Լավ Chuk, ընդունում եմ, ես իրոք սխալ էի հասկացել քո խոսքերը
Bergmann
Հետաքիքիր մտածողություն ունեքԼիոն, դու երևի աղբյուրներդ խառնել ես, մասնավորապես Դյակոնովը ու Ջահուկյանը չեն ասել, որ խուռիները(նույնն է թե ուրարտացիները) հայկական ծագում ունեն, ընդհակառակը դրան կտրականապես դեմ են եղելԱյսինքն ըստ Ձեզ ես պետք է ուղղակի պլագիատով զբաղվեի? Այսինքն ինչ-որ մեկն ասեր, իսկ ես կրկնեի... Ես աշխատանքի մի քիչ այլ մեթոդ ունեմ: Ես քննարկել եմ բոլոր աղբյուրների և սկզբնաղբյուրների հայտնած տվյալները, դիտարկել եմ հավաքված փաստական նյութը, ծանոթացել եմ արտահայտված տեսակետներին և, ուշադիր, ձևակերպել իմ կարծիքը:
Մասնավորապես. ըստ ձեզ "խուռիներ"-ը, բայց իրականում "հարիներ"-ը, ըստ իմ կարծիքի, որը առաջին անգամ այս հիմնավորմամբ արտայատւոմ եմ ես, ուղղակի հայերն էին: Այդ կարծիքին է նաև օրինակ Ա. Տերյանը իր <<Միտանի Հայոց հնագույն պետությունը>>, Երևան 2006 աշխատությունում, թեև այլ հիմնավորմամբ: Նար Սուրեն Այվազյանը, թեև կանխատեսում եմ, թե նրա անուն տալը ինչ օվացիաներ կառաջացնի: Նման կարծիք է արտահայտել նաև Ալեքսանդր Վարպետյանը: "Հակոսոսներ"-ին անառարկելիորեն հայ է համարում նաև Արտակ Մովսիսյանը: Բայց կրկնում եմ - ԱՅՍ հիմնավորումը իմն է և ես չեմ կրկնել որևէ մեկի միտքը: Հուսով եմ պարզ արտահայտվեցի...
Է հետո?? Ըստ քեզ Արմենը ավելի քիչ գիտելիքներ ունի Հայոց պատմության ոլորտում, քան ԵՊՀ պատմության ֆակուլտետն ավարտած մագիստրատը?? Հերիք է գիտական կոչումներով ու դիպլոմներով դատեք մարդկանց գիտելիքների մասին: Դրա փոխարեն նայեք, թե այդ մարդը ինչ է ասում...Իսկ Իշխանյանն ու Այվազյանը մասնագիտությամբ պատմաբան էլ չեն
Եվ վերջում: Ցանկերս կարծես սկզբունքորեն բոլորին բավարարեցին, չնայած չեմ կասկածում, որ Bergmann-ի նման էլի պրետենզիաներ կլինեն: Այժմ իմ օպոնենտները ինչից պիտի կառչեն??
Էջանիշներ