը տեսնելով ես դույզն իսկ չեմ զղջում անցածս ուղու համար: Ընդ որում սա ես համարում եմ ոչ միայն իմ, այլև իմ ազգի ձեռքբերումը, քանի որ ներկայումս երկրագնդի վրա ապրող և ոչ մի ազգ չի կարող հպարտանալ նման մի փաստով` ունենալ իր անցած ռազմական ուղու սպառիչ տարեգրությունը: Երանի այնպես լինի, ընթերցող, որ այս գրքի մեջ դու էլ քո աչքերով տեսնես իմ տեսածը, քո հայացքով քննես իմ շարադրածը, իսկ եթե վիճելու էլ լինես հետս, ապա միայն նրա համար, որ այդ վեճից վեր հառնի ճշմարտությունը:
    Եվ վերջում ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր համբերատար ուղեկից դարձան ինձ այս երկար ու դժվար ուղում և օգնեցին անցնել այն, բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով մոտեցան հնարավոր սխալներիս ու սայթաքումներիս և իրենց բարեմիտ խորհուրդներով փորձեցին առավել լավը դարձնել աշխատանքս, և վերջապես, ինչո՞ւ չէ, ուզում եմ դիմել նաև բոլոր նրանց, ովքեր նախանձախառն ծաղրանքով չարախնդացին արածիս վրա ու հեգնեցին:
    Մի խոսքով, ուզում եմ դիմել բոլոր-բոլորին և, ընդօրինակելով մեր մեծ նախնիներին, ասել. <<Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Տա աստված, որ ապագայում այս թեմայով ստեղծվի սրանից ավելի լավ մի աշխատանք...>>

    Անմեղադիր լերուք, կարն իմ այս էր: Բարին ընդ Ձեզ...

    Լավագույն ցանկություններով
    Մհեր Հակոբյան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (26.02.2009), Լուսաբեր (26.02.2009), Չամիչ (15.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •