Իմ կարծիքով փոքրոգիություն է հոգևոր ոլորտի (խոսքս արվեստի և գիտության մասին է) գործերի մասին դատել նրանց նյութական գնով, առանց հասկանալու դրա իրական արժեքը: Մեկը կարող է տեսնել Վան-Գոգի կտավներից մեկը, իմանա որ դրա գինը ասենք 1000000 դոլլար է ու զարմանալ, թե խի է էդքան թանկ: Մինչդեռ արվեստից քիչ թե շատ հասկացող մարդը, եթե նույնիսկ չի ընկալում Վան-Գոգի նկարի իրական իմաստը, առաջին հերթին կմտածի, որ եթե ինքը դա չի ընկալում և չի հասկանում թե խի ա տենց թանկ, ապա դա միգուցե իրենից է և շատ ավելի խելոք մարդիկ դա տեսնում են ու հասկանում են դրա իրական արժեքը: Ասածս այն է, որ հոգևոր ոլորտում ստեղծված գործերը առանց հասկանալու չի կարելի գնահատել: Հիմա դուք ասում եք Լիոնի գրքերը թանկ են, քանի որ նրա տպելու վրա ծախսվում է ընդամենը մի 300 դրամ փող: Բայց չէ որ դուք չեք կարող ասել, թե Լիոնը ինչ դժվարությունների միջով է անցել այդ գրքերը տպելու համար: Մարդը 9 տարի ծախսել է այդ աշխատության վրա: Մի հատ մտածեք, թե նա ինչքան գիրք է կարդացել այդ ընթացքում, քանի գրադարան է գնացել, քանի պատմաբանի հետ է խոսել, քանի գիտաժողովի է մասնակցել ու քանի թարգմանություն է արել մինչև մի հատորը տպել է: Լիոնը նկարագրել է 5000 ճակատամարտ, որոնցից յուրաքանչյուրում գրված է զոհերի թիվը: Հիմա կարդում ենք, դա մեր համար հենց նենց թվեր են, բայց մի հատ մտածեք, որ այդ մարդը միգուցե գնացել է փնտրել է և այդ ճակատամարտի մասին հիշատակող բոլոր պատմիչների գործերը կարդացել է ու ի մի բերելով այդ ամենը, ինչ-որ մեթոդներով, որոնք միգուցե մենք չենք հասկանում, եկել է մի թիվ է ստացել և փորձել այնպես անել, որ իրականությունից հնարավորին քիչ տարբերվի այդ թիվը: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չի: Այնպես, որ միայն Լիոնը կարող է իր ստեղծած գործի գինը որոշել, իսկ ուրիշները միայն կարող են քննարկել այդ գործը և հաստատել դրա ճշմարտացիությունը, կամ մերժել, իսկ ով գտնում է, թե այն թանկ է, թող ուղղակի չգնի այն: Համեմատում եք <<Մատյան Ողբերգության>> հետ, բայց հաշվի առեք, որ <<Մատյան Ողբերգության>>-ը հեղինակը չի տպում: Ուղղակի որոշ մարդիկ այն պատճենում ու վաճառում են: Հիմա վաղը մեկը Լիոնի գրքերն ա պատճենելու ու վերնիսաժում 300 դրամով անօրինական ձևով վաճառելու: Դա կկազմի այդ գրքի տպագրության ծախսը, իսկ մնացած ծախսը միայն հեղինակը կարող է որոշել և ոչ մեկը, ոչ բարոյական, ոչ էլ իրավական հիմքեր չունի դա վիճարկելու: Այնպես որ, խնդրում եմ ձեզ, հարգելիներս, դադարեցրեք նման խոսակցությունները: Եթե գրքի բովանդակության մասին խոսելու և քննարկելու բան ունեք, ապա խոսեք և քննարկեք: Մնացածը ցածրակարգ խոսակցություններ են: