Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

Ապացուցիր, որ իմ գրքում անարժանահավատ տեղեկություններ կան, թե քո այս պնդումն էլ է Տրիբունի պդումների մակարդակին?
Լիոն, ինչ մակարդակի որ գիրքդ է, այդ մակարդակի էլ մեր պնդումներն են:

Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

Ոչ մի: Իսկ քո աշխատություններից հղում կլինի?
Բայց ես ինձ պատմաբան չեմ կոչում, ու գիրք էլ չունեմ, որ դրան հղումներ լինեն: Ես ֆորումի շարքային քննարկող եմ: Իսկ դու քո գրքերի վերաբերյալ քննարկումները կազմակերպում ես ֆորումում: Սա քո համար ակադեմիական շրջանակ չի: Այնպես որ համակարպվիր ֆորումային քննարկումների որակի ու մակարդակի հետ: Ավելի բարձր մակարդակ ես ուզում, խնդրեմ համեցեք համալսարան կամ ակադեմիա:

Իսկ դու պատմաբանի մեծ կոչում ունես, գիրք ես հրապարակել: Եթե այն իրենցի որևէ գիտական արժեք է ներկայացնում, ապա ես անկեղծորեն ակնկալում եմ, որ հրատարկվող նոր «Հայոց պատմություն» քառահատորում քո գրքին հղումներ կլինեն:

Թե չէ Լիոն, որ մենք պատմական գիրք չենք գրել, չի նշանակում, որ իրավունք չունենք կասկածի տակ դնել որևէ գրքի որակը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ կարծես բարձր գիտական շրջանակներն էլ լուրջ չեն վերաբերվում դրան: Մենք սիմֆոնիա էլ չենք գրել ոչ մեկս, բայց մեկիս Բեթհովենն է դուր գալիս, մյուսիս Արամ Ասատրյանը: