User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

    "Վերջում" բառը ավելորդ է... Այն պատահական էր գրվել, չէի նկատել Գրելիս մտածել էի Հայկազունիների տոհմի վերջանալու մասին, դրա համար էլ մեխանիկորեն գրել էի "վերջում" Պատահում է...

    Իսկ Վահեի մասին Խորենացին /Գիրք 1, գլուխ 31/ ասում է /կներեք ռուսերեն մեջբերման համար/. "Вахе... восстает против Александра Македонского и поигибает от него." Այստեղ "восстает" բառը մի քիչ ճշգրիտ չէ... Չեմ հիշում հայերեն բնօրինակում ոնց էր ու վախենում եմ սխալվել, բայց այնտեղ կարծես "ընբոստանում" բառն էր...

    Այս ինֆորմացիայի հիման վրա ուսումնասիրողները, սկսած Չամչյանից, ենթադրել են, որ խոսքը վերաբերվում է Գավգամելային ճակատամարտին… Իրոք, Սա Գրանիկը չէր, քանի որ այնտեղ արքաները Արիական կողմից չէին մասնակցում, Իսոսը ևս քիչ հավանական է, քանի որ արքայի զոհվելու դեպքում դժվար թե Մեծ Հայքը այնպես կազմակեպված մասնակցեր Գավգամելային - մնում է Գավգամելան, թեև մեծապես ենթադրության /ինձ համար - 90 տոկոս/ մակադակին
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

    Շատերն են լսել Նինվեի անկման և Ասորեստանի կործանման մասին, բայց ինչպե՞ս են տեղի ունեցել այդ դարակազմիկ իրադարձությունները, որոնց մասնակցել են նաև հայերը...

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գրիք 4"-ից

    612 մայիս – Նինվեի ճ-մ

    "Անտարակույս, Ասորեստանը քաղաքակրթության կենտրոն էր: Նա կարող էր հպարտանալ որքան իր քաղաքական հզորությամբ, այնքան էլ իր հոգևոր, գրական, գեղարվեստական ու գիտական արգասիքներով: Բայց նա զուրկ էր քաղաքակրթության ամենաթանկարժեք և ամենից էական արտահատությունից` մարդկայնության գաղափարից և մարդկային ոգուց: Մարդն ինքնին, նրա արժեքը, նրա մարդկային արժանապատվությունը ոչ մի գին չուներ ասորեստանցիների համար: Դրանով է բացատրվում նրանց անսահման անգթությունը և դաժանությունը"

    Նիկողայոս Ադոնց


    Կիաքսար արքայի գլխավորած Մարական (մոտ 40.000), Պարույր Հսկայորդու գլխավորած Արմենիի (մոտ 50.000, մոտ 100 մարտակառք), Կյուրոս I-ի գլխավորած Աքեմենյան (մոտ 30.000, մոտ 100 մարտակառք) և Նաբոպալասար արքայի գլխավորած Բաբելոնի (մոտ 50.000, մոտ 500 մարտակառք) թագավորությունների միացյալ բանակը ճամբարեց Կորճայքի լեռներում և պատրաստվեց շարժվել Նինվեի ուղղությամբ: Տեղեկանալով այդ մասին` Սինսարիսկուն արքայի գլխավորած Ասորեստանի բանակը (մոտ 120.000, մոտ 1.200 մարտակառք) քաղաքի մոտ ամուր պաշտպանական դիրքեր գրավեց և պատրաստվեց դիմադրության:
    I փուլ – Դաշնակիցների բանակը շարժվեց դեպի հարավ և երեք անգամ հարձակվեց թշնամու վրա: Սակայն համառ մարտից հետո թշնամուն ոչ միայն հաջողվեց ետ մղել հարձակվողներին ելման դիրքեր, այլև անցնել հակահարձակման ու գրավել դաշնակից ուժերի ճամբարը:
    II փուլ – Կորուստներ կրած դաշնակիցներին մարերի հրավերով միացան սկյութերը (մոտ 60.000): Դրանից հետո դաշնակիցների բանակը գիշերային հարձակում կազմակերպեց հաղթական օրից անհոգ դարձած, զգուշությունը կորցրած և կերուխումի տրված Ասորեստանի բանակի վրա ու ծանր պարտության մատնեց: Թշնամու ջախջախված բանակի մի մասը դժվարությամբ ապաստանեց քաղաքում, իսկ Ասսուրուբալիտ զորավարի գլխավորած մյուս և ավելի մեծաթիվ մասը նահանջեց դեպի հյուսիս-արևմուտք:
    III փուլ – Հաջորդ օրը թշնամին արտագրոհ կազմակերպեց քաղաքի պաշարումը սկսած դաշնակիցների բանակի առաջապահի վրա, սակայն որևէ արդյունքի չհասավ:
    IV փուլ – Մյուս օրը թշնամին մեկ այլ կողմից արտագրոհ իրականացրեց, բայց դա ևս ետ մղվեց:
    Հայերը կորցրին մոտ 5.000, դաշնակիցները` մոտ 20.000, թշնամին` մոտ 60.000 զինվոր:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

    Կիմերներին վտարելուց հետո Դանուբից Վոլգա ձգվող Մերձսևծովյան և Նախակովկասյան լայնարձակ տափաստաններն ընկան սկյութերի տիրապետության տակ: Վերջիններս, արագորեն հարմարվելով նոր ձեռք բերած տարածքներում, արդեն մ.թ.ա. VII դարի սկզբներից սկսեցին վարել ակտիվ արտաքին ավարառուական քաղաքականություն: Սակայնարդեն մ.թ.ա. VII դարի վերջին քառորդից սկսած սկյութ ռազմիկների հիմնական մասը սկսում է հանդես գալ որպես Մարական թագավորության վարձկաններ` այդ ընթացքում արագորեն ձուլվելով զարգացման ավելի բարձր մակարդակի վրա գտնվող մարերի մեջ և ուժեղացնելով վերջիններիս: Օգտվելով հօգուտ իրեն դասավորված ժողովրդագրական այս գործընթացից` արդեն մ.թ.ա. VI դարի սկզբին Մարական թագավորության արքա Կիաքսարը (մ.թ.ա. 625-585) գլխովին ոչնչացրեց սկյութական առաջնորդներին: Ընդ որում հատկանշական է, որ այդ փաստը այդպես էլ առանձնակի հուզումներ չառաջացրեց արդեն մարացած սկյութ ռազմիկների հիմնական մասի մեջ: Արդյունքում իր մեջ առողջ և մարտունակ հսկայական մասսա ընդունած Մարական թագավորությունը կտրուկ վերելք ապրեց, իսկ Դանուբից Վոլգա ձգվող Մերձսևծովյան ու Նախակովկասյան լայնարձակ տափաստաններին դեռևս տիրող սկյութերը նույնքան կտրուկ էլ թուլացան` ստիպված լինելով հրաժարվել մինչ այդ վարվող ակտիվ արտաքին ավարառուական քաղաքականությունից:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

    Ըստ Անժելա Տերյանի.

    ...Միջնադարից սկսած իսպանացի և բասկ ուսումնասիրողները (Էստերբան դե Գարիբայ, Անդրես դե Պոսա, Ամադոր դե Լոս Ռիոս) առաջ են քաշել այն տեսակետը, որ Պիրենեյան թերակղզու հնագույն բնակիչների, նաև բասկերի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Նրանց աշխատություններում մեծ տեղ է տրված Պիրենեյան թերակղզում և Հայկական լեռնաշխարհում տարածված աշխարհագրական անուններին, ավանդություններին, սովորույթներին 15, տարազներին16 և այլն: 1927 թ. լույս տեսած Բեռնարդո Էստորնես Լասայի "Ռոնկալի հովիտը" աշխատության մեջ հիշատակվում է բասկյան մի հին ավանդազրույց, ըստ որի Ռոնկալի հովտի ամենահին գյուղի՝ Իսաբայի հիմնադիրը համարվում է Հայաստանից գաղթած ոմն Տոբել, որը նաև բասկերի նախահայրն է17:
    Նշենք նաև մեկ այլ փաստի մասին: Ուսումնասիրողները Հայաստանն իրավամբ համարում են աստղագիտության ու մասնավորապես համաստեղության կենդանակերպի նշանների հայրենիքը: Աստղագետ Վ. Օլկոտը դեռ 20-րդ դարի սկզբներին գրում է. "Աստղաբաշխության տվյալները համապատասխանում են պատմական ու հնագիտական ուսումնասիրություններին այն բանում, որ համաստեղությունների հնագույն ձևերը հորինող մարդիկ, հավանաբար, ապրել են Եփրատի հովտում, ինչպես նաև՝ Արարատ լեռանը մոտիկ շրջաններում"18:

    15. Պիրենեյան թերակղզու (Իսպանիա, Պորտուգալիա) ժողովուրդների պատմության մեջ հայկական տարրի գործուն մասնակցության մասին տե՛ս Ռ. Կյուլպենկյան, "Հայ-պորտուգալական հարաբերություններ□ աշխատությունը, Երևան, 1986:
    16. Բասկ-հայկական լեզվական ընդհանրությունների և պատմամշակութային կապերի ուսումնասիրությամբ զբաղվել է անվանի հայագետ Ն. Մառը (Ն. Մառ, Հայկական մշակույթը..., Երևան, 1989):
    17. Վ. Սարգսյան, Բասկերի հայկական ծագման վարկածը ըստ բասկ-իսպանական աղբյուրների (հոդված) "Գարուն" ամսագիր, 1991, 3:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •