Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ
Խնդրում եմ մեկնաբանես առակդ ես իմ վրա առաքելություն չեմ վերցնում դա անելու, եթե բացատրես գրառմանդ հիմքը և ապացուցես, որ այն առնչվում է թեմային առակդ կմնա, բայց հիմա ակումբի որոշ անդամներ պնդում են որ այն թեմայի հետ բացարձակապես կապ չունի: Սպասում եմ արձագանքիդ մինչ այդ գրառումը չեմ հեռացնի քանզի ես էլ եմ կասկածում թեղնել թե ջնջել, բայց կարծում եմ քո բացատրությունը վերջ կդնի իմ, և ոչ միայն, կասկածներին…
Նոր, նախ ասեմ, որ գրառումս արել եմ իբրև շարքային ակումբցի, հետևաբար դու՝ բաժնի մոդերատորդ, այն բաժնին ու թեմային անհամապատասխան տեսնելու դեպքում պիտի ջնջես:

Բայց ամեն ինչ շատ պարզ է:

Բոլորս էլ, ովքեր թեմայի քննարկմանը քիչ թե շատ հետևել ենք, տեսել ենք, որ այստեղ Lion-ի ու Տրիբունի մեջ փոքրիկ բանավեճ է ծավալվել, որ ըստ էության երկուսի մոտ էլ ավարտվել է նույն մտքով, մեջբերում եմ երկուսինն էլ.
Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե որևէ մեկը կկասկածի իմ այս պնդմանը` թող ուղղակի ծանոթանա այս թեմայով մեր վերջին պոստերին:
Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Թողնում ենք, որ ուրիշները դատեն, թե կոնկրետ այս թեմայի տակ ում բերած փաստարկներն ու հակափաստարկներն են ավելի համոզիչ:
Ես ծանոթացել եմ այդ գրառումներին, փաստարկներին ու հակափաստարկներին այնքան, որքան որ ինձ թույլատրում է իմ ժամանակը, խելքը, գիտելիքները: Ծանոթացել եմ և որպես թեմայի ընթերցող, որպես բանավեճին հետևող անձ արել եմ իմ հետևությունը, որը շարադրել եմ առակի տեսքով:

Իմ հետևությունն է.
որքան էլ որ հանճարեղ է Lion-ի (առաջադեմ շինարարի) աշխատությունը, նրա հիմքի խախուտ է, և որքան էլ որ շատ գան փորձառու շինարարներ (Վանական, Արիացի, Լուսաբեր և այլք) ու հիանան այդ շինության (աշխատության) արտաքին տեսքով, միշտ էլ մի օր կգտնվի մի գիտելիք (այստեղ գանձ) որոնող (տվյալ դեպքում Տրիբունը), ում բահի անգամ թեթև հարվածները կտապալեն այդ շինությունը: Ես հարցն այդպես եմ ընկալել և քանի որ վիճաբանությունը հասել էր այն փուլ, որ ըստ էության ընթերցողներն էլ պիտի իրենց տեսակետը հայտնեին, ես այդպես հայտնեցի:

Միաժամանակ գրականության ցանկս բերելով ես ցույց տվեցի, թե որքանով եմ լուրջ վերաբերվում Lion-ի բերած փաստարկներին, որոնք սովորաբար, ըստ իս, ունենում են հենց այդ տեսքը:

Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով առակդ բացարձակապես անտեղի էր...
Գուցե:
Միանգամայն հնարավոր է, որ անտեղի է:
Առակս ընդամենը իմ կարծիքի ու մտածմունքների բարձրաձայնումն էր՝ տվյալ հարցի վերաբերյալ:
Իսկ կարծիքս, ամեն դեպքում, շարունակում է մնալ իմ սուբյեկտիվ կարծիքը, որը չի հավակնում լինել բացարձակ ճշմարտություն: