User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Խաչի մաքառում - 1097-1220

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես չեմ հայտնի, չնայած և դու ճիշտ ես:
    Խնդրեմ
    Ես սա կոչում եմ բարոյական նկարագիր Առանց վիրավորանքի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խաչի մաքառում - 1097-1220

    Խնդրեմ Համաձայն իմ բարոյական նկարագրի քո խորհուրդները ոչ լիովին, սակայն որոշակիորեն կոմպենսացրեցին այն անարդարությոնները և վիրավորանքները, որ դու թույլ տվեցիր իմ նկատմամբ ֆորումում... Այնպես որ շնորհակալություն չի լինի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Խաչի մաքառում - 1097-1220

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, գիրք 36"-ից

    1135 – Կահիրեի ճ-մ

    "Նետաձգության շնորհիվ հայերը հաղթեցին արաբներին,
    սպանեցին նրանցից մի քանի հազարին և գերեցին էմիրի որդուն"

    Միքայել Ասորի


    Ալ-Հաֆիզ էմիրի ապստամբած որդի Հասանի բանակը (մոտ 10.000) պաշարեց էմիրության մայրաքաղաքը իր հոր բանակից (մոտ 1.000): Այս պայմաններում Ալ-Հաֆիզը օգնության խնդրանքով դիմեց մինչ այդ Եգիպտոսի արքեպիսկոպոս Գրիգոր Պահլավունու հրավերով սեփական բանակով Եգիպտոս ժամանած ու Սաիդի կուսակալ նշանակված վերջինիս եղբայր Վահրամին, ինչպես նաև մյուս եղբայր Վասակին և եղբոր որդիներ Վասիլին ու Շահանին: Հայկական բանակը (մոտ 8.000 նետաձիգ) մոտեցավ Կահիրեին:
    I փուլ – Հայկական բանակը հարձակվեց թշնամու վրա և, շնորհիվ նետաձիգների գործողությունների, պարտության ու փախուստի մատնեց թշնամուն:
    II փուլ – Հայկական բանակը պաշարեց Կահիրեն, որի կայազորը կարճատև դիմադրությունից հետո հանձնվեց:
    Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 7.000 զինվոր: Վահրամ Պահլավունին հռչակվեց Ֆաթիմյանների էմիրության վեզիր, ստացավ "Պետության թագ" կոչումը, իսկ Վասակը նշանակվեց Կուս նահանգի նահանգապետ: Բարձր պաշտոններ ստացան նաև Վասիլը և Շահանը: Պահլավունիները իրենց ձեռքում կենտրոնացրին Ֆաթիմյանների էմիրության փաստացի կառավարումը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Խաչի մաքառում - 1097-1220

    1049 թ-ին Արալյան ծովի հյուսիսային ու արևելյան ափերին բնակվող ղփչախները շարժվեցին դեպի արևմուտք և ծանր պարտության մատնեցին սկզբում օղուզներին, իսկ ավելի ուշ` արևելյան պեչենեգներին: Արդյունքում Ղփչախական խանության սահմաններում հայտնվեցին Արալյան ծովի հյուսիսային ափերից մինչը Դոն ընկած հսկայական տարածքները, իսկ արևելյան պեչենեգները, ինչպես նաև օղուզների մի մասը ստիպված եղան անցնել Դոնը ու միանալ դեռևս 889 թ-ից Մերձսևծվյան տափաստաններում լիովին անկախ իշխող և Պեչենեգների խանությունը հիմնած արևմտյան պեչենեգներին: Այս ամենի հետևանքով Պեչենեգների խանությունը, իր մեջ ընդունելով պեչենեգների խոշոր հատվածներ և դաշնակցելով օղուզների հետ, կտրուկ ուժեղացավ` վերածվելով Բյուզանդիայի չափազանց վտանգավոր ախոյանի:
    Ղփչախների այս տեղաշարժի արդյունքը եղավ նաև այն, որ օղուզների հիմնական մասը Կասպից ծովի արևելյան ափերով տեղաշարժվեց դեպի հարավ և, հաստատվելով Սելջուկյան սուլթանությունում ու ընդունելով իսլամը, կտրուկ ուժեղացրեց վերջինիս ռազմական պոտենցիալը` բոլոր պայմանները ստեղծելով սելջուկյան հետագա հսկայամասշտաբ արշավանքների համար: 1055 թ-ին Սելջուկյան սուլթանությունը գրավեց Բաղդատը և դարձավ Արաբական խալիֆության փաստացի տերը` իր գերագահությունը տարածելով խալիֆության տարածքում եղած տարաբնույթ էմիրությունների վրա:
    1080-ական թվականների սկզբին ղփչախները վերսկսեցին իրենց առաջխաղացումը դեպի արևմուտք և ստիպեցին մինչ այդ Կիևյան Ռուսիայից պարտություններ կրած պեչենեգներին թողնել Մերձսևծովյան տափաստանները: Ի վիճակի չլինելով դիմադրել ղփչախներին և հետապնդվելով վերջիններիս կողմից` պեչենեգները անցան Դանուբը և փորձեցին հաստատվել Բուլղարիայի տարածքում: Հենց դրա արդյունքը հանդիսացավ Պեչենեգյան II պատերազմը և պեչենեգների ոչնչացումը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Խաչի մաքառում - 1097-1220

    Ֆրանկները, գերմանական այդ ցեղերը, որոնք խաչակրաց արշավանքների հիմնական ուժն էին ունեին մի քանի գրավոր վկայություններ, որոնք վկայում էին իրենց երբեմնի Հայրենիքի մասին: Այսպես.

    10-րդ դարի գերմանական գրավոր աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում գերմանական ցեղերի, հատկապես բավարացիների ու Հայաստանի միջև եղած կապերի մասին: Այսպես. Froumund անունով մի վանական (10-րդ դար) գրում է Հայաստանում ապրող բավարերեն խոսող ժողովրդի մասին /E. A. Quitzmann, Die alteste Geschichte der Baiern bis zum Iahre 911, Braunshweig 1873, s. 76: Ðê, 1987, ¿ç 926:/: 12-րդ դարի գրավոր աղբյուրները խոսում են Հայաստանը բավարացիների նախահայրենիքը, բնօրրանը լինելու մասին: 1105-1126 թթ. գրված «Annolide» («Աննոյի երգը») պոեմում վկայություն կա այն մասին, որ Հայաստանը բավարացիների նախահայրենիքն է (stammland): Օգտագործելով հնագույն զրույցներ ու հեթանոսական մատյաններում պահպանվող տեղեկություններ, պոեմում նկարագրվում է բավարացիների հերոսական պայքարը Հուլիոս Կեսարի ու հռոմեական բանակի դեմ (մ.թ.ա. 1-ին դարի 1-ին կես): Պոեմում բավարացիների մասին ասվում է.

    310. Գալով լեռնային Հայաստան երկրից,
    Որտեղ Նոյը թողեց տապանն իր փրկիչ,
    Երբ ստացավ աղավնուց ճյուղը ձիթենու,
    Նոյան տապանի հետքերը այսօր էլ դեռ կան
    Արարատ լեռան վրա:

    315. Ասում են նաև, թե այնտեղ է կեսը այն մարդկանց
    Որոնք դեռ խոսում են լեզվով գերման:

    310. von Armenien dem Kehren,
    da Noa aus der Arche ging,
    in der er den Olzweig von der Taube empfing,
    Ihre Spuren hat die Arche noch
    auf dem Berge Ararat.

    315. Man sagt, dort die Halfte noch sei
    die deutsch sprechen11.


    11. M. Rodiger, Deutsche chroniken, 1, Band, Hannover, 1895, s. 121-122: в, 1987, ¿ç 926,

    Կեսարի գերմանական արշավանքների, գերմանական ցեղերի հերոսական դիմադրության ու Հայաստանը բավարացիների նախահայրենիքը լինելու մասին վկայություններ կան նաև 1147-1160 թթ. Ռեգինսբուրգում գրված (մի խումբ հեղինակներ) «Kaiserchronik»-ում: «Kaiserchronik»-ը վկայում է.

    315. Սուրը ուժգին հարվածում էր զրահին,
    Շատերը ցուցաբերեցին անկոտրում կամք,
    Ցեղը բավարացիների
    Ծագումով Հայաստանից,
    Որտեղ թողեց Նոյը տապանն իր փրկիչ

    320. Երբ աղավնուց ստացավ ճյուղը ձիթենու
    Տապանի հետքերը մինչև այսօր կարելի է տեսնել
    Լեռան վրա, որը կոչում են Արարատ,
    Եվ (Կեսարը) բավարների դեմ իր հաղթանակը
    Ձեռք բերեց մեծ արյան գնով:

    315. Das Schwert schlug man feste durch den Helm,
    demjenigen war sein Kampfeseifer sehr groշ.
    Das Geschlecht der Baiern,
    hergekommen von Armenien,
    wo Noah aus der Arche ging

    320. und den Olzweig von der Taube empfing.
    Die Spuren der Arche kann man noch sehen
    auf den Bergen, die da heiշen Ararat.
    Den Sieg, den Julius [Casar] uber die Baiern gewann,
    den muշte er sehr blutig bezahlen12.


    Ինչպես տեսնում ենք և՛ «Annolid»-ի և՛ «Kaiser chronik»-ի վկայությունները նույնն են: Այս փաստը թույլ է տալիս ասելու, որ եղել են ավելի հին գրավոր աղբյուրներ, որոնցից օգտվել են վերոհիշյալ պոեմների հեղինակները: Ի դեպ, այդ մասին վկայություն կա «Annolid»-ում: Պոեմի 300-րդ հատվածում հիշատակվում են ինչ-որ հեթանոսական մատյաններ (heidnischen Buchern), որտեղ գրված են վերոհիշյալ դեպքերի մասին և որոնք վկայակոչվում են ասվածը հաստատելու համար:

    12. Hans Ferd. Massmann, Der Keiser und der kunige buoch oder die sogenannte Kaiserchronik, Quedlinburg und Leipzig, 1849, s. 25-28: ՀԱ, 1987, էջ 928:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Խաչի մաքառում - 1097-1220

    1118 ամառ – Ազազի ճ-մ

    "Հայոց իշխան Լևոնը քաջի համբավ վաստակեց և փառաբանվեց ֆրանկ զինվորների կողմից, իսկ Ռոժերը հենց այդ օրվանից սկսած սիրեց հայ ռազմիկներին"

    Մատթեոս Ուռհայեցի


    Ռեգենտ Ռոժեր Սալերնացու գլխավորած Անտիոքի դքսության բանակը (մոտ 7.000) պաշարեց քաղաքը Բուրյանների էմիրության կայազորից (մոտ 3.000):
    I փուլ – 30 օր շարունակ խաչակիրները գրոհեցին քաղաքի վրա, սակայն արդյունքի չհասան: Ի վերջո նրանց միացավ Թորոս Ռուբինյանի եղբայր Լևոն Առյուծի գլխավորած Ռուբինյանների բանակը (մոտ 2.000):
    II փուլ – Մարտի 31-րդ օրը վաղ առավոտյան թշնամին հզոր արտագրոհ իրականացրեց, սակայն Հայկական բանակը ծանր պարտության մատնեց վերջինիս և, հետապնդելով հակառակորդին մինչև քաղաքի դարպասները, վերացրեց թշնամու արտագրոհի հետագա բոլոր հնարավորությունները: Ընդ որում հետևակ վիճակում մարտնչող Լևոնը, խուսափելով հակառակորդի հեծյալներից մեկի հարվածից, ծնկեց, մտավ վերջինիս ձիու տակ և, կտրուկ ուղղվելով, ձին ու հեծյալը նետեց մոտակայքում գտնվող թշնամու ռազմիկների վրա` անսահման զարմանք պատճառելով ոչ միայն վերջիններիս, այլև յուրայիններին:
    III փուլ – Քրիստոնյաները շարունակեցին քաղաքի պաշարումը, որի կայազորը ի վերջո դադարեցրեց դիմադրությունը և հանձնվեց:
    Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը՝ մոտ 1.000, թշնամին` մոտ 2.000 զինվոր: Նույն թվականին էլ, ուխտի գնալով Երուսաղեմ, Թորոս Ռուբինյանը հիմնադրեց "Սուրբ Վլասի" Հայկական ռազմա-վանական օրդենը` վերջինիս ղեկավար նշանակելով իր եղբայր Լևոնին: Հաստատվեց նաև օրդենի ռազմիկի տարբերանշանը` կենտրոնում շրջանակի մեջ առնված կարմիր խաչ ունեցող սպիտակ թիկնոց, որի վրա պատկերված էր սուրբ Վլասը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •