Ես քեզ լրիվ հասկացա, Մհեր:
Քո հնարավորություններդ այդ են, խնդիր չկա: Յուրաքանչյուր անում է իր հնարավորությունների սահմաններում, դա նորմալ է, սակայն այստեղ կա մի հետաքրքիր պահ:
Բերեմ կոպիտ օրինակ: Եթե ես խանութից 50000 դրամով գնեմ կոշիկ, որը իմ ոտներն անընդհատ ցավացնի, տակը պոկվի և այլն, իսկ հետո պարզվի, որովհետև այդքան թանկ էր, որովհետև այն սարքել է ինչ-որ անհատ, որը չի կարողացել մեծաքանակ հումք ձեռք բերել, անորակ է, որովհետև ունեցած գործիքներն ու նյութերը էլի գնի հետ կապված բավական անորակ են եղել և այլն, դա ինձ չի խանգարի չափազանց խիստ քննադատել այդ կոշիկն ու ասել, որ այն անորակ է: Չնայած որ մարդկայնորեն կհասկանամ, որ այն սարքողը չէր կարող ավելի լավը սարքել և չէր կարող ավելի էժան վաճառել:
Հիմա էլ ես քեզ եմ հասկանում, բայց դա չի նշանակում, որ ես չպիտի քննադատեմ: Որովհետև հասկացիր, որ այն ամենը, ինչը ասեցիր, որ քո հնարավորության սահմաններում չեն, քննադատության առարկա են: Ես կետ առ կետ չեմ անդրադառնում:
Ինչ վերաբերվում է առաջարկին, որ ես հովանավոր ճարել, ապա ասեմ, որ ես այդ հարցում շահագրգիռ չեմ՝ ի տարբերություն քեզ: Անկեղծ ասած տվածս խորհուրդների համար շնորհակալություն էլ է հասնում
Իսկ ինչ վերաբերվում է համահեղինակների ու խմբագիրների ինստիտուտին, ապա ուշադրություն չդարձրեցիր, որ ես գրել եմ՝ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար իր մասնագետը: Այսուհանդերձ իմ համար ընդունելի չի «իմ գիրքն է վրան միայն իմ անունը պիտի գրվի» ձևակերպումը, երբ խոսքը գնում է գիտության մասին: Գիտության մեջ կարևոր է ոչ թե հեղինակը, այլ նյութը: Քանի դեռ չկան այս ինստիտուտները քո գրքի դեպքում, անձամբ ինձ համար խիստ կասկածի տակ է նրա հավաստիությունը: Սա իմ տեսակետն է, որը ոչ մեկին չեմ պարտադրում:
Եվ մեկ էլ արտաքին տեսքի մասին, որ ասացիր, որ հնարավորություններդ չեն ներել այդպիսի մասնագետի պատվիրել՝ նկատի ունենալով գումարները: Ուրեմն ասեմ, որ եթե իմ ասած սկզբունքով գիրքը սարքվեր, այսինքն հետևված լինեին բոլոր խորհուրդները, ապա գրքի ինքնարժեքը շատ ավելի քիչ կլիներ, քան հիմա է՝ քո ընտրած տարբերակով: Ու այդ գրքի ինքնարժեքի մեջ ներառվում է նաև համապատասխան համակարգչային մասնագետին հասանելիք գումարը, սրբագրիչին ու խմբագրին հասանելիք գումարը, գիտական խմբագրին հասանելիք գումարը: Տարբերությունը զուտ այն է, ինչպես ասացի, որ մի դեպքում պետք է մոտդ նախնական գումար լինի, մյուս դեպքում հենց «ձեռդ փող է ընկնում մի քանի գիրք տպում ես» սկզբունքն է: Այդ երկրորդը ձևը իմ գնահատմամբ խիստ վատ ճանապարհ է:
Էջանիշներ