Տրիբուն ջան, մի ջղայնացի... Ուղղակի ուզում էի վեճի պլատֆորմը հստակեցնեքին, որ անցած ու քննարկած բաները այլևս չքննարկեինք: Լավ, պատասխանեմ...
"Մի ոմն Դոմետ"-ի իմ բերած կետերը արդեն իսկ հերքոuմ են քո բերած Դոմետիանոս-Ներվա-Տրոյանոս կապը: Մասնավորապես, ինչպես արդեն ասացի կայսեր Դոմիցիանի կենսագրությունը մանրամասնորեն հայտնի է: Ավելին, I դարի վերջի հռոմեական պատմությունը ևս լայնորեն լուսաբանված է: Եվ այս պայմաններում մենք որևէ տեղեկություն չունենք Դոմիցիան կայսեր մղած որևէ մի պատերազմի մասին հայերի կամ վերջին վարիանտ պարթևների հետ: Ավելին, Դոմիցիանի իշխելու ժամանակաշրջանը համարվում է Հռոմի պատմության խաղաղ ժամանակներից մեկը:
Բացի այդ Արտաշես I-ի կառավարման թվականները հաստատապես ու անժխտելի հայտնի են: Ըստ էության անժխտելի է նաև, որ մեր քննարկած դեպքում Պատմահայրը նկատի ունի հենց Արտաշես I-ին, այլ ոչ թե ուրիշ արքայի, քանի որ հիշատակում է նրա որդիներին, Սմբատ Բագրատունուն և այլն:
Այս ամենով հանդերձ ինչո՞ւ այնուհանդերձ համաձայն չեմ
սրա հետ: Ամեն ինչ շատ պարզ է: Բանն այն է, որ Խորենացուն ուղղակի շփոթության մեջ է գցել նրա ժամանակագրական համակարգը… Այսինքն հռոմեացիների պահով Խորենացին ի սկզբանե սխալ է… Այդ դեպքում իհարկե ճիշտ չէ նաև "համառել" նրա սխալում և, հիմք ընդունելով դա, կատարել ևս մի քանի սխալներ՝ Ներվա, Տրայանոս և այլն...
Սկզբունքորեն չեմ վիճարկում, թեև հունական և լատինական անունները տարբեր լեզուներով արտասանվում են տարբեր կերպ և այստեղ որևէ կանոն մատնանշելը դժվար է…
Հ.Գ. - Ներվա… Երևի առաջին
ներվի դեղը սա է եղել

Էջանիշներ