Քննադատիր... բայց հիշիր, որ պետք չէ մարդուն քննադատել այն բանի համար, ինչը ինքը ի վիճակի չի եղել անելու, այլ դրա փոխարեն արել է ուժերի ներածը: Ըստ իս վերջին դեպքում ավելի շատ պետք է ընբռնումով մոտենալ...

Կարդացել ես Չեխով? Հիշում ես նրա մի պատմվածքը աղքատ գյուղական քահանայի մասին? Եթե չէ, կարդա...

Ինչ վերաբերվում է առաջարկին, որ ես հովանավոր ճարել, ապա ասեմ, որ ես այդ հարցում շահագրգիռ չեմ՝ ի տարբերություն քեզ:
Ես իհարկե շահագրգիռ եմ, սակայն դեռ չեմ ճարել և յոլա եմ գում տեղական միջոցներով

Անկեղծ ասած տվածս խորհուրդների համար շնորհակալություն էլ է հասնում
Իսկ ես չեմ հայտնի, չնայած և դու ճիշտ ես: Սա ես համարում եմ բարոյական կոմպենսացիա քո նախկին անարդար վերաբերմունքի համար

Իսկ ինչ վերաբերվում է համահեղինակների ու խմբագիրների ինստիտուտին, ապա ուշադրություն չդարձրեցիր, որ ես գրել եմ՝ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար իր մասնագետը:
Եթ կարողանաս կազմակերպել, շնորհակալ կլինեմ: Ես առայժմ չեմ կարող դա կազմակերպել...

Այսուհանդերձ իմ համար ընդունելի չի «իմ գիրքն է վրան միայն իմ անունը պիտի գրվի» ձևակերպումը, երբ խոսքը գնում է գիտության մասին: Գիտության մեջ կարևոր է ոչ թե հեղինակը, այլ նյութը: Քանի դեռ չկան այս ինստիտուտները քո գրքի դեպքում, անձամբ ինձ համար խիստ կասկածի տակ է նրա հավաստիությունը: Սա իմ տեսակետն է, որը ոչ մեկին չեմ պարտադրում:
Իմ գրքի վրա միայն իմ անունը պետք է գրվի, քանի որ դրա վրա աշխատել եմ մենակ ես: Սա չի նշանակում, որ ես չեմ գրի գիրք համահեղինակությամբ; Բայց սա իմն է, միայն իմը: Համարեք սա գրքի վրա 10 տարի լիքը ջանք, միջոցներ ու առողջություն վատնած հեղինակի կամակորություն...

Եվ մեկ էլ արտաքին տեսքի մասին, որ ասացիր, որ հնարավորություններդ չեն ներել այդպիսի մասնագետի պատվիրել՝ նկատի ունենալով գումարները: Ուրեմն ասեմ, որ եթե իմ ասած սկզբունքով գիրքը սարքվեր, այսինքն հետևված լինեին բոլոր խորհուրդները, ապա գրքի ինքնարժեքը շատ ավելի քիչ կլիներ, քան հիմա է՝ քո ընտրած տարբերակով: Ու այդ գրքի ինքնարժեքի մեջ ներառվում է նաև համապատասխան համակարգչային մասնագետին հասանելիք գումարը, սրբագրիչին ու խմբագրին հասանելիք գումարը, գիտական խմբագրին հասանելիք գումարը: Տարբերությունը զուտ այն է, ինչպես ասացի, որ մի դեպքում պետք է մոտդ նախնական գումար լինի, մյուս դեպքում հենց «ձեռդ փող է ընկնում մի քանի գիրք տպում ես» սկզբունքն է:
Դե ինչ ասեմ... քեզ ես հանդիպեցի միայն հիմա, երբ գրքի 85 տոկոսը արդեն պատրաստ է, իսկ 10 տոկոսն էլ շատ շուտով պատրաստ կլինի... Գետանցումին ձիերը չեն փոխում Բացի այդ դուք ինձնից կուզեիք միանգամից մի կլորիկ գումար, իսկ այդ տարբերակը ինձ ձեռնտու չէ...

Այդ երկրորդը ձևը իմ գնահատմամբ խիստ վատ ճանապարհ է:
Դրա գործնական ալտերնատիվը գիրքը ընդհանրապես չտպելն է: Իսկ ես գերադասում եմ, որ գիրքը տպվի թեկուզ և այսպես /չնայած քո քննադատությունը գրքի որակի վերաբերյլ չափազանցեցված է - դրանում յուրաքանչյուրը կարող է համոզվել, մտնելով գրախանութ/, քան թե չտպվի...