1. Արտավան Հովհանի Արշակունի
Արշակունի: 546-548 թթ. Աֆրիկայի դուքս: VI դարի կես - հոր մահից հետո ծառայել է պարսիկներին, սակայն իր երդվյալ թշնամի Ատոմ Ակեացու մահից հետո հայկական ջոկատով անցել է ծառայության բյուզանդացիների մոտ, 545 թ-ին մասնակցել է Կարթագենի ճ-մ-ին, որից հետո, կեղծ հնազանդություն հայտնելով Գոնթարիսին, իր ջոկատով ջախջախել է մավրերին, 546 թ-ի հունվարին իր զինակիցների հետ սպանել է Գոնթարիսին և գրավել Կարթագենը, որի համար հռչակվել է Աֆրիկայի դուքս և այդ պաշտոնը վարել 2 տարի, մարտնչել է Իտալիայում, 552 թ-ի օգոստոսին հայկական ջոկատով գրավել է Սիցիլիան և Սարդինան, մասնակցել է Իտալիայում Ներսես Կամսարականի մղած մարտերին, 555 թ-ի ամռանը Ֆանիի ճ-մ-ում պարտության է մատնել ֆրանկներին, իսկ դրանից անմիջապես հետո Կասուլինի ճ-մ-ում գլխավորել է բյուզանդական բանակի ձախ թևը և մեծ դեր ունեցել հաղթանակում
2. Հովհան Հովհանի Արշակունի
Արշակունի: զորավար, զոհ. 545 թ-ին - հոր մահից հետո ծառայել է պարսիկներին, սակայն իր երդվյալ թշնամի Ատոմ Ակեացու մահից հետո եղբայրների հետ անցել է ծառայության բյուզանդացիների մոտ, զոհվել է 545 թ-ի Կարթագենի ճ-մ-ում
3. Վահան Հովհանի Արշակունի
Արշակունի: Արտավանի եղբայր, զորավար զոհ. 545 թ-ին - հոր մահից հետո ծառայել է պարսիկներին, սակայն իր երդվյալ թշնամի Ատոմ Ակեացու մահից հետո եղբայրների հետ անցել է ծառայության բյուզանդացիների մոտ, զոհվել է 545 թ-ի Կարթագենի ճ-մ-ում
4. Գրիգոր Վահանի Արշակունի
Արշակունի: Զորավար: VI դարի կես - մասնակցել է իր հոր և հորեղբայրների բոլոր ձեռնարկումներին, հատկապես աչքի է ընկել 546 թ-ի հունվարի Կարթագենի գրավման ժամանակ
5.Արտաշիր Արշակունի
Արշակունի: Արտավանի զինակիրը: VI դարի կես - մասնակցել է իր իշխանի բոլոր ձեռնարկումներին, հատկապես աչքի է ընկել 546 թ-ի հունվարի Կարթագենի գրավման ժամանակ
Էջանիշներ