Ես երկար մտածելուց հետո որոշեցի, որ այնուամենայնիվ հասունացել է ներողություն խնդրելու պահը և ես դա կանեմ:
Եվ այսպես, բոլոր ակումբցիներից ներողություն եմ խնդրում, որ առիթը դարձա այսպիսի դատարկաբանություն կարդալու, որ իմ պատճառով ձեր անգին ժամանակը ծախսեցիք այս հիմար խոսակցությունը կարդալու համար: Անկեղծորեն բոլորից ներողություն եմ խնդրում:
Ներողություն եմ խնդրում նաև Լիոնից, որ նա կարծել է, թե ես իրեն մեղադրում եմ թանկ գնով գիրքը տպելու ու վաճառելու մեջ: Իրականում նա ճիշտ է կարծում, ես այդպես էլ անում եմ պնդում եմ, բայց ինքը կոնտեքստն է սխալ հասկանում: Ես իրեն մեղադրում եմ ոչ թե խալտուրայով զբաղվելով փող աշխատելու մեջ (ինչպես ինքն է ենթադրում), այլ մեղադրում եմ ոլորտից գլուխ չհանելով գլխից մեծ գործ բռնելով անհամաչափ գործունեության մեջ: Ես ընդամենն ասում եմ, որ այդ գիրքը կարելի էր նվազագույնը 50%-ով ավելի մատչելի դարձնել առանց որևէ ջանք գործադրելու ու կշահեին թե ինքը, թե՛ ընթերցողը: Եթե մեր այս գիտնականը անընդհատ բերում է սիգարետի ու ինտերնետ ակումբից օգտվելու գները (թերևս այդ երկուսից էլ շատ է օգտվում, դրա համար), ապա ես կբերեմ գրքերի օրինակը, որովհետև ինքս գրքեր հաճախ եմ առնում (իսկ սիգարետ երբեք, ինտերնետ ակումբներ չեմ հաճախում): Ահա, ուրեմն եթե գրքի գինը 2 անգամ ավելի էժան լիներ խանութում (նկատի ունեմ ողջ աշխատության), ապա ավելացած գումարով (որն ավելի քան 100 դոլար կլիներ) ընթերցողը կկարողանար գներ ասենք մեկ տասնյակ պատմական այլ գրքեր, աշխատություններ: Կամ հանրագիտարաններ: Կամ գեղարվեստական գրքեր: Ու ամեն ինչ հրաշալի կլիներ:
Ես պարզապես վերջնական մի քանի ուղղում մտցնեմ Լիոնի ստերի մեջ.
- Այն մարդը, ում մոտ պարոնը գնացել է, նրա հետ ունեմ զուտ գործնական հարաբերություններ, ընկերս չի:
- Էջերի գինը բնականաբար նշանակություն ունի և մեծ նշանակություն ունի գրքի գնի մեջ: Ավելին ասեմ: Եթե տպում ես 8 գիրք 28 էջանոց և յուրաքանչյուրի համար մի գունավոր կազմ, ապա մեծ տրամաբանություն ու խելք պետք չի հասկանալու համար, որ 224 էջանոց գիրքը մեկ կազմով շատ ավելի էժան է լինելու (ֆորմա, բան ման, որոնք Լիոնը սիրում է կրկնել, բայց երևի թե չգիտի, թե դա ինչ է):
- 500 դրամը միջին շուկայական գինը չի: Դա այն միջին գինն է, որն ինքն իր համար կարողացել է գտնել:
- Հեղինակն իրավունք ունի շահույթ ստանալու, դա սուրբ իրավունք է, բայց դա քողարկել պետք չէ: Ես վերևում շատ փոքրիկ թվաբանական հաշվարկով ցույց տվել եմ իրական օգուտը, որը մանր գրքերով տպվելու դեպքում ստացվում է աշխատության մեկ օրինակից: Այստեղ ո՛չ մի վատ բան չկա
Այսպիսով ներողություն բարեկամներս, անկեղծ ներողություն Լիոն, որ փորձել եմ օգնել քեզ ու քո ընթերցողներին, ներողություն, որ հանդգնել եմ քեզ խորհուրդներ տալ, ներողություն, որ կասկածի տակ եմ դրել գրքիդ հավաստիությունը, չէ որ դու տասը տարի դրա վրա աշխատել ես, ներողություն, ներողություն, ներողություն...
Եվ ներողություն քո փոխարեն, որ խախտեցիր մեր պայմանը, ու ներողություն խնդրելուդ խոստումը չկատարեցիր: Ներողություն բարեկամներս: Ներողություն Առյուծ Մհեր![]()
Էջանիշներ